Ավարտվել է Գրքի երևանյան փառատոնի գրական մրցույթի հայտերի ընդունումը
Գրքի երևանյան փառատոնի գրական մրցույթին ներկայացվող հայտերի ընդունումն ավարտված է:
Փառատոնը ստացել է «Արձակ» անվանակարգում 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Ժյուրիին դժվար աշխատանք է սպասվում: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ ս.թ. օգոստոսի 1-ին: Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է։ Մրցանակը տրվում է հետևյալ անվանակարգերում․
«Պոեզիա» - մեկ մրցանակ
«Արձակ» - մեկ մրցանակ
Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են․
- Կառուցվածքը
- լեզուն և ոճը
- գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։
Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են․
Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ
Գուրգեն Խանջյան - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ
Ալվարդ Սեմիրջյան – գրականագետ
Հասմիկ Խեչիկյան – գրականագետ
Քրիստինե Հովհաննիսյան – գրականագետ
Գրքի երևանյան 4-րդ փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ Փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը: Փառատոնի ընթացքում տեղի են ունենալու գրքերի ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։
- Created on .
- Hits: 1377