«Կումայրիից մինչև Գյումրի». Նոր առցանց մշակութային ուղեցույց

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագիրը՝ Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնիհետ համագործակցությամբ.թողարկել են «Կումայրիից մինչև Գյումրի» առաջին ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը։ Այս յուրահատուկ նախագիծն իրագործվել է ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ։ Ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը ներկայացնում է Գյումրու պատմական և մշակութային տեսարժան վայրերը։
Այն ներառում է եռաչափ (3D) և վիրտուալ իրականության (VR) ինտերակտիվ քարտեզներ՝ վերլուծության դինամիկ հնարավորություններով և հարակից կառույցների որոնումով: Ունի հարուստ տեսողական ու աուդիո բովանդակություն, որն այցելուներին հնարավորություն է տալիս վիրտուալ շրջայց կատարել Գյումրի քաղաքում կամ օգտագործել այն անձնական այցի ընթացքում։ Էլ. ուղեցույցը հասանելի է https://avc-agbu.org/kumayri հղումով:
ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆ Փարեթչանը նախագիծը շնորհանդեսի ժամանակ անվանեց «գործընկերության դրական ուժի ևս մեկ օրինակ»` հիշելով նախկինում ՀԲԸՄ-ի հետ ունեցած բազմաթիվ համագործակցությունները, ինչպես՝Վայոց ձորի պատմամշակութային վայրերին նվիրված էլեկտրոնային գիրքը։
«ՀԲԸՄ-ն ունի չորս առանցքային հիմնասյուներ՝ մշակույթը, կրթությունը, մարդասիրական և սոցիալտնտեսական զարգացումը, Գյումրիի մշակութային ժառանգության այս ցուցադրությունը հրաշալի կերպով տեղավորվում է այդ հիմնասյուներից երկուսի՝ մշակույթի և տնտեսական զարգացման մեջ՝ զբոսաշրջության միջոցով», - իր ողջույնի խոսքում նշեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և հանրային կապերի պատասխանատու Արդա Հարաթունյանը։ Նրա խոսքով՝ ՀՎՀ-ն եղել է հայկական առցանց կրթության տեխնոլոգիական նորարարության առաջամարտիկ և նոր էլեկտրոնային ուղեցույցը դրա ևս մեկ ապացույցն է։
«Այս վիրտուալ ցուցադրությունը կխթանի Գյումրիում տեղական և միջազգային զբոսաշրջության զարգացումը։ Մենք խորապես գնահատում ենք թիմային աշխատանքը, որն օգնեց կյանքի կոչել այս նախագիծը», - ասաց «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը։ «Հիանալի էր տեսնել, թե ինչպես կյանքի կոչվեց այս նախագիծը։ Մենք օգնեցինք ստեղծել մնայուն նյութ, որը վերահաստատում է և հանրայնացնում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը», - իր եզրափակիչ ելույթում նշեցՍմիթսոնյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների գրասենյակի ներկայացուցիչ Լորեն Էփլբաումը:
ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, դոկտոր Երվանդ Զորյանը նոր էլեկտրոնային ուղեցույցը որակեց ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի հաջողված շարունակություն․ «Այս անգամ այն գեղեցիկ պատմություն-քարտեզի ձևաչափով է՝ ինտերակտիվ մուլտիմեդիա բովանդակությամբ: ՀՎՀ-ն օգտագործել է ժամանակակից տեխնոլոգիաներ Գյումրու գեղեցիկ ժառանգությունը վիրտուալացնելու համար»: Առցանց ցուցադրությանը նաև մասնակցեցին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանը,Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնիհիմնադիր տնօրեն Աշոտ Միրզոյանը, Լիզ Թյունիկը Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների գրասենյակից և տնօրենի պաշտոնակատար դոկտոր Ռիչարդ Կուրինը։
Ուղեցույցում այժմ ներառված են Կումայրիպատմական թաղամասի 12 հիշարժան կառույցները։ Այս շարքը պարբերաբար թարմացվելու և լրացվելու է նորերով՝ լավագույնս ներկայացնելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատմական և ճարտարապետական հարուստ ժառանգությունը։ ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը կարելի է ներբեռնել անվճար։
Այն հասանելի է յոթ լեզուներով՝ սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների համար։
- Created on .
- Hits: 1403