Գրական մրցույթ արցախցի հեղինակների համար

Newmag  հրատարակչությունը «Թովմասյան» հիմնադրամի հետ հայտարարել է  արցախցի հեղինակների համար գրական մրցույթ: Պատմական ժառանգությունը գրականության միջոցով պաշտպանելն առաջնային խնդիր է, քանի որ այն մշակութային ինքնության և հավաքական հիշողության պահպանման գործուն միջոց է:

Այս նախաձեռնության նպատակն է հարթակ ապահովել արցախցի գրողների համար, որպեսզի գրականությունը դառնա մշակույթը պահպանելու գործիք և Արցախի հայկական ժառանգությունը կփոխանցի սերունդներին:

Մրցանակը տրվելու է գեղարվեստական կամ ոչ  գեղարվեստական արձակ ստեղծագործություններին: Մասնակցության հայտ կարող  են ներկայացնել արցախահայ այն բոլոր գրողները, ովքեր ստիպված են եղել Արցախի հանրապետությունը  լքել 2020 թվականի 44 օրյա պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակում չկա:

Մրցույթին ներկայացնել

  • Ինքնակենսագրություն
  • Գրական գործի մի հատված /15-30 էջ/:

Մրցույթի պայմանները

  • Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ ստեղծագործության համար
  • Ստեղծագործությունը պետքէ նախկինում հրատարակված չլինի
  • Պետք է լինի հայերեն, 12 տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1,15
  • Հաղթելուց հետո հրատարակչությանը ներկայացվելիք ամբողջական ստեղծագործությունը պետք է լինի նվազագույնը 80 էջ
  • Հայտի փաթեթը պետք է ուղարկել info@newmag.am էլ հասցեին, նշել կոնտակտային տվյալները, «թեմա» (subject) տողում պետք է գրել՝ Գրական մրցույթի համար
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի ապրիլի 30:

Ստեղծագործությունների գնահատման չափանիշները

  • Կուռ կառուցվածք
  • Հղկված լեզու և ոճ
  • Օրիգինալ տեքստ

Գրական մրցույթի ժյուրիի կազմը

  • Գնել Նալբանդյան – Newmag-ի գլխավոր խմբագիր
  • Իննա Հովհաննիսյան, «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն
  • Վիոլետ Գրիգորյան – գրող, հրապարակախոս
  • Սամվել Գասպարյան– թարգմանիչ, խմբագիր
  • Նորեկ Գասպարյան – Արցախի գրողների միության նախագահ

Հաղթած հեղինակի անունը կհայտարարվի Newmag-ի ամառային փառատոնին ՝ 2024 թվականի հունիսին: Որպես պարգև Newmag-ը կհրատարակի հաղթած հեղինակի գիրքը և կհոգա հրատարակչական ծախսերը:

  • Created on .
  • Hits: 240

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: