• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում՝ նվիրած կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում՝ նվիրած կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի,  Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ: 

Parajanov Lisabon

Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։

«Պորտուգալական Սինեմատեկի»   դահլիճում ցուցադրության բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել «Սինեմատեկի» տնօրեն Ռուի Մաշադոն, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Պորտուգալիա–Հայաստան» բարեկամության ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը։

Ցուցադրության ընդհանուր ծրագրում ընդգրկված են եղել «Նռան գույնը» լիամետրաժ, «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև հատվածներ ռեժիսորի  «Խոստովանանք» անավարտ ֆիլմից։

Միջոցառման նպատակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի և ստեղծագործությունների հանրահռչակումն ու տարածումն է արտերկրում:

Մարտի 15-31-ն անցկացվող ցուցադրության ծրագիրը՝ https://tinyurl.com/3r6f5zvu

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից

  • Created on .
  • Hits: 171

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: