Հայ արվեստագետների նոր խոսքը միջազգային բեմում․ «Իկոնա» բալետը ներկայացվեց ՌԴ-ում

Բալետային ներկայացում, որն արդեն հասցրել է գրավել հանդիսատեսի սրտերը, ծնվել է մեծ ստեղծագործական ջանքերի շնորհիվ։ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կայացել են «Իկոնա» բալետային ներկայացման առաջնապախաղերը։ Բալետի գաղափարը առաջացել է բեմադրիչ-խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի մոտ՝ Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի դիտումից հետո։ Սա մի աշխատանք է, որը ներշնչված է հոգևոր, փիլիսոփայական և արվեստի պատմության տարրերով՝ ներկայացված ժամանակակից բեմադրական լուծումներով։

Բալետի բեմադրության հրավերը «Դիանա Վիշնովա Կոնտեքստ» կազմակերպության կողմից Ռիմա Պիպոյանը ստացել էր դեռ 2023 թվականին։ Աշխատանքները սկսվել են 2024 թվականի օգոստոսից և, ընդմիջումներով, իրականացվել են 5 շաբաթվա ընթացքում։ Կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը երաժշտական նյութը ստեղծելու համար աշխատել է ավելի քան կես տարի՝ փորձելով երաժշտության միջոցով փոխանցել ներկայացման խորքային գաղափարները։

Ikona balet 2

Ikona balet 3

Իրինա Շապոշնիկովայի հեղինակած զգեստները հատուկ ստեղծվել են ներկայացման մթնոլորտին համապատասխան։ Վարագույրների ետևում աշխատել է մեծ թիմ, որը նպաստել է բալետի վերջնական տեսքի ձևավորմանը։

«Իկոնան» ոչ միայն նորարարական բալետային նախագիծ է, այլև արվեստի նոր մոտեցումների արտացոլում, որը հաստատում է հայ արվեստագետների հսկայական ներուժը միջազգային ասպարեզում։

«Իկոնա» բալետի առաջիկա ներկայացումները կկայանան Մոսկվայում՝ ապրիլի 14-ին և 15-ին։

Ikona balet 9

Ikona balet 10

  • Created on .
  • Hits: 177

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: