Ինչպիսի՞ միջոցառումների են պատրաստվում մշակութային օջախները գրքի տոնի շրջանակում
Գիրքը պարզապես տպագիր էջերի հավաքածու չէ․ այն հիշողություն է, դիմադրություն, ինքնության ու արժեքների պահապան։ Այն ձևավորում է մտածողություն, խորացնում ինքնաճանաչումը և միավորում մարդկանց գաղափարական արժեքների ու մշակույթի շուրջ։ Գրքի օրը ևս մեկ առիթ է վերադառնալ ընթերցանության մշակույթին, հանդիպելու հեղինակների, թարգմանիչների և գրքի սիրահարների հետ։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս գրքի տոնին տարբեր մշակութային օջախներում նախատեսված են գրական հանդիպումներ, շնորհանդեսներ և ընթերցումներ։ Դրանք կրկին իրենց շուրջը կհավաքեն ընթերցողներին՝ հիշեցնելով, որ մշակույթը սկսվում է ընթերցանությունից, իսկ ինքնաճանաչումը՝ գրքից։
Ստորև Cultural.am-ը ներկայացնում է օրվա միջոցառումների ցանկը, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող կարողանա ընտրել իր նախընտրած ձևաչափը և դառնալ այս մշակութային տոնի ակտիվ մասնակից։
Հայաստանի ազգային գրադարան (ՊՈԱԿ)
ՀՀ նախագահի կողմից գրականության նվիրատվություն Հայաստանի ազգային գրադարանին և ՀՀ 20 համայնքային գրադարաններին:
«Ազգայինի անակնկալը» գրականության նվիրատվություն Հայաստանի ազգային գրադարանի այցելուներին:
Փետրվարի 19, ժամը 09։00–21։00
«Թումանյանը՝ օտար լեզուներով» ցուցադրություն (ներառյալ առցանց)
Ներկայացվում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների օտարալեզու թարգմանություններ
«Հովհաննես Թումանյան. 1969թ. Մատենագիտություն» զեկույց
Փետրվարի 20, ժամը 14։00, Մատենագիտության գրադարանագիտության բաժին
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Գրքի շնորհանդես՝ Աիդա Ասատուրյան «Կատակասեր տառերը» (Փետրվարի 19, 11։00, Էդիթ Պրինտ հրատարակչություն):
Տիկնիկային ներկայացում՝ Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» (Փետրվարի 19, 12։00):
Կրթական ծրագիր՝ «Մեր ապագա ընթերցողը. Իմ առաջին գիրքը» (Փետրվարի 19, 12։30, գրադարանի հեղինակային ծրագիր՝ նվեր նորածնին):
Գրքի շնորհանդես՝ Ք. Մանարյան «Հեքիաթներ Քրիստ քեռուց» (Փետրվարի 19, 13։30, Էդիթ Պրինտ հրատարակչություն):
2025 թ. լավագույն ընթերցողների պարգևատրում (Փետրվարի 19, 14։00)
Հայրենադարձ երեխաների շրջայց գրադարանում (Փետրվարի 19, 14։30, Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակ):
Խաղ-վիկտորինա՝ «Գուշակում ենք բառը» (Փետրվարի 21, 11։00, Մայրենի լեզվի միջազգային օրվան):
Զրույցների շարք՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան (Փետրվարի 21, օրվա ընթացքում):
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
«Ավետիք Իսահակյան» անգլերեն-հայերեն պատկերագրքի շնորհանդես՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առթիվ, ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով (Փետրվարի 19, 14։00)
Ներկայացվում են տուն-թանգարանում պահվող լուսանկարներ, վավերագրեր, արխիվային նյութեր և համառոտ տեքստային մեկնաբանություններ՝ հայերեն և անգլերեն: Ապա կհետևեն գրքերի շնորհանդեսներ՝ Ավիկ Իսահակյան «Ավետիք Իսահակյան․ գիտական կենսագրություն» (մաս 2) և «Ավետիք Իսահակյան» ընտրանի:
Թանգարաններին կնվիրաբերվեն տուն-թանգարանի նոր հրատարակություններից՝ համալրելու համար նրանց գրքային ֆոնդը:
Խ. Աբովյանի տուն-թանգարան
Գրքի շնորհանդես՝ «Ուղեգրություններ» և «Արձակ երկեր» (Փետրվարի 19, 15։00)
«Ուղեգրություններ»-ում ամփոփված են մեծ գրողի թարգմանական և ինքնուրույն ուղեգրական նոթերը, իսկ «Արձակ երկեր»-ում՝ խոհափիլիսոփայական գործերը: Շնորհանդեսը կուղեկցվի գրքերին առնչվող քննարկումներով և երաժշտական կատարումներով: Կատարողներ՝ օպերային երգիչ, տենոր Հայկ Վարդանյան, դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյան:
Ե․ Չարենցի տուն-թանգարան
«Մուտքը՝ գրքով» նախաձեռնություն (Փետրվարի 19, 11։30–17։30)
Այցելուն կարող է այցելել գրքով՝ Չարենցին կամ թանգարանին ուղղված ընծայագրով: Օրվա ավարտին կընտրվեն լավագույն ընծայագրերը: Լավագույն ընծայագրերի հեղինակներին սպասվում է անակնկալ՝ տուն-թանգարանի 2 տոմս:
Գրականության և արվեստի թանգարան
Նոր ցուցադրությունների բացում
Կրթական ծրագրերի աշխատարան
Երաժշտական երեկո՝ Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ (Փետրվարի 19, 16։00): Կոմպոզիտոր՝ Էդգար Գյանջումյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ: Հնչելու են հայ և այլազգի կոմպոզիտորների, ինչպես նաև Է. Գյանջումյանի հեղինակած ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում կհնչեն Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական ստեղծագործություններ
ԳԱԹ մասնաճյուղ՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
«Գիրքը՝ օրվա հերոս» հանդիպում գրող-հրապարակախոս Վովա Արզումանյանի հետ (Փետրվարի 19):
Ներկայացվում է հեղինակի «Ինձ տանն եմ մոռացել» գիրքը
Հանդիպումը դառնալու է բաց երկխոսության հարթակ ընթերցողների և հեղինակի միջև:
ԳԱԹ մասնաճյուղ՝ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
«Նվիրում ենք գիրք» ցուցադրություն (Փետրվարի 19, 14։00)
Ներկայացվում են Սիլվա Կապուտիկյանի տարբեր տարիների հրատարակված գրքեր:ը
«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Կապուտիկյանի տանը» բեմականացված ընթերցումներ աշակերտների մասնակցությամբ (Փետրվարի 19, 16։00)
Հայաստանի ազգային պատկերասրահ
«Գրքարվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիր (Փետրվարի 19, 12։00)
Գրքի ստեղծման պատմություն, տեսակներ, կառուցվածք:
Հայ նկարիչների գրքային պատկերազարդումների գաղտնիքներ:
Թեմատիկ վիկտորինա և ստեղծագործական բաժին՝ փոքրիկ հյուրերի մասնակցությամբ
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
«Գրքարիում» հանդիպում երիտասարդ գրողներ Լևոն Բեժանյան և Միշա Մանուկյան-ի հետ (Փետրվարի 19, 15։00)
Զրույցը վարելու է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու Աննա Քոչարյանը:
Ալմաստ Մուրադյան