Գիտաժողով՝ նվիրված գրականագիտության մեթոդոլոգիայի խնդիրներին

    Հայաստանի անկախացումից հետո խորհրդային շրջանում ստեղծված գրականագիտական ուսումնասիրությունների մեծ մասը կորցրեց երբեմնի նշանակությունը, քանի որ ամեն ինչ դիտարկված էր սոցռեալիզմի կաղապարի մեջ: Անցած 20 տարիների ընթացքում, իհարկե, եղել են որոշակի փորձեր համաշխարհային գրականագիտության փորձը ներդնելու հայ  գրականագիտության մեջ, սակայն դրանք մասնակի  դեպքեր են: Այսօր խնդիր կա ամբողջությամբ ուսումնասիրելու 20-րդ դարի գրականագիտական միտքը, հայերեն թարգմանելու հիմնաքարային գրքերը, յուրացնելու մոդեռնիստական և պոստմոդեռնիստական տեսությունները և գրականագիտական մեթոդները՝ հասկանալու` այսօր ինչ ուղղություններով է զարգանում համաշխարհային գրականագիտական միտքը և, ի վերջո,  ինտեգրվելու վերոնշյալ գործընթացներին: Բավական լուրջ աշխատանքներ տարվել և տարվում են ժամանակակից գրականության ուսումնասիրության բնագավառում, իսկ գրականության տեսությունն այսօր երկրորդ պլանում է: Սակայն պետք է նշել, որ այն առավել քան կարևոր է ժամանակակից արվեստում և գրականության մեջ տեղի ունեցող գործընթացները հասկանալու և հիմնավորելու համար:
    Այդ նպատակով Հայաստանի գրողների միությունը և cultural.am-ը ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպում են գիտաժողով «Գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ. 20 տարի անց» խորագրով: Գիտաժողովը տեղի կունենա փետրվարի 8-10-ը Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը:
    Այս գիտաժողովի նպատակն է՝  համախմբել գրականության տեսությամբ զբաղվող երիտասարդ մասնագետներին, բարձրաձայնել վերը նշված հիմնախնդիրները, փնտրել ոլորտի խթանման նոր ուղիներ: Տեսական մտքի զարգացման կարևորությունը շեշտելուց ու երիտասարդ գիտնականների շրջանում հետաքրքություն առաջացնելուց բացի` գիտաժողովը կարող է գործնական քայլերի հիմք դառնալ:
      Գիտաժողովին կլինեն մասնակիցներ նաև ԼՂՀ-ից և արտերկրից:
    Գիտաժողովի հոդվածները կտպագրվեն առանձին գրքույկով: Գիտաժողովն ունի կազմկոմիտե՝ կազմված բանասիրական գիտությունների ինը դոկտորներից և չորս թեկնածուներից:
    Մասնակցության համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան թեմա և 2 էջի սահմաններում ներկայացնել այն թեզիսների տեսքով մինչև հունվարի 25-ը: Զեկուցումը վերջնական տեսքով պետք է ուղարկվի մինչև փետրվարի 1-ը:  Մասնակցության հայտը կքննարկվի համապատասխան հանձնաժողովի կողմից:
 
    Գիտաժողովի առաջին օրը կնվիրվի գրականագիտության մեթոդոլոգիայի խնդիրներին, երկրորդ օրը՝ պոստմոդեռնիզմի դրսևորումներին գրականության մեջ և արվեստում: Երրորդ օրը կլինեն քննարկումներ, արդյունքների ամփոփում:
    Թեմաների շրջանակը հետևյալն է.
1. Պոստմոդեռնիզմի տեսությունը
2. Գեղագիտական հիմնական կատեգորիաները և դրանց զարգացումը մոդեռնիստական և պոստմոդեռնիստական տեսություններում
3. Անալիտիկ հոգեբանություն, ֆրոյդիզմ, նեոֆրոյդիզմ, պոստֆրոյդիզմ
4. Ստրուկտուրալիզմ
5. Պոստստրուկտուրալիզմ
6. Ժիլ Դելյոզի, Միշել Ֆուկոյի տեսությունները
7. Ռոլան Բարտ և Ժակ Դերիդա
8. Միֆոլոգիական դպրոց. զարգացումները 20-րդ դարի երկրորդ կեսին  (ԱՄՆ, Կանադա)
9. Տարտու-Մոսկովյան նշանագիտական դպրոց
10. Մարքսիստական նոր դպրոցներ. նեոմարքսիզմ (ստրուկտուրալիստական մարքսիզմ, ֆրեյդոմարքսիզմ, մարքսիզմ-էքզիստենցիալիզմ), պոստմարքսիզմ
11. Ռուսական տեսական միտքը արդի փուլում
12. Պոստմոդեռնիզմի դրսևորումները արևմտաեվրոպական գրականության մեջ
13. Պոստմոդեռնիզմի դրսևորումները ռուս գրականության մեջ
14. Պոստմոդեռնիզմի դրսևորումները հայ գրականության մեջ
15. Տերմինաբանության խնդիրը (տերմինների կիրառություն, թարգմանություն…):
 
    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093497601 հեռախոսահամարով:
    Գիտաժողովի հայտը և նյութերն ուղարկել հետևյալ էլ հասցեով՝ mshakutayin@gmail.com
     
Գիտաժողովի մասնակցության հայտ
1.      Ազգանուն, անուն, հայրանուն (հայերեն) ___________________________________ 
2.      Ծննդյան օրը, ամիսը, տարին  _______________________________
3.      Գիտական աստիճանը (ուսանող լինելու դեպքում նշել բուհը, ֆակուլտետը, կուրսը)___________________________________________________
4.      Գիտական աստիճանի շնորհման տարեթիվը ______________________________
5.      Գիտական կոչումը _____________________________________________________
6.      Աշխատանքի վայրը, պաշտոնը __________________________________
7.      Գիտական հրապակումների ընդհանուր թիվը _____________________
8.      Այլ հոդվածներ, գրական գործունեություն _____________________________
9.      Փոստային հասցե, հեռախոս _________________________________
10.    Գիտաժողովի զեկուցման թեման (ներկայացնել թեզիսների տեսքով 2 էջի սահմանում) _________________________________                                                                                                                                                                                                                         
 
 
  • Created on .
  • Hits: 4464

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: