Հայտնի են BAFTA-ի հաղթողները. Բեն Աֆլեքը երեկոյի հաջողակն էր

    Ինչպես արդեն հայտնել էինք երեկ երեկոյան Բրիտանիայի թագավորական դղյակում կայացավ BATFA ամենամյա մրցանակաբաշխությունը: Ռեժիսոր և դերասան Բեն Աֆլեքի «Արգո գործողությունը» հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, «Լավագույն ռեժիսոր» անվանակարգը ևս Աֆլեքինն է: Բացի այդ, նա ստացավ նաև «Լավագույն մոնտաժ» անվանակարգի դիմակը:
    Ամենաշատ անվանակարգերում նոմինացված «Պիի կյանքը» ֆիլմը հաղթեց 2 անվանակարգում ՝ «Լավագույն հատուկ էֆեկտներ» և «Լավագույն օպերատորական աշխատանք»:
    Նշենք, որ ամեն ինչ որոշվել է քվերակության միջոցով, որին մասնակցել է Բրիտանական կիոակադեմիայի 6 հազար անդամ: 
    Երեկոյի ընթացքում բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ 68-ամյա Ալան Պարկերին շնորհվեց կիոկադեմիայի պատվավոր անդամի կոչում:
    Նշենք, որ BAFTA-ն անցկացվում է 1947 թվականից:
  • Created on .
  • Hits: 2719

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: