«Հուլիոս Կեսար»-ը Դրամատիակականի բեմում

    Փետրվարի 16-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ  «Հուլիոս Կեսար» ներկայացումը (բեմադրիչ` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյան, դերերում` Գրիգոր Գաբրիելյան, Արթուր Ութմազյան և ուրիշներ): Առաջին ներկայացումը կայացել է 2010 թվականի ապրիլի 30-ին, 2011թվականին այն ճանաչվել է լավագույն ներկայացում:
    Շեքսպիրական ոգով ողողված այս ներկայացումը ավելի արժեքավորվում է հայ դերասանների փայլուն խաղով, բեմի հրաշալի լուսավորությամբ, Հին Հռոմի ժամանակներին հատուկ հագուստային և կենցաղային ճիշտ զուգորդությամբ, թերևս` միակ ոչ տեղին համապատասխանեցումը երաժշտությունն է, որը, սակայն, ավելի ժամանակակից բնույթ է կրում:
   Շեքսպիրը ապրում է նաև մեր ժամանակներում,  նրա ստեղծագործությունները պայթյունի պես հնչում են բեմում ու ավարտվում անսպասելիորեն: Փետրվարյան խաղացանկում տեղ է գտել Շեքսպիրի ևս մի ստեղծագործություն. փետրվարի 24-ին կկայանա «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը:
                                                                                                                       Անի Հովհաննիսյան
  • Created on .
  • Hits: 2763

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: