• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը բարի երթ մաղթեց «Այվազյանական փառատոնին»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը բարի երթ մաղթեց «Այվազյանական փառատոնին»

    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, խոսելով մայիսի 3-13-ը կայանալիք «Այվազյանական փառատոնի» մասին, ասել է. «Կարծում եմ, որ 20-րդ դարի երկրորդ կեսի մնայուն  գրողները շատ են, գրախտով տառապում են բոլորը,  բայց եթե խոսում ենք որպես արժեքային համակարգ, Աղասի Այվազյանը այնպիսիների կողքին է, ինչպիսիք են  Հրանտ Մաթևոսյանը, Մուշեղը Գալշոյանը և  շատ քչերը, որ կմնան: Իսկ Այվազյանը առանձնանում է մի որակով ևս, որ  շատ պահանջված էր ու պահանջված է լինելու միշտ. դա թատրոնն ու կինոն են, որտեղ նա  անկասկած թողեց իր անհատական ձեռագիրը` «այվազյանական հետքր»: Եվ տրամաբանական է, որ «այվազյանական» հետքը պետք է ունենա փառատոն… որովհետև այսօր կան շատ չբեմադրված այվազյանական պիեսներ, որոնք շատ այժմեական են, կան գործեր, որոնք  բեմադրված են, բայց միևնույն է, այժմեական են: «Գոյ» թատրոնը մասնակցելու է, ու ամեն ինչ կանենք, որ հասցնենք, կաշխատենք պրեմիերա խաղալ: Բարի երթ «Այվազյանական փառատոնին»»:
  • Created on .
  • Hits: 6171

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: