Ռազմիկ Մարուքյան. Արվեստն անծայրածիր ազատություն է (ֆոտոշարք)

Ռազմիկ Մարուքյան, բալետի արտիստ: Աշխատանքին զուգահեռ ծառայում է բանակում։ Զորամասի ղեկավարությունը նրան հնարավորություն է տվել համատեղել բալետը և զինվորական ծառայությունը։

-Մենք մեր աշխատանքով  ավեստի հանդեպ  նոր ընկալում պետք է ստեղծենք:

 

 

Երիտասարդ արվեստագետի համար հեշտ չէ շրջապատին իր արվեստը բացատրելը։ Հայաստանյան հասարակության մեջ կարծրատիպ կա, որ բալետը տղաների համար չէ։

 

20-ամյա բալետի արտիստն արդեն հասցրել է աշխարհի տարբեր երկրների մեծ բեմեր գրավել իր ելույթներով։​ Բալետի արտիստի աշխատանքն աշխարհում ներառված է դժվարին մասնագիտությունների ցանկում։ Ըստ Ռազմիկի՝ որևէ բան անելիս կամ պետք է լավ անել, կամ ընդհանարապես չանել:

 


Ինչպես բալետի շատ արտիստների՝ Ռազմիկին ևս, ստիպելով են ուղարկել բալետի: Տարիների ընթացքում վարժվել է, իսկ հետո վարժանքը փոխարինվել է սիրով:

-Բալետում մնալու երկու բանաձև կա՝ սիրել և սիրելով մարզվել:

 

 

Ռազմիկի համար բեմը այն տեղն է, որտեղ մարդը կերպարակերտման  միջոցով  կարողանում է ապրել տարբեր կյանքով:

-Միանշանակ կա բեմական կյանք և բեմից այն կողմ... արվեստը անծայրածիր ազատությունի ունի, այն ինչ կարող ես անել բեմում, կյանքում չես կարող և՝ հակառակը:

 

Բեմ դուրս գալուց առաջ Ռազմիկն «անջատում է» կյանքի  Ռազմիկին, ըստ նրա՝ կան պահեր, որ պիտի էությմաբ տրվես այդ  վայրկյանին:

-Ամեն փորձ տարբեր է մյուսից, ամեն փորձին նոր խնդիրներ ու մարտահրավերներ են առաջանում: Ամեն անգամ ինքդ քեզ ապացուցելու բան պիտի ունենաս, պարողի միակ մրցակիցը պետք է լինի հենց ինքը:

 Զարա Ղազարյան

 

  • Created on .
  • Hits: 37844

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: