Ֆեդերիկո Գարսիա Լորկա․ Բանաստեղծություններ

LorcaAge21ԱՆԴԱԼՈՒԶՅԱՆ ՆԱՎԱՍՏԻՆԵՐԻ ԵՐԳԸ

Կադիսից մինչև Ջիբրալթար
Ինչ լավ է ուղին,
Ծանոթ է ծովին
Հառաչանքը իմ:

Օ, աղջիկ, աղջիկ,
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:

Կադիսից մինչև Ջիբլարթար
Լիմոններով է պատած իմ ուղին,
Ծանոթ է հովտին
Հառաչանքը իմ:

Օ, աղջիկ, աղջիկ,
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:

Սևիլիայից մինչև Կարմոնա
Դանակներ չենք պահում
Մենք մեր մոտ,
Կտրելով սահում է լուսինը
Եվ օդը ներկում է արյունով:
33

Օ, տղա, տղա, խենթ խելառ,
Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:


Անտերունչ աղի հանքերի կողքով
Սեր իմ, անցնում եմ առանց քեզ,
Եվ ուրիշ գրկում, անքուն գիշերով
Իմ մեռած սիրո մասին կպատմես:

Օ, տղա, տղա, խենթ խելառ,
Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար: 

Կադիս, խեղդում է քեզ ծովը,

Կադիս, փոխիր քո ուղին,
Կանգնիր Սևիլիա,
Թե չէ կկորչի գետում քո հոգին:

Օ, տղա,
Օ, աղջիկ,
Ինչ լավ է ուղին, ինչ մութ է,lorca-dali
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ
Եվ հրապարակում ինչ ցուրտ է:

ՔԱՍԻԴԱ ՎԱՐԴԻՆ
Վարդը
չէր փնտրում ոչ լույս, ոչ գիշեր.
և հավերժ կպած իր ճյուղի վրա,
բոլորովին փնտրածն ուրիշ էր:

Վարդը
չէր փնտրում գիտելիք, ստվեր.
սահմանները երազի, մարմնի,

Բոլորովին փնտրածն ուրիշ էր:

Վարդը
չէր փնտրում վարդեր ու փշեր.
անշարժ երկնքում
Բոլորովին փնտրածն ուրիշ էր:

ՔԱՍԻԴԱ ՈՂԲԻ
Փակել եմ պատշգամբիս պատուհանն ամուր,
որովհետև ես չեմ ուզում լսել ողբն աղեկտուր,4jpgscaled1000
բայց և մոխրագույն պատի հետևում
բացի լաց ողբից ոչինչ չի լսվում:

Ինչ քի՜չ են երգող հրեշտակները,
ինչ քի՜չ են աշխույժ հաչող շները,
հազար ջութակներ պինդ տեղավորած իմ ձեռքի ափում:

Բայց ողբը շուն է մի հսկայական,
ողը հրեշտակ է մի հսկայական,
իսկ արցունքները ծածկում են քամուն
և ողբից բացի ոչինչ չի լսվում:

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Միայն տաք սիրտդ
և ուրիշ ոչինչ:

Դրախտս դաշտ է
առանց սոխակի,
առանց քնարի,
Lorca11

սահուն գետերով
ու շատրվանով բյուրեղյա, փոքրիկ:
Ուր տերևները չեն ցրվում դես-դեն
քամու խթանից:
 
Ուր չկան աստղեր, որոնք ուզում են

տերևներ դանալ:

Մի մեծ լույս, որը
կարող է լինել
լուսատտիկ, ուրիշ
դաշտերում փշրված աչք-հայացքների:
 
Մի խաղաղ անդորր,

ուր ագուցվում են
համբույրները մեր
տատանումները արձագանքների:

Տաք սիրտդ միայնLorca9
և ուրիշ ոչինչ:

ՆՈՐ ԵՐԳԵՐ

Օրը ասում է.- «Ստվերի եմ ծարավ»:
Լուսինն ասում է. - «Աստղերի եմ ծարավ»:
Բյուրեղյա շատրվանը շուրթեր է խնդրում,
քամին` հառաչանք:

Ծարավ եմ բույրի ու ծիծաղների,
նոր երգերի է հոգիս ծարաված,

զերծ լուսիններից ու շուշաներից

և զերծ` սերերից մեռած:

Եվ մի երգ, որը կլցնի հույզով
գալիքի ջրերը խաղաղ,
որ թևավորվեն միևնույն հույսովlorca14
անմեղ ալիքը ու տիղմը խարդախ:

Ուր լռությունն է ծիծաղով լիքը
ուր քնարական կերպարն է հանված.
(կույր թռչունների անհույս թռիչքը
դեպի առեղծված):

Երգ, որ հասնում է իրերի ոգուն
և քամիների ոգուն է հասնում,
վերջապես մի երգ, որ մնա անվերջ
սրտերի հավերժ ուրախության մեջ:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԳ
Յուրաքանչյուր երգ
լռությունն է
սիրո 

Յուրաքանչյուր աստղLorca7

լռությունն է
պահի:
Ժամանակի հանգույց:

Իսկ յուրաքանչյուր
զսպված հառաչանք
լուռ աղաղակ է:
 
ՋՐՀՈՐՈՒՄ ԽԵՂԴՎԱԾ ԱՂՋԻԿԸ

Դագաղների պես մռայլ աչքերով
տառապում էին արձանները սառ,
բայց ավելի շատ ջուրն է տառապում,
որը չի հոսում:
…որը չի հոսում:

Եվ ձկնորսների ձողեր-ցանցերը ջարդել,փշրելով
մարդիկ վազեցին պարիսպների հին պատերի միջով:

Արագ: Ձորերով, ավելի արագ:Lorca5

Եվ կռկռում էին աստղերը փխրուն:
…որը չի հոսում: Խաղաղություն է հիշողությանս մեջ: Երկնային
                                                                 կանթեղ: Շրջան: Նպատակ:
Իր զույգ ափերով տխուր լալիս էր ձիու մեն մի աչք:

…որը չի հոսում:
Բայց ոչ ոք չի անցնի տարածությունդ մթության միջով,
սաթի ապագա և ճակատագիր սրած սահմանով
…որը չի հոսում:
Եվ մինչդեռ մարդիկ բարձերի վրա մոռացումներ են փնտրում անդադար
դու հոգնեցնում ես քո միշտ որոշված օղակի համար:
…որը չի հոսում:
Հանում են ջրից, պատգարակներով արդեն գալիս են,
լույսի ամեն կետ մի օղակ է քեզ և բարձրացնում է:
…որը չի հոսում:
Բայց ջրհորը քեզ կանաչ մամուռե հյուսքով էր պատել,
տխո՜ւր ջրահարս, խավար ու մութ ցեղ:
…որը չի հոսում:
Ոչ, ոչ չի՜ հոսում: Կանգնել է ամուր ջուրը մի կետում
շնչելով բոլոր լարերը կտրած ջութակների հետ,

վերքերի կարմիր սանդուղքների մեջLorca3
և շենքերի մեջ լքված ու մեռած:

Ջուրը, այն ջուրը, որը չի հոսում:

ՉՈՐԱՑԱԾ ՆԱՐՆՋԵՆՈՒ ԵՐԳԸ
Փայտահատ:
Կտրիր իմ ստվերը:
Տառապանքներից արձակիր ազատ
որ պատճառում են ինձ այս որդերը:

Ինչո՞ւ ծնվեցի հայելիների մեջ:
Անդրադարձնում է կեսօրը դեմքս:
Եվ կրկնում է գիշերը ավերջ
իր ամեն աստղով չորացած ճյուղքս:

Առանց որդեր եմ ես ապրել ուզում:
Իսկ մրջյուններն ու բրդերն այս կառչուն –
նրանց փոխում եմ ես իմ երազում`
դարձնում տերև, դարձնում թռչուն:
Ֆեդերիկո Գարսիա Լորկայի նկարներից

Փայտահատ:
Կտրիր իմ ստվերը:
Տառապանքներից արձակիր ազատ
որ պատճառում են ինձ այս որդերը:

ՍԱ ՃԻՇՏ Է
Օ, ինչ ծանր է սիրել քեզ այնպես
ինչպես ես եմ սիրում:

Քո սիրուց տանջում է ինձ օդը
իմ սիրտը
ու իմ սոմբրերոն:

Իսկ ով կգնի ինձանից
այս ժապավենը,
այս տխրությունը ճերմակ բամբակից,
որ թաշկինակներ կարի անհամար:

Օ, ինչ ծանր է սիրել քեզ այնպես
ինչպես ես եմ սիրում:

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱԶԵԼ
Lorca

Ես ուզում եմ, որ ջուրը կորցնի ընթացքը իր հին:
Ես ուզում եմ, որ իր հովիտները կորցնի քամին:
Ես ուզում եմ, որ գիշերը կորցնի իր աչքերը,
սիրտս էլ կորցնի իր ծաղիկները արծաթե, ոսկե:
Ես ուզում եմ, որ եզները խոսեն տերևների հետ
և հողի որդը մեռնի ստվերի ու խավարի մեջ:
Ես ուզում եմ, որ փայլեն գանգերի ատամները սուր
և դեղին գունով հեղեղվի, լցվի մետաքսաթելը 
                                                         նուրբ:
Կարող եմ տեսնել մենամարտը լուռ մեռնող 
                                                        գիշերվա,
կեսօրի մեջքին դալուկ թևերով անզոր փաթաթված:
Չեմ ուզում տեսնել ես կանաչ թույնի արևածագը
որտեղ խարխլված սյուների ներքո հավերժ տխուր 
                                               է մեր ժամանակը:
Բայց մի դարձրու մերկ մաքրությունդ շողուն 
                                                             առավել,
Ինչպես սև կակտուս եղեգների մեջ, որ դեռ չի բացվել:
Կխմեմ մռայլ մոլորակների սարսափն ու թույնը,
բայց մի ցույց տուր ինձ քո թարմ մարմնի 
                                                    անհոգությունը:
lorca15


ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ԽԻՄԵՆԵՍ
Անհունի մեջ ճերմակ-ճերմակ,
ձյուն ծաղիկներ ու աղահանք,
կորցրեցիր երազանքդ:

Քայլում է նա
ճեմակ աղավնու փետուրից
գործած փափուկ գորգի վրա:

Աչքերը փակ, առանց շարժում
մի երազանք է տառապում:
Սարսուռները զսպած ներսում:

Անհունի մեջ ու ճերմակի,
Ինչքան մաքուր ու լայն վերք է
վախճանը քո երազանքի:

Անհունի մեջ ճերմակ-ճերմակ
ձյուն: Ծաղիկներ: Աղահանք:

                             Իսպաներենից թարգմանեց Հովհաննես Գրիգորյանը
                             Գծանկարները` Ֆեդերիկո Գարսիա Լորկայի
  
 
 
 
 
  • Hits: 11466

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: