«Գրեթերթն» ամփոփեց 2013-ը
Այսօր Իսահակյան 16/ա հասցեում գտնվող «Հայ Գիրք» գրախանութում կայացավ «Գրեթերթի» թվով 7-րդ, արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությունն անց էր կացվում լավագույն բանաստեղծություն, գրաքննադատություն, էսսե, թարգմանություն և պատմվածք անվանակարգերում: Մրցանակաբաշխությանը մասնակցում էին «Գրեթերթի» հեղինակները՝ 2013 թվականին թերթում տպագրված ստեղծագործություններով: Գրախանութում հենց մասնակիցները քվեարկության միջոցով ընտրեցին հաղթողներին:

Լավագույն բանաստեղծություն անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Եղյանը, լավագույն թարգմանություն անվանակարգում՝ Էդուարդ Հարենցը, լավագույն գրաքննադատություն` Աննա Միկոյանը, լավագույն էսսե` Նառա Վարդանյանը և լավագույն պատմվածք` Գրիգը: Երիտասարդ գրողների համար «Գրեթերթի» մրցանակը շատ մեծ արժեք ունի. չէ՞ որ մրցանակները գրքեր են, որոնք արդեն երկու տարի է տրամադրում է «Անտարես» հրատարակչությունը:
Արձակագիր Գրիգը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ արժանանում է «Լավագույն պատմվածք» մրցանակին, նշում է, որ իր համար կարևոր է ոչ միայն մրցանակի, այլև ավելի շատ «Գրեթերթի» գոյությունը. «Ամենակարևորը այն հավատի մթնոլորտն է, որը կա «Գրեթերթում», երբ հավատում են քեզ, հավատում են քո գործին»:
Մրցանակաբաշխության ավարտին «Գրեթերթի» գլխավոր խմբագիր արձակագիր Գուրգեն Խանջյանը ցանկություն հայտնեց հաջորդ տարի ունենալ խմբագրի մրցանակ, ինչը նրան հնարավորություն կտա մրցանակ հանձնել իր առավել հավանած ստեղծագործության հեղինակին:Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3568