ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ․ «ԴՈՒ ՀԱՄԲՈՒՐԵՑԻՐ ԼԻԼԻԻՆ»
Չորեքշաբթի գիշեր էր: Հեռուստացույցով ոչ մի լավ բան չկար: Թեոդորը 56 տարեկան էր, նրա կինը՝ Մարգըրիտը` 50։ 20 տարվա ամուսիններ էին։ Երեխաներ չունեին: Թեդը անջատեց լույսը: Մթության մեջ ձգվել, փռվել էին:
-Լավ ,- ասաց Մեգին,- չես պաստրաստվում հա՞ կեսգիշերային մի համբույր տալ ինձ:
Թեդը հոգոց հանեց, շրջվեց նրա կողմը և մի թեթև համբույր տվեց:
-Եվ դու սա համբույր ես հա՞ անվանում։
Թեդը չպատասխանեց:
-Հաղորդման մեջ այդ կինը քեզ Լիլիին էր հիշեցնում, չէ՞: Այնպես չէ՞:
-Չգիտեմ:
-Լավ էլ գիտես:
-Լսիր, չսկսես հա նորից:
-Դու պարզապես չես ուզում քննարկել։ Ուզում ես թռնել զրույցից: Հիմա անկեղծորեն դե ասա՝ հաղորդման միջի կինը իրոք նման է Լիլիին, այդպես է, չէ՞:
-Շատ լավ: Կա նմանություն:
-Նա քեզ ստիպել է մտածել Լիլիի մասին:
-Ախ, Աստված…
-Մի խուսափիր, նա քեզ ստիպե՞լ է մտածել Լիլիի մասին:
-Միգուցե մեկ րոպե կամ մի քանի, այո…
-Ու լա՞վ էիր զգում քեզ դրանից:
-Ոչ: Լսիր, Մեգի, դա 5 տարի առաջ է եղել:
-Արդյո՞ք ժամանակը փոխել է ինչ-որ բան:
-Ես արդեն ներողություն խնդրել եմ քեզնից:
-Ներողություն: Բայց դու գիտե՞ս՝ ինչ ես արել ինձ հետ: Եթե իմանայիր, որ ես դա արել եմ ուրիշ տղամարդկանց հետ, ի՞նչ կզգայիր:
-Չգիտեմ, փորձիր՝ կտեսնենք:
-Ջղայնանու՞մ ես: Ես կատակում էի:
-Մեգի, մենք սա 4, 5 հարյուր գիշեր քննարկել ենք:
-Երբ Լիլիի հետ սիրով էիր զբաղվում և համբուրում, նրան է՞լ ես նույն կերպ համբուրել, ինչպես ինձ այս գիշեր:
-Ոչ, կարծում եմ…
-Ինչպե՞ս թե։
-Աստված իմ, վերջ տուր:
-Ո՞նց:
-Լավ, այն տարբեր էր:
-Ինչպե՞ս էր, որ տարբեր էր:
-Դե, նոր, թարմ մի բան կար, ես գրգռվում էի:
Մեգին կանգնեց մահճակալի վրա և գոռաց: Հետո կանգ առավ:
-Եվ երբ ինձ համբուրում ես, դու չե՞ս գրգռվում, հա՞:
-Մենք միմյանց սովորել ենք:
-Ահա թե սերը ինչ է՝ ապրել, մեծանալ միասին:
-Լրիվ ճիշտ ես:
-Ճի՞շտ: Ի՞նչ նկատի ունես:
-Նկատի ունեմ, որ ճիշտ ես:
-Թե ի՛նչ նկատի ունես, չես ասում: Դու ուղղակի չես ուզում ասել։ Դու ուղղակի չես ուզում խոսել: Այսքան տարի ապրել ես ինձ հետ, գոնե գիտե՞ս՝ ինչի համար:
-Համոզված չեմ: Մարդիկ պարզապես հարմարվում են, ինչպես աշխատանքին կհարմարվեին: Մարդիկ պարզապես հարմարվում են: Բոլորի հետ էլ դա պատահում է:
-Նկատի ունես՝ ինձ հետ ապրելը աշխատանքի պես մի բան է, և հիմա էլ դու աշխատանքի ես, հա՞:
-Բայց դու դեռ չես ավարտել:
-Վերջացրու, սա լուրջ խոսակցություն է :
-Լավ:
-Լա՞վ: Դու զզվելի հետույք ես: Հիմա էլ համարյա քնած ես:
-Մեգի: Ի՞նչ ես ուզում, որ անեմ: Դա տարիներ առաջ է եղել:
-Լավ: Կպատմեմ, թե ինչ եմ ուզում: Ուզում եմ, որ ինձ համբուրես այնպես, ինչպես Լիլիին ես համբուրել, ուզում եմ ինձ սիրես այնպես, ինչպես նրան ես սիրել:
-Ես չեմ կարող դա անել…
-Ինչու՞: Որովհետև չե՞մ գրգռում քեզ այնպես, ինչպես Լիլիի մոտ էր ստացվել: Որովհետև ես նորը չե՞մ :
-Ես Լիլիին համարյա չեմ հիշում:
-Շատ լավ էլ հիշում ես: Լավ, եթե չես կարող սիրել ինձ, պարզապես համբուրիր ինձ այնպես, ինչպես Լիլիին էիր համբուրում:
-Օհ ,Աստված իմ, Մեգի , խնդրում եմ՝ վերջ տուր, աղաչում եմ:
-Ուզում եմ հասկանալ` ինչու ենք ապրել միասին այսքան տարի: Իզո՞ւր եմ ապրել իմ կյանքը:
-Բոլորն էլ վատնում են կյանքը, գրեթե բոլորը:
-Իզուր են վատնում իրենց կյանքը, հա՞:
-Կարծում եմ` հա:
-Եթե միայն կռահեիր, թե որքան եմ զզվում քեզնից:
-Ուզում ես բաժանվե՞լ:
-Ուզու՞մ եմ արդյոք բաժանվել, օհ, Տեր իմ Աստված, ինչ հանգիստ ես դու: Դու կործանեցիր իմ անիծված կյանքը ու հիմա հարցնում ես՝ բաժանվում եմ, թե ոչ: Ես 50 տարեկան եմ, կես կյանք եմ ապրել, ամեն ինչ տվել եմ քեզ, ու՞ր պետք է գնամ այստեղից:
-Գրողի ծոցը գնա: Հոգնել եմ քո ձայնից, քեզնից:
-Ուզու՞մ ես` գնամ ուրիշ տղամարդու մոտ:
-Ուզում եմ, այն էլ ոնց եմ ուզում:
Թեոդորը փակեց աչքերը: Մարգըրիտը զգաստացավ: Դրսում շուն էր հաչում: Ինչ-որ մեկը մեքենայի շարժիչն էր փորձում միացնել, որը չէր ուզում միանալ: Փոքրիկ Իլլինոյս քաղաքում 65 աստիճան տաքություն էր: Ջիմմի Քարտերը ԱՄՆ-ի նախագահն էր:
Թեոդորը սկսեց խռմփացնել: Մարգրիտը մոտեցավ զարդասեղանի գզրոցին և այնտեղից հանեց ատրճանակը: Ա 22 հրացանը բեռնավորված էր: Վերադարձավ մահճակալի մոտ, որտեղ քնած էր ամուսինը:
Մարգըրիտը նրան ցնցեց:
-Թեդ, սիրելիս, դու խռմփացնում ես:
Մարգըրիտը նրան նորից հարվածեց:
-Ի՞նչ ,- հարցրեց Թեդը:
Մարգըրիտը հանեց հրացանը, դրեց կրծքավանդակին և կրակեց: Մահճակալը ցնցվեց, և նա հեռու քաշեց ատրճանակը: Թեոդորի բերանից հոտ հանելու ձայն հիշեցնող ինչ-որ բան դուրս եկավ: Չէր զգացվում, որ ցավ է ապրում: Պատուհանից շողում էր լուսինը:
Նա նայեց․ անցքը փոքր էր, և շատ արյուն չկար: Մարգըրիտը հրացանը դրեց Թեոդորի կրծքավանդակի մյուս կողմում: Նորից կրակեց: Այս անգամ Թեոդորը ամբողջովին ձայնը կտրեց: Բայց շարունակում էր շնչել: Մեգին նայում էր նրան: Արյունը հոսում էր, և գարշելի հոտ էր գալիս:
Հիմա, երբ Թեոդորը մահանում էր, Մարգըրիտը համարյա սիրում էր նրան: Բայց Լիլին, երբ մտածում էր Լիլիի մասին, Թեդի շուրթերը նրա շուրթերին, և մնացածը, նորից ցանկացավ հարվածել նրան: Թեդը միշտ ընտիր տեսք ուներ վերնաշապիկով, կանաչն էլ նրան սազում էր, և երբ նա հոտ էր հանում անկողնում, առաջինն էր հեռու փախչում և կնոջ ներկայությամբ չէր անում: Նա շատ հազվադեպ էր աշխատանքից բացակայում, իսկ վաղն արդեն կբացակայեր…
Մարգըրտը որոշ ժամանակ հեկեկաց, հետո գնաց քնելու:
Թեոդորը արթնացավ․ կարծես երկու երկար սուր եղեգներ խրված լինեին իր կրծքավանդակի յուրաքանչյուր կողմում: Ցավ չէր զգում: Նա դրեց ձեռքերը կրծքավանդակին, հետո բարձրացրեց դրանք լուսնի գիշերային լույսի տակ: Նրա ձեռքերը արյունոտվել էին: Թեդին շփոթվեց։ Նայեց հրացանը ձեռքին քնած Մարգըրիտին։ Թեդն էր սովորեցրել օգտագործել հրացանը սեփական պաշտպանության համար:
Նա նստեց, իսկ արյունը այդ երկու անցքերից ավելի արագ էր հոսում: Մարգըրիտը կրակել էր, երբ ինքը քնած է եղել: Լիլիի պատճառով, Լիլիին գրողի ծոցը ուղարկելու համար: Նա նույնիսկ Լիլիի հետ երբևէ չէր էլ հասցրել վերջացնել:
«Ես համարյա մեռած եմ ,- մտածեց նա ,- եթե նույնիսկ կարողանամ հեռանալ նրանից, կունենամ հնարավորություն»:
Թեոդորը քնքշորեն մեկնեց ձեռքը և Մարգըրիտի մատներից խլեց հրացանը:
«Ես չեմ ուզում սպանել քեզ ,- մտածեց նա ,- պարզապես ուզում եմ հեռանալ, ամենաքիչը 15 տարի ուզում եմ հեռանալ»:
Նա կարողացավ մահճակալից վեր կենալ: Վերցրեց հրացանը, նշան բռնեց Մարգըրիտի աջ ազդրին և կրակեց: Մեգին գոռաց: Թեդը ձեռքով փակեց բերանը: Մի քանի րոպե սպասեց, իսկ հետո ձեռքը հեռացրեց:
-Ի՞նչ ես անում, Թեոդոր:
Նա պահեց հրացանը Մարգրիտի ձախ ազդրի վրա և նորից կրակեց: Թեդը նրա ճչոցը կանգնեցրեց` ձեռքը նորից բերանին պահելով: Մի որոշ ժամանակ սպասեց, հետո հեռացրեց:
-Դու համբուրել ես Լիլիին ,- ասաց Մարգըրիտը:
Հրացանի մեջ ընդամենը մեկ փամփուշտ էր մնացել: Թեդը ուղղվեց, նայեց իր կրծքավանդակի անցքերին: Աջ կողմում արյունահոսությունն արդեն դադարել էր, իսկ ձախում ժամանակ առ ժամանակ բարակ ասեղի պես մի բան էր ցայտում:
-Ես քեզ սպանելու եմ,- ասաց Մեգին մահճակալի միջից:
-Դու այդ բանը չես անի, չէ՞:
-Կանեմ, այո,կանեմ:
Թեդի գլուխը պտտվում էր, հոգնածություն էր զգում: Իսկ որտե՞ղ էին ոստիկանները: Նրանք անշուշտ լսել են կրակոցները: Որտե՞ղ էին: Անպայման ինչ-որ մեկը լսած կլիներ:
Թեդը նայեց պատուհանին: Կրակեց պատուհանին: Նա ավելի էր թուլացել: Ծնկի իջավ: Ծնկաչոք մոտեցավ մյուս պատուհանին և նորից կրակեց : Գնդակը կլոր անցք թողեց ապակու վրա, բայց չփշրեց: Մի սև ստվեր անցավ նրա դիմացով, հետո հեռացավ: Մտածեց, որ այդ հրացանը պետք է հեռացնել այդտեղից: Թեոդորը հավաքեց վերջին ուժերը և դեն շպրտեց հրացանը պատուհանի ապակու վրա: Ապակին ջարդվեց, իսկ հրացանը շպրտվեց տուն:
Երբ ուշքի եկավ, կինը կանգնած էր նրա գլխավերևում, հենց այդ երկու ոտքերի վրա կանգնած, որոնց Թեդը կրակել էր:
-Հիմա ես քեզ կսպանեմ:
-Մեգի, Աստծո սիրուն, լսի՛ր, ես քեզ սիրում եմ:
-Սողա: Ստում ես, ա՛յ շուն:
-Մեգի, խնդրում եմ:
Թեոդորը սկսեց սողալ դեպի ննջասենյակ: Մեգին հետևեց նրան:
-Այսինքն՝ դու գրգռվում էիր, երբ Լիլին համբուրում էր, հա՞:
-Ոչ, ոչ, ես զզվում էի, տանել չէի կարողանում:
-Ես հիմա կվերացնեմ այդ անիծյալ շրթունքները քո մռութից:
-Մեգի, Աստված իմ:
Նա հրացանը դրեց Թեդիի բերանը:
-Ահա, սա էլ քեզ մի համբույր իմ կողմից :
Ու կրակեց: Փամփուշտը ներքին շրթունքի կողմը պայթեցրեց, ծնոտոսկրը նույնպես: Բայց չկորցրեց գիտակցությունը: Նա նկատեց իր կոշիկներից մեկը հատակի վրա: Նորից ուժերը հավաքեց և շպրտեց կոշիկը մյուս պատուհանի վրա: Ապակին փշրվեց, կոշիկը դրսում հայտնվեց։ Մարգըրիտը հրացանը կրծքին պահեց և ձգեց այն:
Երբ ոստիկանները ջարդեցին դուռը, Մարգըրիտը կանգնած էր` հրացանը ձեռքում բռնած:
-Դե լավ, տիկին, թողեք հրացանը ,- ասաց ոստիկաններից մեկը: Թեոդորը դեռ փորձում էր սողալով դուրս պրծնել: Մեգին հրացանը պահեց նրա վրա, կրակեց և փախավ: Հետո ցած ընկավ իր ծիրանագույն վերնաշապիկով:
-Այս ի՞նչ է կատարվում,- հարցրեց ոստիկաններից մեկը` վազելով Թեդի մոտ:
Թեդը թեքեց գլուխը: Նրա բերանը կարմիր կոշտուկ էր դարձել:
-Ատում եմ ընտանեկան վեճերը,- ասաց մյուս ոստիկանը,- իսկական գժանոց:
-Այո,- պատասխանեց մյուս ոստիկանը:
-Ես այս առավոտ վիճեցի կնոջս հետ: Մտքովդ նման բան չի անցնի։
Լիլին տանն էր և հեռուստացույցով Մարլոն Բրանդոյի մասնակցությամբ մի ֆիլմ էր նայում: Միայնակ էր: Մի ժամանակ սիրահարված էր Մարլոնին: Լիլին սկսեց կամաց հոտ հանել։ Հետո վեր բարձրացրեց խալաթը և սկսեց խաղալ ինքն իր հետ:
Անգլերենից թարգմանեն Անի Հակոբյանը
- Hits: 7035