ներքև

 ներքև

   ներքև

     ներքև

       ներքև

         ներքև

           խորը

             ցածում

Երեխաները քարանձավների 

Թաքուն կվառեն կրակներն իրենց

***

Թռչունների պայթյուն

Լուսաբաց

Արևը շոյում է պատերը

Ծեր մարդը դուրս է գալիս կազինոյից

Երիտասարդ տղան դադարներն է կարդում

Այգի գնալու ճամփին

***

Ցրտաշունչ ձմեռ

Հնարովի շները սովամահ են լինում

Ռադիոն հառաչում է մեղմորեն

Շներին կանչել փորձելով

Դեռևս մնացել են բակում

Ողջ գիշեր նստիր

Խոսելով ծխելով

Հաշվիր մեռածներին և սպասիր 

Մինչ առավոտ

Ասես ջերմ անուններն ու դեմքերը

Նորից կգան

Ավարտվո՞ւմ է արծաթե անտառը։

***

Դեկտեմբերյան կզղիներ

Շոգ սենյակներ առավոտյան

Նոր Օրվա

Հիմարները առաջինն են արթնանում (ծնվում)

Նոր դերի ստվերների հետ

Խելացի մարդկանց

Կիրակի օրը

Լավ շանս ունեցանք հանգստանալու

Լաց լինելու հեռացող օրվա համար

Ողբալու մեր փառահեղ անդամի 

Մահվան համար

(նա թաքուն բաներ էր փսփսում այգում

Սիրո մասին

Իր ընկերներին մեղուներին)

Այգին կարող էր այստեղ լինել

հավերժ

 

***

Մեքսիկական պարաշյուտ

Կապույտ կանաչ վարդագույն

մետաքսե

Ձգված խոտերի վրա

վարագուրված ծառերի մեջ

Մեքսիկական այգու

տղաների վերնաշապիկները իրենց

քնած արվեստում

***

-վախենամ՝ նա վնասված էր ավելի,

Քան հայտնի էր

Նա լսում էր՝ գալիս են

ու արտասվում դիակի վրա։

Պիցցա փողոց։

 

***

Հետաքրքիր է,

Հա սպասում եմ 

Դռան թակոցին,

Դե, սա այն է՝ ինչ պատահում է

Մարդկանց մեջ ապրելու 

հետևանքով

Թակո՞ց։ Կխախտեր

Իմ երազների իլյուզիաները

Շարժուձևերը և ինքնազսպումը

Աղքատ պոետի պայքարը՝

Հեռու մնալու համառ վեպերից

Խաղամոլությունից

և լրագրությունից

***

 Անտեղյակության, ինքնախաբեության որակը

Կարող է անհրաժեշտ լինել բանաստեղծի

Գոյության համար։

***

Դերասանների պարտականությունը մեզ ստիպելն է

Մտածել, որ իրենք իրական են

Մեր ընկերները չպետք է այնպես անեն, որ մտածենք՝

Խաղում ենք

Նրանք, սակայն,

Դանդաղում են

Իմ վայրի բառերը

միաձուլվում են

և խիզախում կորցնել

ամուր հողը ոտքի տակ

Ուրեմն, անծանոթ,

ավելի վայրի եղիր

Լա՜վ զննիր լեռները

***

Բուրբոնը վտանգավոր խմիչք է, հիշեցնում է

առյուծի կաթ, սև ուտիճի զտած թույն, ծառի կեղև, տերևներ

և թռիչքաթևեր՝ գետնից կտրված, հաստ ժապավեն, դաշտանային

հեղուկներն էլ անկասկած իրենց փայլն են հաղորդում։

Սա արծիվների խմիչքն է։

***

Ինչո՞ւ եմ խմում։

Որպեսզի կարողանամ բանաստեղծություն գրել։

 Երբեմն, երբ ամեն բան թարս է գնում

Եւ ամենն, ինչ տգեղ է, նահանջում է

Խորը քնի մեջ

Կա արթնացնում 

և այդ ամենը ճշմարիտ է։

Քանզի մարմինը որքան որ քայքայվում է,

Հոգին ուժեղանում է առավել։

Ներիր ինձ, Հայր, որովհետև գիտեմ՝

Ինչ եմ անում։

Ես ուզում եմ լսել վերջին Բանաստեղծի

վերջին Բանաստեղծությունը։

 

 

Թարգմ․՝ Անահիտ Ղազախեցյան

 

  • Hits: 5204

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: