Գեննադիյ Այգի. Երախտագիտության ժամանակը

 

այստեղ

ասես թավուտն անտառում մեր ընտրած
թաքստոցների էությունը
պահպանող մարդկանց

և կյանքը գնացել է դեպի ներս ինչպես ճանապարհը դեպի անտառ
և սկսեց ինձ թվալ ինքն իր հիերոգլիֆը
«այստեղ» բառը

և այն նշանակում է և երկիր և երկինք
և այն ինչ ստվերում է
և այն ինչ մենք տեսնում ենք աչքով
և այն ինչ չեմ կարող պատմել բանաստեղծություններում

և առեղծվածը անմահության
ավելի բարձր չէ ձմռան գիշերը 
լուսավորված թփի առեղծվածից -

սպիտակ ճյուղեր ձյան վերևում
սև ստվերների ձյան վրա

այստեղ ամեն ինչ խոսում է
նախաստեղծ վեհ լեզվով 
ինչպես պատասխանում է - միշտ վեհ - չպարտավորված
կյանքի վերթվային ազատ հատվածը
կից անմահ հատվածին
կից չոչնչացող հատվածին
այստեղ
քամուց ջարդված ճյուղերի վերջում
լռած այգու
մենք չենք փնտրում թանձրուկը զզվելի հյութի 
նման սգացող ֆիգուրներին -

խաչվողին գրկողների
դժբախտության գիշերը

և չգիտենք մենք բառ և նշան
որոնք կլինեին բարձր այլ մեկից
այստեղ մենք ապրում ենք և հիասքանչ ենք մենք այստեղ

և այստեղ լռելով շփոթում ենք մենք իրականությունը
բայց եթե բաժանումը նրանից դաժան է
ապա դրանում էլ է կյանքը մասնակից -

ինչպես ինքդ քեզնից
մեզ անլսելի լուրը

և մեզնից հեռանալով
ինչպես ջրում արտացոլքը թփի
կմնա մեզ հետ որ զբաղեցնի մեզնից հետո
մեզ ծառայած
մեր տարածքները -

որ տարածությունները մարդկանց փոխարինվեն
միայն կյանքի տարածություններով
բոլոր ժամանակներում



հյուրերից 

գիշերով քայլում եմ դատարկված քաղաքում
և շտապում եմ
արագ հասնել տուն

ասես շատ դժվար է
այստեղ փողոցում
զգալ
ինչպես եմ ուզում գրկել քարերը
և ինչպես շունը լնդերով ձեռքը
ձեռքերով իր բազուկները
և ասես
մամլիչ մեքենայի ձայներ
տպավորություն հանդիպումներից այն տանը
որ ոչ վաղուց լքեցի

և ափսոս

ինչ-որ մեկն ափսոս է մշտապես
ինչպես կտրուկ սահմանը
սևի և սպիտակի արանքում

և այն խոնարումը 
երբ ասես հեռվից հիշում եմ ինձ

ես կպահեմ մինչ առավոտ

սահելով արմունկներով սեղանի վրայով
ինչպես մեղրամոմով

 


ձյան գալստյանը

նորից
նա այստեղ է
վերադառնալով անդունդից
հանդարտ շտկումով
ձայնով ճյուղերի

երկար

(ասես ոչ թե օր
այլ արդեն
առանց տիեզերքի առանց քաղաքի
առանց ասունների)

ասես եկվոր
(էլի ու էլի մոտ)
նորից պատին թղթերին
ներկած վառարանի տակ
մանկուց ցրված է նա
հափշտակված և վերադարձված
մթան մեջ վախեցնող խաղաղ դաշտով

սպիտակ ծանոթ դեմքով

 


***
իսկ ինչ է անում նա անտառում
խշշում է ինչպես ճյուղը
ոչ աննպատակ ավելի քան ճյուղը
և ավելի քիչ պատճառով
քան կլիներ քամուց

ոչ նշան ոչ շարժում

և ապրելով նրա մեջ
միայն այն ինչին արժանի է նա
նախամուտքի սահմանին (հաջորդիվ կրակ)

և այնտեղ
ինչ որ ժամի
կերևա նախասահմանումը
ավարտի

իսկ ներկան ցնորական է
և զգացողություն չկա
որ տարօրինակ էր հնչում

նա այստեղ է կիսատված և առանց անտառի լռության
միայն հանդարտությունը անցյալի և նրա շշունջն այստեղ 
նրա վերջին վկայությունը
միայն զրնգոցի դադարը

ամեն բան դատարկ է անկրակ 
և անգամ տիեզերականությունը 
բացառությամբ անտառի



Ռուսերենից թարգմանեց Արմեն Սարգսյանը

  • Hits: 275