Լեոնարդ Քոհեն

Foreign

    Լեոնարդ Քոհենը (ծնվել է 1934 թ.) կանադացի երգիչ-երգահան է, երաժիշտ, պոետ և արձակագիր: Նրա ստեղծագործությունների թեմատիկան ընգրկուն է. կրոն, սեր, սեքս, մեկուսացում, միջանձնային հարաբերություններ:

  Քոhենի վաղ շրջանի երգերը հիմնականում ֆոլկ ոճում էին, 70-ականներին` փոփ երաժշտության մեջ, 1980-ից սկսած Քոհենը սկսեց ցածր ձայնով երգել կանացի վոկալի նվագակցությամբ: Վերջին շրջանում այս ամենին միացավ ջազը:

 Քոհենի երգերն ու բանաստեղծությունները մեծ ազդեցություն են թողել շատ բանաստեղծների և երաժիշտների վրա: Նրա ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ ֆիլմերում, որից հետո ավելի է մեծացել հանրության հետաքրքրությունը նրա հանդեպ:

 Թե որպես բանաստեղծ, թե որպես երաժիշտ Քոհենը բազում մրցանակների դափնեկիր է:

  • Hits: 6689

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: