Կուրտ Վոննեգուտ
Foreign
Նա համարվում է 20-րդ դարի ամերիկացի ամենանշանավոր գրողներից մեկը: Կուրտ Վոննեգուտը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 11-ին ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում` հաջողակ ճարտարապետի ընտանիքում: Առաջին գրական փորձեր արել է դպրոցում, որտեղ երկու տարի եղել է դպրոցական օրաթերթի խմբագիրը: 1940 թվականին ընդունվել է Նյու-Յորք նահանգի Կոռնել համալսարանի քիմայի ֆակուլտետը, որտեղ միաժամանակ սկսել է թղթակցել Cornell Daily Sun թերթին: Համալսարանում բավականին վատ է սովորել, և հավանաբար նրան համալսարանից կհեռացնեին, եթե նա 1943-ին չմեկներ բանակ: 1944-ի դեկտեմբերին Վոննեգուտը գերի է ընկել նացիստների մոտ և ուղարկվել է դրեզդենյան բանտ: 1945 թվականի փետրվարին ընկերների հետ մեկտեղ տեսել է Դրեզդենի միասնական ավիացիայի ռմբակոծությունը և նրանց փրկվել է միայն այն հանգամանքը, որ թաքնվել են ռազմական նկուղներում: 1945-ի մայիսին Վոննեգուտը վերադարձել է ԱՄՆ, երկու տարի սովորել է Չիկագոյի համալսարանում` միաժամանակ աշխատելով ոստիկանական լրագրող, ապա տեղափոխվել է Սկենեկտադի և աշխատանքի անցել «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերությունում: Այստեղ էլ սկսվել է նրա գրողական կարիերան. 1950-ին «Կոլլերս» ամսագիրը տպագրում է նրա «Զեկույց Բարնհաուզի էֆեկտի մասին» պատմվածքը: Հաջորդ տարի Վոննեգուտը տեղափոխվում է Մասաչուսետս: Շարունակում է տպագրել կարճ պտամվածքներ մինչև 1959 թվականը, երբ լույս է տեսնում նրա «The Sirens of Titan» վեպը: 1961-ին լույս է տեսնում «Մթության մայրը», 1969-ին`«Սպանդանոց N 5 կամ մանուկների խաչակրաց արշավանքը» 1973-ին` «Նախաճաշ չեմպիոնների համար» վեպերը, որոնք ունեն սատիրայի տարրեր, սև հումորի և գիտական ֆանտաստիկայի տարրեր: 1997-ին լույս է տեսնում «Time Quake» վեպը, որը համավում է 20-րդ դարի ամերիկյան գրականության նշանակալից վեպերից մեկը: 2001-2003 թվականներին արժանացել է «Նյու-Յորք նահանգի գրող» լինելու պատվին: Մահացել է 2007 թվականի ապրիլի 11-ին Նյու-Յորքում:
- Hits: 8646