Չարլզ Բուկովսկի
Foreign
Հենրի Չարլզ Բուկովսկին (1920–1994) ծնունդով գերմանացի՝ ամերիկացի պոետ, արձակագիր է: Նրա ստեղծագործությունների վրա ազդեցություն են թողել Լոս Անջելեսի հարազատ քաղաքի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքի միջավայրը:
Բուկովսկին համարվում է այսպես կոչված «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչը:
Նրա աշխատանքները առանձնանում են աղքատ ամերիկացիների հասարակ կյանքի, ստեղծագործելու գործընթացի, ալկոհոլի, կանանց հետ հարաբերությունների նկարագրմամբ:
Բուկովսկին գրել է հազարավոր բանաստեղծություններ, հարյուրավոր կարճ պատմվածքներ, վեց վեպ, հրատարակել 60-իվ ավելի գրքեր:
Բուկովսկու առաջին գրական փորձերը վերաբերում են 1940թ-ին, բայց լրջորեն սկսել է գրել ավելի հասուն տարիքում` 1950-ական թվականների կեսերից:
Բանաստեղծությունների շնորհիվ, որոնք հայտնվեցին Կալիֆորնիայում հրատարակվող կարճաժամկետ բանաստեղծական հանդեսներում, Բուկովսկին դարձավ ամերիկյան գրականության «underground»-ի աչքի ընկնող կերպարներից մեկը:
1960-ական թվականներին Բուկովսկին վերջնականապես կռվարարի, կնամոլի և հարբեցողի կերպար ձևավորեց, որը ստեղծվեց հենց իր բանաստեղծությունների և արձակ գործերի շնորհիվ:
ԱՄՆ-ից դուրս՝ հատկապես Եվրոպայում, գրողին մեծ ճանաչում է բերել նրա «Փոստի բաժանմունք» վեպը (1971):
1987-ին ԱՄՆ-ում էկրաններին հայտնվեց «Հարբեցողը» ֆիլմը, որի հիմքում ընկած են Բուկովսկու կիսակենսագրական սցենարները:
Մահացել է 1994-ին: Մինչ այժմ շարունակվում են հրատարակվել նրա վաղ շրջանի, անգամ չտպագրված գործերը:
Բուկովսկու կյանքն ու գործունեությունը նյութ դարձան մի շարք վավերագրական ֆիլմերի համար, իսկ նրա արձակը մի շարք անգամներ էկրանավորվել է:
- Hits: 9877