Ուանդա Ուաթերման Սթ. Լուիս

Կանադական պոեզիան

wanda   Կանադացի երաժիշտ, բանաստեղծ, լրագրող Ուանադա Ուաթերման Սթ. Լուիսը, ընդառաջելով իմ խնդրանքին, գրեց այս հոդվածը՝ փորձելով տալ կանադական արդի պոեզիայի ընդհանուր բնութագիրը: Կարծում եմ՝ ընթերղողի համար հետաքրքիր կլինի, կանադացի մտավորականի անկեղծ կարծիքն իր երկրի գրական միջավայրի ու գրականության մասին, հատկապես որ այն զգալիորեն տարբերվում է իր նքնուրույնությամբ:  Ընթերցողն այստեղ կգտնի մի իրականություն, որը շատ տարբեր է հայկականից, բայց միևնույն ժամանակ կտեսնի բարձրաձայնված խնդիրներ ու մտահոգություններ, որ ընդհանուր են: 

    «
Արվեստը մարդուն ազատագրել կարող է միայն՝ կյանքի լրջությունից նրան հեռացնելով և վերադարձնելով դեպի անսպասելի երեխայություն:

    Ժողովրդական արվեստը այդ ժամանակի մշակութային մարդկանց կողմից համարվում է կոպիտ, հետո, երբ նոր սերունդ է գալիս, իր սկզբնական լսարանի հետ մեկտեղ այն կորցնում է ժողովրդականությունը: Հետո այն սկսում է լուծվել «հրաշալիի» աղոտ լուսավորության մեջ, և մշակույթի մարդիկ սկսում են հետաքրքրվել դրանով, իսկ վերջում այն սկսում է ձեռք բերել նախասկզբնականի արխայիկ արժանապատվություն»: Նորթրոփ Ֆրայ

    Պատանեկությանս տարիներին իմ կանադական փորձը կարող էր լինել տեսողականորեն դուրս բերված Լեոնարդ Կոհենի տողերից` «սև ուսպիտակ մետրաժով վերարկուի մեջ փաթաթված ցած իջնելով ս. Դենիս փողոցով Մոնրեալում սև կեսձմեռին». «հայտնի կապույտ անձրևային վերարկուն» դանդաղ բարձրանում է ու պտտվում նրա ուղեղում: Այնտեղ ամեն ինչ կար` ցուրտը, մենակությունը, գորշությունը` ստեղծագործական և խորը մտքերի ձևավորման համար նպաստավոր լաբորատորիա:

    Բայց դա միայն ինձ համար: Ո՞ր բանաստեղծն է խոսում քո անձնական փորձի մեջ` որպես քո մշակույթի (սուբմշակույթի) անդամ: Սա բոլորովին էլ հռետորական հարցադրում չէ, որովհետև բանաստեղծը, որի աշխատանքը ամենամաքուրն է արտացոլում քո մշակութային պատկանելությունը, հավանաբար հենց նա է այն բանաստեղծը, որն ուղեկցում է քեզ դեպի քո մշակութային ապագան:

    Այն մետաֆորիկ լեզվով ստիպում է մարդկային հոգուն հաճելիորեն հնչել, իսկ մետաֆորիկ լեզուն նախասկզբնականի լեզուն է: Ըստ Նորտրոպ Ֆրայի «մեծ կոդի»` կենդանի պահելով այս նախասկզբնականը, լեզվի մետաֆորիկ մեթոդը (որը նրանց մեջ է, ովքեր տեսնում են կախարդական կապ բառերի և ֆենոմենների միջև) բանաստեղծի առաջնային պարտականություններից է, հեգնական ցուցում ընդդեմ ակադեմիական և տպագրական սպասումների:

    Գրական կազմակերպությունը, մեդիայի օգնությամբ, միտում ունի ստեղծել այն սխալ տպավորությունը` իբր գրականության աշխարհը, որը մեր հասարակությունը թողել է փոշու մեջ, երկար դադարից հետո վեր է հանում, և մյուս անհեթեթությունն էլ այն է, որ համառորեն պնդում են, որ բանաստեղծը պետք է լինի իր էթնիկ խմբի խոսափողը:

    Կանադայում, ինչպես արևմտյան ազգերից շատերի մոտ, բանաստեղծները դասակարգվում են ըստ էթնիկ ծագման, սա է միակ կոչումը, քանի որ նկատի է առնվում, որ կանադացիների մեծ մասը բազմաէթնիկ է: Այսպիսով պետք է ասել` մենք ունենք անգլիացի, ֆրանսիացի` առաջին ազգությունների և վերջերս ներգաղթած բանաստեղծներ, որոնցից յուրաքանչյուրը թույլ են տալիս խոսել այն մշակույթի անունից միայն, որից նրանք բացահայտորեն սերվում են: Սա խորապես սխալ է, և սա գաղութային բռնության արդյունք է ևս մի տարածքում, որտեղ պետք է գործ չունենար:

    Մի էթնիկ խմբի գաղութացումով` օկուպացված տարածքների բոլոր բնակիչները բնութագրվում են որպես «այս» և «ոչ այս»` առավելություն, հարգանք և ազատություն տալով հիմանակնում «այս»-ին: Այսօր կանադական գաղութի պտուղները կարելի է տեսնել գրական էլիտայի մեջ անգլո-սաքսոնական անունների գերակշռությամբ, ինչպես նաև եվրոպական սովորությունների մեջ, օրինակ` բռնապետության ձևը կոչվում է «artspeak»` այսպիսով սահմանափակելով ինչ-որ մեկին դուրս գալ ներքին շրջանից, որքան էլ որ նրանք գլուխ ջարդեն:

    Գրականության մեջ էթնիկ պատկանելությունը բոլորովին կարևոր չէ, և դրանով ես նկատի ունեմ, որ գրողը անհրաժեշտություն չունի գրելու միայն անձնական փորձի մասին` պարզություն մտցնելու համար մարդկային կապերի մեջ կամ ստեղծելու գործ, որ փոխազդեցության մեջ է ընթերցողի հետ: Հալիֆաքսից մի սև կին կարող է հեշտությամբ գրել իր ռուս էմիգրանտ հարևանի մասին, ինչպես որ կարող է իր մասին գրել, և սա այն պատճառով, որ գրողները, ավելի քան մյուսները, հակում ունեն, օժտված են կարեկցելու ունակությամբ, ինչը թույլ է տալիս նրանց տեսնել աշխարհը ուրիշի աչքերով:

    Գաղտնիք չէ, որ Կանադան այդքան էլ ինքնուրույն չի հասել գրականության «մարմնի» ստեղծմանը, ի տարբերություն մրցակից ազգերի: (Ես Լեոնարդ Կոհենին չեմ ներառում այս հավասարեցման մեջ, որովհետև, ըստ էության, նա փառքի է հասել ավելի շատ որպես երգիչ և երգահան, քան որպես բանաստեղծ, և մեկն է այն հազվադեպ բանաստեղծներից, ում բանաստեղծությունները հեշտությամբ էջից կարող են վերածվել սցենարի): Նորտրոպ Ֆրայը, որն այնքան շատ բան է կարող էր ավելացնել այս բանավեճին, առաջարկել է, որ կանադական բանաստեղծները պահեն «ինտելեկտուալ հորիզոնը», որը ինչ-որ կերպ սահմանափակեց նրանց արվեստի սահմանները:

    Բայց եկեք այդքան պահանջկոտ չլինենք մեզանից. մենք երիտասարդ երկիր ենք` 143 տարեկան վերջին հաշվով, և մեր բնակչությունը ընդամենը ԱՄՆ-ի բնակչության մոտ մեկ տասներորդն է (որը մեր շնչին ընկնող երաժշտության և շոուբիզնեսի անձերի թվով մեզ դարձնում է ֆենոմենալ): Եվ չնայած շատ կանադացի բանաստեղծներ հակված չեն թվում նոր տարածք նվաճելու, մեր մշակույթը մեզանից չի պահանջում ցնցող նորարարություններ: ԱՄՆ-ի հետ համեմատած` մենք զուսպ և հաշվարկով մշակույթ ենք` ոչ ուղեղի վարժանք անող կամ ֆանատիկ:

    Սա, ըստ էության, չի քննադատում մեզ մշակութորեն: Բայց մենք պետք է դադարենք մեր գրականությունը տեսնել որպես էթնիկ առանձնախմբեր կամ էլիտային խումբ, սահմանափակ հիերարխիա, մենք կարիք ունենք գիտակցելու գրականությունը որպես գիտակցականության համացանց, որոնք բոլորը իրենց ճանապարհին կարևոր են ամբողջ մշակույթի համար: Եթե մենք կարողանայինք անել սա, մենք կարող է չհրապուրվեինք ամբոխի լռությամբ և գովեինք նվաճողին: Մենք կարող է նունիսկ ավարտվեինք ազգային էսթետիկայով, որի դողացող հոսքը կհարստացներ աշխարհը սերունդների համար:

    Բայց կա շատ ավելին, քան միայն բանաստեղծություն գրելու մղումը: Ինչպես և գուցե կռահած լինես, Mindful Bard-ի էսթետիկան ներառում է հասարակական մտահոգության աստիճանը: Այն պաշտպանում է կարեկցանքով արձագանքելով աշխարհում եղած տառապանքին, բայց չծախսելով իր էներգիան անմիտ ակտիվության մեջ: «Բանաստեղծը» նաև հավատում է հասարակական հետաքրքրությունն իր արվեստի մեջ ներառելուն, ինչքանով որ սա չի պակասեցնում արվեստի ամբողջականությունը որպես այդպիսին:

    Ճաշակով շատ մարդիկ համաձայն չեն լինի իմ` 10 նշանավոր կանադական «կարևոր բանաստեղծի» ընտրության հետ: Բայց հիշեք, որ սա ոչ թե կանադական պոեզիայի կիրթ ուսումնասիրողի, այլ մի մարդու  անձնական նախընտրությունն է, որը բաց է թողել իր դասերը՝  համալսարանական ռադիո վայելելու համար: Սրանցից երկուսը երգիչ-երգահան են, իսկ մեկը պարզ բանաստեղծություններ է գրում: Թ.Ս. Էլիոթը անիծված է, պոեզիան չպետք է բարդ լինի: Ոչ էլ պետք է հեշտ լինի: Պոեզիան մի տարածք է, որտեղ «պետք է»-ները իսկապես չեն գործում:

    Այս բանաստեղծները ընտրվել են, որովհետև նրանք նպաստել են հյուսիսային մշակութային գիտակցության ձևավորմանը. նրանց բանաստեղծությունը, որը, կախված թե ինչ է, այսքան հաճախ այսքան շատերի մոտ  արձագանք է գտել,  այս յուրահատուկ ժամանակում և տարածության մեջ  ապրում են: Գիտեմ` պետք է, որ երկրի պատմության մեջ լինեն այլ պոետներ, ովքեր կլինեին բանաստեղծական բարձրունքում, բայց դա, իմ նրբանկատ ընթերցող,  այլևս քո պարտականությունն է նրանց անունները ինձ տեղեկացնել:

    Ցուցակ` Էմիլի Նելիգան, Ռոբերտ Սերվիս, Լեոնարդ Կոհեն, Մարի Կլեր Բլես, Ջոնի Միտչել, Մարկ Սթրանդ, Մայքլ Օնդատժե, Ջորջ Էլիոթ Կլարկ և Ջոն Ուոլ Բարգեր:

                                                                                                      Անգլերենից թարգմանեց Հասմիկ Խեչիկյանը

1

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: