Հայերենից շվեդերեն թարգմանություններ (1991-ից առ այսօր)

    Ուսումնասիրությունն իրականացվել է «Գրքի հարթակ» նախագծի շրջանակներում Next Page հիմնադրամի կողմից:

    Ուսումնասիրությունը կատարել է Վահագն Ավետյանը 
    Անգլերենից թարգմանությունը` Գոհար Մելիքսեթյանի


     21-րդ դարում բառացիորեն գոյություն չունեին գրական կապեր Հայաստանի և Շվեդիայի միջև։ Թեև Շվեդիան այլ լեզուների և մշակույթների համար բաց մշակութային քաղաքականություն է վարում, սակայն, թվում է, թե Հայաստանը բոլորովին գոյություն չունի շվեդական մշակութային քարտեզում։ Թեպետ շվեդական գրքարտադրության[1] 30%-ը կազմում են այլ լեզուներից թարգմանությունները, սակայն 1991 թվականից ի վեր հայերեն բնագրի կամ հայ հեղինակի որևէ թարգմանություն չի արվել։
   Նմանապես թույլ են եղել գրական կապերը խորհրդային ժամանակաշրջանում. ողջ նախախորհրդային շրջանից միայն երկու գրքանուն կարելի է հայերենից թարգմանություն համարել։

    1. Hajastan [Berättare från Armenien], Ragnhild Norlin-Svenning (ed.), translated by Carl Elof Svenning, 1968, Lidingö: Internationella bokklubben
    2. Karen Simonian: Tstesutyun Natanael  [På återseende, Natanael!], translated by Torsten M. Nilsson, 1979, Fripress            
                                                                                                                             
    Առաջին՝  «Հայաստանից հեքիաթներ»  գրքանունը հայերեն հեքիաթների ժողովածու է, որը կազմել է Ռագնհիլդ Նորլին-Սվեննինգը, իսկ թարգմանել է շվեդ բանաստեղծ Կարլ Էլոֆ Սվեննինգը, ով տիրապետում է ավելի քան տասը լեզուների և բազմաթիվ ստեղծագործություններ է  թարգմանել շվեդերեն։
    Երկրորդը մանկա-պատանեկան գիրք է, թարգանել է ռուսերեն լեզվի ուսուցիչ Թորսթեն Մ. Նիլլսոնը, ով նաև թարգմանիչ է ու արտահաստիքային լրագրող։
    Բացի այդ, մեզ հաջողվեց առանձնացնել XII դարի  հայ կաթողիկոս Ներսես Շնորհալու աշխատությունը, որը թարգմանվել է շվեդերեն և 1892 թ. տպագրվել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։

    3. Armenianska patriarken S. Niersis Clajensis Böner [The Prayers of Patchriach Nerses Shnorhali], Venice, 1852 

    Գրական կապերի բացակայությունը հետևանք է նաև Հայաստանի մասին շվեդների  իսպառ անտեղյակության։ Բավականին փոքր և համեմատաբար նոր է հայկական համայնքը Շվեդիայում (շուրջ 8 հազար մարդ). ներգաղթածների մեծամասնությունը  Շվեդիա է եկել 1980-ականների սկզբին։ Երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջությունը բավականին թույլ է, սակայն Google-ի որոնմամբ  կարելի է գտնել բազմաթիվ բլոգներ և Հայաստան այցելելու առաջարկներ, իսկ այդ երևույթը ինքնին ենթադրում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կարող է խթան հանդիսանալ այլ ոլորտների, մասնավորապես հայոց լեզվի  և գրականության տարածման ու զարգացման համար։

    Միաժամանակ կա թարգմանիչների պակաս։ Չկան ո՛չ բուհական, ո՛չ միջնակարգ-մասնագիտական մակարդակին համարժեք հայերեն դասընթացներ, մինչդեռ շատ են համալսարանական մակարդակի պարսկերեն, քրդերեն, թուրքերեն կամ վրացերեն դասընթացները։
    Վերջերս  գործարկվել է հանրակրթական մակարդակի բազային հայերենի նոր ծրագիրը։
    Շվեդ ընթերցողներին հայ գրականությանը ծանոթացնելու միակ եղանակը, անշուշտ, հայտնի հայ գրողների էպիկական/դասական վեպերի կամ, գուցե նախընտրելի է, մանկական պատմվածքների ընտրանին հայերենից շվեդերեն թարգմանելու և հրատարակելու ծրագրի ֆինանսավորումն է։ Այս գրքերը կարող են թարգմանվել իրազեկ բնիկ շվեդախոսների կամ երկու թարգմանիչների կողմից և տպագրվել  Հայաստանում, որտեղ, ի տարբերություն Շվեդիայի` ծախսերն  ավելի քիչ են։

    Նշում մատենագրական տեղեկատվության և աղբյուրների վերաբերյալ
    Առկա մատենագրական աղբյուրների նկատմամբ հարկ է զգուշություն ցուցաբերել, հատկապես քիչ տարածված լեզուների դեպքում, ինչպիսին հայերենն է։  Սույն հետազոտության համար կիրառվել է երկու աղբյուր՝ շվեդական ազգային գրականության ծառայությունը (http://www.libris.kb.se) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Index Translationum կայքը:
    Շվեդիայի ազգային գրադարանը ցուցակագրել է «հայերենից թարգմանությունների» ութ (8) գրքանուն։ Սակայն, ավելի խորը հետազոտությունը ցույց  տվեց, որ ութ գրքանուններից հինգը իրականում արամեերենից են և սխալմամբ են ցուցակագրվել որպես «հայերեն»։
    Այսպիսով, հայերենից շվեդերեն թարգմանությունների ամբողջական ցուցակը սահմանափակվում է երեք գրաքանունով, որոնցից մեկը թարգմանվել է միջնորդ լեզվից` ռուսերենից։

    Index Translationum-ը ցուցակագրել  է երեք գրքանուն՝ ներառելով վերը նշված Կարեն Սիմոնյանի գիրքը։ Մյուս երկուսը իրականում հայերենից թարգմանություն չեն։
  • 1/2 Erzinkian-Lorelli, Sourène; Fjäll, Göta M.; Zubery, Anna: Sagor från Kaukasien [Swedish] / Hédé: HLT [Sweden], 1995. 105 s. ill. [Georgian], [Armenian], [Kabardian-Cherkess]
    Ըստ գրքում հեղինակի կնոջ գրած նախաբանի՝ այն հայերեն և վրացերեն պատմվածքների ժողովածու է (հեղինակը վրացահայ է), որը պատմել/գրի է առել իր ամուսինը։ Կինը ամուսնու մահից հետո տպագրել է այդ ժողովածուն շվեդերեն լեզվով։
  • 2/2 (Dunér, Anna; Räder, Andrea): Ängeln vid Aplaryds stup [Swedish] (ISBN: 91-7195-744-8) / Örebro: Libris, Helsinki: Fontana media [Sweden], 2006. 135, 2 s., ill. [Danish], [Armenian], [Portuguese], [Norwegian]
    Սա հայտնի շվեդ հեղինակ Սելմա Լագերլյոֆի պատմվածքների ժողովածուն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն, բայց ոչ հակառակը։

 

[1] Շվեդ հրատարակիչների ասոցիացիայի վիճակագրությունը, Rapport från Svenska Förläggareföreningen, SvF, Bransch statistik 2011,
 http://forlaggare.se/media/47293/svfstat_2011_web.pdf
 
  • Created on .
  • Hits: 4071

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: