Հայերենից ֆրանսերեն թարգմանություններ
Հարություն Խաչատրյան
Անգլերենից թարգմանեց Լիլիթ Առաքելյանը
Ուսումնասիրությունը կատարվել է «Գրքի հարթակ» նախագծի շրջանակներում
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով, որ Ֆրանսիայում տպագրված գրքերի (վեպեր, բանաստեղծություններ, հեքիաթներ ևն) ճնշող մեծամասնությունը ամեն տարի թարգմանվում ու հրատարակվում է ֆրանսահայերի կողմից, և որ հայերենից ֆրանսերեն ոչ բոլոր թարգմանություններն են կատարվում Հայաստանի Հանրապետությունում հրատարակված գրքերից, ավելի տեղին կլինի խոսել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ Սփյուռքում առկա` հայ մշակույթին ոչ բնորոշ իրավիճակի մասին: Այս հարցը հետագայում կվերլուծվի III. «Սփյուռքի հրատարակության/թարգմանության ոլորտի առանձնահատկությունները» բաժնում:
Հայերենից ֆրանսերեն թարգմանության ներկայիս իրավիճակն ու միտումները քննարկելիս հարկ է նկատի ունենալ մի շարք հանգամանք\ներ`
Պատմական հակիրճ տեղեկություն
Նախկինում մեծ է եղել Ֆրանսիայի` որպես հայկական սփյուռքի գրական և մշակութային կենտրոնի դերը:
1920-1930-ականներին արևմտահայ մտավորականությունը Կոստանդնուպոլսից տեղափոխվում է Փարիզ: XIX դարի կեսերին Օսմանյան կայսրությունում իրականացված սոցիալական «բարեփոխումների» ժամանակ ունևոր հայերն իրենց որդիներին, իսկ առանձին դեպքերում՝ նաև դուստրերին ուղարկում էին Փարիզ՝ ուսումը շարունակելու: Սկզբում նրանք ուսումն ավարտելուց հետո հիմնականում վերադառնում էին Օսմանյան կայսրություն` հուսալով արդյունավետորեն կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները և նպաստել հայ համայնքի հասարակական ու քաղաքական կյանքի բարելավմանը:
Անցյալ դարի սկզբին, շուրջ 3000 հայերի ազդեցիկ մի խումբ` հիմնականում գրողներ ու ակտիվիստներ, սուլթան Աբդուլ Համիդ II-ի ավտորիտար ռեժիմից վախեցած, արդեն բնակություն էր հաստատել Փարիզում: Նրանք նախընտրում էին ապաստան փնտրել արտերկրում, որտեղ կարող էին ազատորեն արտահայտվել` առանց կալանավորվելու կամ մշտապես հսկողության տակ գտնվելու երկյուղի:
Դարավերջին Փարիզի փոքրաթիվ հայերի համայնքում առավել հեղինակավոր ու հարգված դիրք ուներ Արշակ Չոպանյանը: Ծնվել է 1872 թ. Կոստանդնուպոլսում, ուսուցանել է Կեդրոնական վարժարանում (Lycée Tchobanian Guétronagan), որը համարվում էր հայ գրականության անվանի մտավորականների կրթօջախը: Վաղ տարիքից սկսել է գրել և հայերենից ֆրանսերեն թարգմանել: 23 տարեկանում հիմնադրել է գրական ,,Dzaghig'' հանդեսը (Ծաղիկ): Կոստանդնուպոլսից Փարիզ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց դառնում է ֆրանսահայ մտավորականության առաջատար դեմքը` ավելի քան մեկ քառորդ դար վայելելով բոլորի հարգանքն ու սերը:
Ճանաչված լինելով որպես հայ գրականության դեսպանը Ֆրանսիայում, բանաստեղծ, գրող, թարգմանիչ և խմբագիր, Արշակ Չոպանյանը ձեռք է բերում ոչ միայն իր հայրենակիցների, այլև ժամանակի առավել հայտնի ֆրանսիացի գրողների և քաղաքական գործիչների հարգանքը: Շփվելով այնպիսի հեղինակությունների հետ, ինչպիսիք էին Անատոլ Ֆրանսն ու Ժորժ Կլեմանսոն, Չոպանյանը նրանց տեղեկացնում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդի տառապանքների մասին և ստանում ֆրանսիական հասարակության աջակցությունը:
Այնուամենայնիվ, Չոպանյանը մտահոգված էր հայերին` լոկ որպես զոհերի ներկայացնելու հետևանքով ֆրանսիացիների շրջանում արմատավորվող ոչ նպաստավոր տպավորություններից, ահա թե ինչու որոշում է ֆրանսիացիներին ներկայացնել հայ ժողովրդի գրական և մշակութային ժառանգության լավագույն նմուշները: Ֆրանսիական գրական ամսագրերում նա պարբերաբար տպագրում էր հայկական ժողովրդական հեքիաթների թարգմանությունները, կազմակերպում էր մշակութային միջոցառումներ (նրա հրավերով 1906 թվականին Կոմիտասն այցելեց ու ելույթ ունեցավ Փարիզում), ինչպես նաև հայոց պատմության ու գրականության վերաբերյալ սեմինարներ ու կոնֆերանսներ:
Տարիների ընթացքում հայկական սփյուռքը Ֆրանսիայում սկսում է ինքնուրույն կազմավորվել և, շնորհիվ նորաստեղծ հաստատությունների (դպրոցներ, եկեղեցիներ, ասոցիացիաներ, թերթեր ևն), ավելի հաճախակի են դառնում հայերենից ֆրանսերեն կատարված ծավալուն թարգմանությունները: Հետաքրքիր օրինակ է ցույց տալիս «Յառաջ» (Haratch) օրաթերթը, որը հաջողությամբ թողարկում է շաբաթական ֆրանսիական գրական տպաքանակ, կամ`«France-Armenie» ամսագիրը, որը սկսել է տպագրվել Լիոնում, կամ` 1930 թ. օգոստոսին Փարիզում բացված «Սամուէլեան» արևելյան գրախանութը։
Ներկա օրերը
Շատ չի փոխվել թարգմանիչների վիճակը. Ֆրանսիայում սահմանափակ է հայերեն սովորելու հնարավորությունը, թվում է թե ներդրումը չափազանց մեծ է, բայց և չափազանց վտանգավոր է առանց աշխատելու հեռանկարի:
Սակայն, եթե նույնիսկ թարգմանված աշխատանքների հարաբերական ու բացարձակ թիվը մնում է փոքր (շատ կարևոր է հարաբերական թիվը) և մեծանում է ֆրանսահայ համայնքի՝ հատկապես երիտասարդ սերնդի հետաքրքրությունը, ապա կարող ենք ակնկալել Ֆրանսիայում ժամանակակից հայ գրականության հետևողական (և հուսով ենք աճող) առկայությունը: Որոշ հրատարակիչներ, ում հետ կապ եմ հաստատել, սկսում են հայ գրականությունը (մասնավորապես մանկական պատմությունները) հետաքրքիր և գնայուն համարել, այդ իսկ պատճառով պետք է հետևել, թե ինչ է կատարվում ոլորտում, ակնկալվում է, որ այդ միտումը կշարունակվի:
I. ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԵՎ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ․ԱԿՆԱՐԿ
Հրատարակչական շուկան
Ինչպես ասում է բարձր պահանջարկ վայելող գրքերի XO փոքր հրատարակչության սեփականատեր և հրատարակիչ Բերնարդ Ֆիքսոտը` «Կա երկու իր, որ Ֆրանսիայում չեն շպրտում՝ հացն ու գիրքը»։
Իրոք, ըստ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության 2012 թվականի մարտին տպագրված «Գրքի էկոնոմիկա» (“Économie du Livre”) վերտառությամբ վերջին վիճակագրական հաշվետվության, 4.19 մլրդ եվրո արժողությամբ 67,278 գրքանուն է տպագրվել 2010 թվականին, 2011 թվականին՝ 70,109 գրքանուն, իսկ 2012-ին ավելի բարձր արդյունք է սպասվում: Ֆրանսիայի գրահրատարակչական շուկան համակարգված է և դինամիկ։ 2003-2011 թթ. Ֆրանսիայում գրքի առևտրի միջին աճը կազմել է 6,5%։ Այս զարգացումների վրա բացասաբար են անդրադառնում թվայնացված գրքերը։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային գրքերին, 2011 թ. հուլիսին «Syndicat National de l’Edition» (SNE)-ն հավակնում է Ֆրանսիայի ընդհանուր գրաշուկայում էլեկտրոնային գրքերի 1,8%-ի բաշխմանը, կամ` նախորդ տարվա համեմատ 54 մլն եվրոյի վաճառքին, ցավալի իրողություն՝ ԱՄՆ-ի 6,4 %-ի համեմատ։ Վերջերս Գուգլը Ֆրանսիայի հրատարակիչների ասոցիացիայի և Société des Gens de Lettres-ի հետ կնքեց պայմանագիր, համաձայն որի հեղինակների այդ խումբը պետք է թույլ տա, որ հրատարակիչները վաճառքի նպատակով Google-ին առաջարկեն իրենց ստեղծագործությունների թվայնացված տարբերակները։ Մինչև օրս Ֆրանսիան և եվրոպական երկրների զգալի մասը ետ են մնացել էլեկտրոնային գրքերի վաճառքի ասպարեզում` իրավունքերին վերաբերող վեճերի պատճառով։
Ֆրանսիացիները դարավոր պատկառանք ունեն տպագիր գրքի նկատմամբ։ Իրականում, Ֆրանսիայում գրքի պատմության մասին հնարավոր չէ խոսել, առանց նշելու որոշ «պատմական» հրատարակչությունների դերը, որոնք իրապես խթանել են մշակութային ասպարեզի զարգացմանը։ Այդ հրատարակչություններն են՝ Hachette (1826), Calmann-Levy (1836), Fayard (1857), Flammarion (1876), Albin Michel (1900), Grasset (1907) Gallimard (1911), le Seuil (1935) և այլն, որոնցից մի քանիսն այսօր Եվրոպայի ամենամեծ հրատարակչություններից են։
Չենք կարող նաև հաշվի չառնել ֆրանսիական մշակույթում գրքին հատկացված հատուկ կարգավիճակը, ինչը մեծապես դրսևորվում է նաև պետության միջամտությամբ և օրենսդրությամբ (Lang law), ըստ որի խմբագիրը կարող է ամրագրել գինը` սահմանափակվելով 5 % զեղչով:
Այս չափորոշիչների շնորհիվ գրքարտադրությունը դասվում է ֆրանսիական տնտեսության դինամիկ ոլորտների շարքը:
Ավելին, Կաթոլիկ եկեղեցու շնորհիվ (այսինքն՝ նորընտիր Պապի) վերջին տարիներին վերելք են ապրում կրոնական գրքերը։ Աճել է նաև բառարանների ու հանրագիտարանների վաճառքը։ Վերջին երեք տարիներին առաջին անգամ աճել է գիտական գրքերի վաճառքը։ Մյուս կողմից, առաջին անգամ անկում է ապրել գեղարվեստական գրքերի իրացման ցուցանիշը։
Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը` կոմիքսների նկատմամբ հատուկ վերաբերմունքի շնորհիվ և՛ Ֆրանսիան և՛ Բելգիան եզակի են այն մի հարցում, այդ երկրներում շատ կոմիքս-գրքեր (կամ “bandes dessinées”) սիրված են և՛ երեխաների և՛ մեծահասակներկ կողմից։ Դրանք ընդգրկում են շատ թեմաներ՝ սկսած ավանդական մուլտֆիլմերի կերպարներից մինչև պատմական և ֆանտաստիկ կերպարներ։ Կոմիքսները շատ տարածված են, և չեն սահմանափակվում հատուկ հետաքրքրված խմբերով կամ կոլեկցիոներներով։ 2011 թվականին կոմիքսների առևտրից գոյացած հասույթը կազմեց ավելի քան 170 մլն եվրո` Ֆրանսիայում վաճառված գրքերի ընդհանուր եկամտի 6%-ը։ Պատանեկան գրքերից հետո կոմիքսների եկամտի աճը երկրորդն է։
Թարգմանչական շուկան
2008-2009-ի միջև ընկած ժամանակահատվածում, 9% արժեզրկումից հետո ֆրանսիական թարգմանչական արդյունաբերությունը 3,5%-ով աճեց 2009-2010 թթ. ընթացքում՝ բերելով 205 մլն եվրոյի համընդհանուր եկամուտ` 2008 թ. 220 մլն-ի դիմաց։
Այս աճը բաժին է ընկնում մասնավորապես խոշոր կազմակերպություններին, որոնք ընդլայնել են իրենց շրջանառությունը և հարթել իրենց ճանապարհը, իսկ միջին կամ փոքր թարգմանչական գործակալությունների եկամուտը հակված է նվազման։ Դրանցից շատերը դեռևս տառապում են պարտքերի կրճատման հոգսից։ Այդ զգացումը կիսում են նույնիսկ ֆրիլանսերները` հարկերից չվճարողները, քանի որ նկատվել է ցուցանիշների ընդհանուր անկում։
Հարկ է նշել նաև 200 այն ընկերությունների մասին, որոնց 2009 թ. շրջանառությունը 2010 -ի համեմատ գերազանցում է 200 K€-ով (շուկայի անկայունության ապացույց)։ Մյուս կողմից, «Ատենաո» (Atenao) թարգմանչական գործակալությունը վայելում է եկամտի 27,33% աճը՝ համարվելով ոլորտի ամենաարագ զարգացող 5 գործակալություններից մեկը։
Գրքանունների քանակի աճով (2009-ին` 9,088 գրքանուն, 2011-ին՝ 9,406, իսկ 2012-ին՝ 10,226) Ֆրանսիայում թարգմանչական շուկան նույնպես համակարգված է և դինամիկ: Այսօր այն ներկայացնում է Ֆրանսիայում հրատարակչական շուկայի 15,9%-ը (աղբյուրը՝ Livres Hebdo/Electre)։ Սակայն, հետաքրքիր է նշել որ թարգմանությունների մեծ մասը կատարվում է անգլերենից (2011-ին` 6,130 գրքանուն), որը կազմում է ամբողջ թարգմանությունների 65,17%-ը), հաջորդում է ճապոներենը (2011-ին 898 գրքանուն՝ 9,54%) և գերմաներենը (2011-ին 669 գրքանուն՝ 7,11%)։ Հավեմատելով այս թվերը և հաշվի առնելով անգլերեն, գերմաներեն ու ճապոներեն լեզուներով խոսողներին՝ էլ ավելի են կարևորվում հայերենից թարգմանված ստեղծագործությունները։
Ընդհանուր վիճակագրություն և ժանրային դասաբաշխում
Հայերենից ֆրանսերեն թարգմանությունների մեծ մասը գրական գործեր են` հայկական հայտնի հեքիաթներ, գրական ամսագրերում տպագրված բանաստեղծություններ և մի շարք վեպեր՝ բոլորը տպագրված Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո (1991)։ Ժանրային միակ բացառությունը Գրիգոր Նարեկացու գլուխգործոցն է, որը վերջին տարիներին թարգմանվել է տարբեր թարգմանիչների կողմից։
Սակայն, մանկական գրականության և մանկական ամսագրերի հրատարակիչները միշտ էլ հետաքրքրված են Հովհաննես Թումանյանի հեքիաթների կամ պատմվածքների հրատարակմամբ։ Դա միայն արդարացի է «դասական» մանկական գրականության բնութագրի տեսանկյունից, սակայն, ցավոք, մինչև օրս ժամանակակից մանկական ոչ մի գիրք չի թարգմանվել և չի էլ պլանավորվում առաջիկայում։
Ստորև ներկայացված աղյուսակը պատկերում է հայերենից թարգմանված գրքանունների ժանրային բաշխումը։
Հրատարակչություններ.
Ակնարկ`
այն ֆրանսիական հրատարակչությունների վերաբերյալ, որոնք տպագրում կամ տպագրել են թարգմանություններ հայերենից: Կան մի քանի այլ հրատարակչություններ, ինչպիսիք են Գալլիմար (Gallimard), La Pensée Universelle, Editions de la difference, l’Harmattan և Editions du Cert, որոնք վերջին տասնամյակներին նույնպես տպագրել են մի քանի թարգմանություններ:
Այդ ժամանակից ի վեր ստեղծվեց Diasporales կոչվող նոր ժողովածուն «Որովհետև ողջ իսկությունը տարագիր է» կարգախոսի շուրջ` հավաքելով արմատների և ծագումների, արմատավորման և արմատախիլ անելու վերաբերյալ ինքնակենսագրություններ և փոխաբերական վեպեր: Տարիների ընթացքում ժողովածուն հարստացել է այնպիսի տպագրություններով, ինչպիսիք են գրողների և արվեստագետների մանկության մասին նյութերը (Terres d’enfances), հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիան (Avis de recherche), կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին ստեղծագործությունները, չհրատարակված վկայությունների թարգմանությունները (Journal de déportation by Yervant Odian).
Լինելով անկախ հրատարակչություն 2006-2007 թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարվա ընթացքում հայերեն թարգմանել է աշխարհահռչակ Թինթին ալբոմը` ունենալով բացառիկ պայմանագիր Casterman հրատարակչության հետ։ Այս տպագրությունները մեծ ճանաչում բերեցին Սիժեսթ հրատարակչությանը: Այն 2008 թվականի հոկտեմբերին Երևանում կազմակերպված կոմիքսների փառատոնի համահիմնադիրներից էր:
Սիժեսթի գրքերը տարածվում են Ֆրանսիայի և Եվրոպայի գրախանութներում` շնորհիվ "La Générale du Livre-Librest"-ի և "La Maison du dictionnaire"-ի: Նրանք նաև մատչելի են հանրությանը Amazon.fr, Fnac.com, Decitre.fr և Chapitre.com կայքերում:Editions Le Cercle d'écrits caucasiens:
Հիմնադրվել է 1999 թվականին, Փարիզում։ Իր գործունեության սկզբից հիմնականում տպագրել է պատմավեպեր, ինչպես նաև 1915 թվականին տեղի ունեցածն ավելի լավ հասկանալու նպատակով թարգմանված գրքեր։ Այս գրքերի հեղինակները 1915-ի իրադարձությունների անմիջական ականատեսներն են եղել, որը էլ ավելի է նպաստում հասկանալու Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայ ազգաբնակչության ողբերգությունը։ «Այս պատմությունները կարդալով դուք պատկերացում կկազմեք Հայոց Մեծ Եղեռնի մասին»,-ասում է հրատարակչության տնօրեն Հրաչ Պետրոսյանը։ Ի լրումն ասվածի, պատմավեպերի միջոցով կարելի է պարզել, որ հայ ժողովրդի պատմությունը 1915 թ-ի ապրիլի առավոտյան չի սկսել։ Գրական ստեղծագործություների միջոցով հնարավոր է հետևել այդ պատմությանը։
III. ՍՓՅՈՒՌՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ/ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏ-
ԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անդրադարձ
Հայկական համայնքներ ստեղծվել են Եվրոպայի տարբեր մասերում, երկար ժամանակ Միջին Արևելքում կամ Ասիայում` հիմնականում բյուզանդական, արաբական, պարսկական և թուրք-օսմանյան կայսրության հալածանքների պատճառով։ Սակայն ժամանակակից հայկական Սփյուռքը կազմավորվել է հիմնականում առաջին համաշխարհային պատերազմից հետո օսմանյան կառավարության գործած ցեղասպանության հետևանքով։ Հայ ժողովրդի լայնամասշտաբ տարագրման, այլ տարածաշրջաններում տեղաբաշխման և հայ համայնքների հախուռն ձևավորման դարավոր պատմության միջոցով կարելի է պարզորոշ բնութագրել հայերեն թարգմանչական գրականության ամբողջ պատկերը, որը համապատասխանում է միջազգային գրական թարգմանական համակարգին: Թարգմանություններին առնչվող այս անդրադարձի միջոցով նույնիսկ ավելի կարևոր է տեսնել, որ վերը նշվածը հանգեցրել է հայ մշակույթի անդրազգային բնույթին։
Հայերենից ֆրանսերեն թարգմանություններ Հայաստանից դուրս
Իրականում հետաքրքիր է Լիբանանի դեպքը։ Ունենալով մեծաթիվ ֆրանսախոսներ՝ հայկական համայնքը բնականաբար ներգրավվում է հայերենից ֆրանսերեն թարգմանությունների մեջ։ Այսօր Ֆրանսիայի հայկական դպրոցներում կիրառվող հայերեն-ֆրանսերեն հիմնական բառարանները հրատարակվել են Լիբանանում։ Լիբանանահայերի կատարած որոշ թարգմանություններ կրոնական գրքերից են կատարված։
Շատ կարևոր է նշել նաև, որ հայերենից ֆրանսերեն թարգմանված ոչ բոլոր գրքերն են տպագրված Հայաստանի Հանրապետությունում։ Մեծաքանակ գրքեր (գրականություն, մանկական գրականություն և պոեզիա) ֆրանսերեն թարգմանվել են արևմտահայերենից՝ հատկապես Սիրիայում, Թուրքիայում կամ Լիբանանում տպագրված գրքերից։ Ըստ Ֆրանսիայում գտնվող ACAM հայկական ասոցիացիայի, որը հիշատակում է հայերենից ֆրանսերեն թարգմանած բոլոր գրքերը, ոչ պակաս քան 30 գիրք թարգմանվել է արևմտահայերեն բնագրերից։ Այս գրքերի հեղինակները հիմնականում ապրում են Մերձավոր Արևելքի երկրներում, ստեղծագործում են հայերեն, իսկ գրքերը թարգմանվում և հրատարակվում են Ֆրանսիայում։
Սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում ավելի դժվարացել է պահպանել հայկական սփյուռքի պատմության գրական եզակի նկարագիրը։ 1991թ. ձեռքբերված անկախությունը և հայկական պետության` որպես ազգային գրականության պետական օջախի կազմավորումը, մեծապես նպաստեց տարբեր բարբառներով շփվող սփյուռքահայ համայնքների անկայուն դիմագծի ամրապնդմանը, ոչ միայն կոտրեց անգլերենի՝ որպես սփյուռքահայերի «համընդհանուր» լեզվի եզակիության պատկերացումը, այլև առաջ քաշեց հարցեր Հայաստանից դուրս հայոց լեզվի կիրառման վերավերյալ։ Այս երևույթը անմիջականորեն ազդել է նաև արևմտահայերենից ֆրանսերեն կատարվող ընթացիկ թարգմանությունների քանակի վրա։
IV. ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ
Ինչպես ուսումնասիրության սկզբում նկատեցինք, ի տարբերություն այլ լեզուների, հայերենից ֆրանսերեն թարգմանությունների միջնորդները և այն գործիչները, ովքեր ակտիվորեն նպաստում են ֆրանսերեն թարգմանություններին և դրանց տարածմանը Ֆրանսիայում, սովորաբար հայ համայնքի անդամներ են։ Իսկապես, շուկայի միջնորդների (թարգմանիչ, հրատարակիչ կամ նույնիսկ ընթերցող) մեծամասնությունն ունի հայկական ծագում։ Սա հանգեցնում է երկու շատ տարբեր շուկաների առաջացմանը, մեկը՝ Ֆրանսիայի հայ համայնքի համար, մյուսը՝ ոչ հայ բնակիչների։
Ավելին, չպետք է մոռանալ համայնքային ամսագրերի կարևորությունը, որոնք խթանել են հայ գրականությունը (հատկապես վեպեր) Ֆրանսիայում ներկայացնելուն և այսօր էլ դեռ պահպանում են այս ավանդույթը։
Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը, վերջին մի քանի տարիներին ականատես ենք եղել Ֆրանսիայում հայ մշակութային հասարակական կազմակերպությունների կազմակերպած գրքի հաջողված տարեկան տոնավաճառներին, գրքի փառատոներին ու հանրային ընթերցումներին` հիմնականում Փարիզի, Լիոնի և Մարսելի մեծաթիվ հայաբնակ շրջաններում։ Դրա վառ ապացույցն են 10 տարուց ի վեր Փարիզում, Ծննդյան տոների առթիվ, Chênes ՀԿ-ի կազմակերպած ամենամյա շուկան կամ Ալֆորվիլլում հիմնված հայ մշակութային ՀԿ-ի վերջերս կազմակերպած Armen’Livres գրքի փառատոնը։
VI . ՀԱՅԵՐԵՆԻՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Հայերենից (կամ այլ ոչ եվրոպական լեզուներից) թարգմանողների դրությունը շատ չի տարբերվում մյուս թարգմանիչների պայմաններից։ Քանի որ գրական թարգմանությունը շահութաբեր գործունեություն չի համարվում, և թարգմանիչներն իրենց ապրուստը չեն կարող վաստակել միայն գեղարվեստական թարգմանությամբ: Արևմտյան գրականության ոչ բոլոր թարգմանիչներն (և նաև այլ լեզուների թարգմանիչների մեծամասնությունը) ունեն այլ մասնագիտություններ (կոմերցիոն թարգմանություն, խմբագրում, դասավանդում և այլն) և միայն ազատ ժամանակ են զբաղվում ստեղծագործական թարգմանությամբ։
VII. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ինչպես նշվել է այս ուսումնասիրության սկզբում, հայ համայնքը մեծ դեր է խաղացել գրականության միջոցով ամբողջ Ֆրանսիայում հայկական մշակույթի տարածման գործում։ Լսարանի ճնշող մեծամասնությունը եղել է հենց համայնքը։ Ինչևէ, 2006 թ. սեպտեմբերից մինչև 2007 թ. հուլիսը տեղի ունեցած “Arménie, mon amie” միջոցառումը դրական ազդեցություն է ունեցել և մեծացրել է Ֆրանսիայից դուրս գտնվող ավելի մեծ լսարանի հետաքրքրությունը։
Սփյուռքից այն կողմ
Ամեն տարի CulturesFrance-ը կազմակերպում է օտարերկրյա մշակութային սեզոն, որի շրջանակում ասես համախմբվում են աշխարհով մեկ տարածված հարյուրավոր միջոցառումներ։ 2006 թ. սեպտեմբերից մինչ 2007 թ հուլիս Ֆրանսիայում տեղի ունեցավ “Arménie, mon amie” խորագրով փառատոնը։ Այս փառատոնը հայկական մշակույթը ֆրանսիական լայն լսարանին ներկայացնելու մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այս ժամանակահատվածում ծրագրված 400 միջոցառումներին ներկայացվեց Հայաստանի և սփյուռքի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը` հնագույն ավանդություններից մինչև ժամանակակից ստեղծագործություններ։ Թանգարանները, Լիսաբոնի Գուլբենկյան հիմնադրամը և շատ այլ հայկական մշակութային հաստատություններ օժանդակեցին փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսներին և մյուս միջոցառումներին։ Ֆրանսիական հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու խաչքարերին՝ ինքնատիպ հայկական քարե խաչերին, Մատենադարանից բերված ձեռագրերին, Արշիլ Գորկու ստեղծագործություններին և նույնիսկ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հուզիչ ֆիլմերին։ Ընդհանուր առմամբ, լավ ընդունելություն էր՝ տարբեր միջոցառումներին բավականին մեծ թվով հաճախումներով։ Արդյունքում մենք հանդիպեցինք ֆրանսիացի մի քանի հայտնի հրատարակիչների (Editions Gallimard, Editions l’Harmattan), որոնք հրատարակում են թարգմանված ստեղծագործություններ հայ դասական գրականությունից (տես՝ մատենագրությունը)։ 2006 թ-ին Ֆրանսիայում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ ֆրանսիական մշակույթի փառատոն կազմակերպվեց նաև Հայաստանում, որը լավ առիթ էր ամրապնդելու երկու երկրների բարեկամական կապերը։
Հայկական համայնքը
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի «Հայկական գրաշուկային», ընդունելությունն ընդհանուր առմամբ լավ է և դրական։ Լրատվամիջոցների շնորհիվ Ֆրանսիայի հայկական համայնքը մինչև օրս գրքի բավականին հաջողված տոնավաճառներ է կազմակերպել։ Վերջերս բացվել ու բարեկարգվել են հայկական շատ դպրոցներ, տարիների ընթացքում աճել է հայախոսների թիվը։ Ընդլայնվում է թարգմանված ստեղծագործությունների պահանջարկը։
ՀԱՎԵԼՎԱԾ
Թարգմանությունների բազմակողմանի մատենագրություն. առկա է Գրքի Հարթակ կայքի որոնողական թարգմանությունների բազայում։
Թագմանությունների ընդհանուր թիվը
1991 թվականից ի վեր անմիջապես հայերենից ֆրանսերեն թարգմանած հրատարակությունների ընդհանուր թիվը 62 է։ Այնուամենայնիվ, այն չի ներառում արևմտահայերենից (Հայաստանից դուրս) թարգմանված գրքերը:
Մատենագիտական աղբյուրներ
Մատենագիտության 2 հիմնական աղբյուրներն են՝
- նախքան Հայաստանում 1991 թ. հաստատված անկախությունը, հայերենից ֆրանսերեն կատարված թարգմանությունների նկարագիրը` ելնելով հայերի պատմա-աշխարհաքաղաքական բնութագրից,
- քանի որ հայոց լեզուն բաժանվում է երկու առանձին` արևելահայերեն և արևմտահայերեն ճյուղերի, երկուսից էլ կատարվել են թարգմանություններ, բնականաբար` նաև Սփյուռքում տպագրված գրքերից,
- հայերենից թարգմանված գրքերի համար Ֆրանսիայում կան երկու տարբեր շուկաներ՝ Սփյուռքի շուկան և ֆրանսիական (համաշխարհային) շուկան,
- թեև այլ լեզուների համեմատ հայերենից ֆրանսերեն թարգմանված գրքանունների հարաբերական և բացարձակ թիվը դեռևս փոքր է, սակայն գնալով մեծանում է ֆրանսահայ համայնքի՝ հատկապես երիտասարդ սերնդի հետաքրքրությունը հայերենից թարգմանված գրքերի նկատմամբ,
- վերջին մի քանի տարիներին Ֆրանսիայում շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, որի շնորհիվ նկատելիորեն ընդարձակվեց Ֆրանսիայի թարգմանչական և հրատարակչական շուկան - “Arménie, mon amie”` «Հայաստան իմ բարեկամ» քարոզարշավը, որը նվիրված էր Ֆրանսիայում հայկական մշակույթին և տևեց մի ամբողջ տարի,
- ընթերցողների կողմից շատ սիրված են հատկապես պատմական վեպերի և մանկական պատմվածքների առկա թարգմանությունները:
Պատմական հակիրճ տեղեկություն
Նախկինում մեծ է եղել Ֆրանսիայի` որպես հայկական սփյուռքի գրական և մշակութային կենտրոնի դերը:
1920-1930-ականներին արևմտահայ մտավորականությունը Կոստանդնուպոլսից տեղափոխվում է Փարիզ: XIX դարի կեսերին Օսմանյան կայսրությունում իրականացված սոցիալական «բարեփոխումների» ժամանակ ունևոր հայերն իրենց որդիներին, իսկ առանձին դեպքերում՝ նաև դուստրերին ուղարկում էին Փարիզ՝ ուսումը շարունակելու: Սկզբում նրանք ուսումն ավարտելուց հետո հիմնականում վերադառնում էին Օսմանյան կայսրություն` հուսալով արդյունավետորեն կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները և նպաստել հայ համայնքի հասարակական ու քաղաքական կյանքի բարելավմանը:
Անցյալ դարի սկզբին, շուրջ 3000 հայերի ազդեցիկ մի խումբ` հիմնականում գրողներ ու ակտիվիստներ, սուլթան Աբդուլ Համիդ II-ի ավտորիտար ռեժիմից վախեցած, արդեն բնակություն էր հաստատել Փարիզում: Նրանք նախընտրում էին ապաստան փնտրել արտերկրում, որտեղ կարող էին ազատորեն արտահայտվել` առանց կալանավորվելու կամ մշտապես հսկողության տակ գտնվելու երկյուղի:
Դարավերջին Փարիզի փոքրաթիվ հայերի համայնքում առավել հեղինակավոր ու հարգված դիրք ուներ Արշակ Չոպանյանը: Ծնվել է 1872 թ. Կոստանդնուպոլսում, ուսուցանել է Կեդրոնական վարժարանում (Lycée Tchobanian Guétronagan), որը համարվում էր հայ գրականության անվանի մտավորականների կրթօջախը: Վաղ տարիքից սկսել է գրել և հայերենից ֆրանսերեն թարգմանել: 23 տարեկանում հիմնադրել է գրական ,,Dzaghig'' հանդեսը (Ծաղիկ): Կոստանդնուպոլսից Փարիզ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց դառնում է ֆրանսահայ մտավորականության առաջատար դեմքը` ավելի քան մեկ քառորդ դար վայելելով բոլորի հարգանքն ու սերը:
Ճանաչված լինելով որպես հայ գրականության դեսպանը Ֆրանսիայում, բանաստեղծ, գրող, թարգմանիչ և խմբագիր, Արշակ Չոպանյանը ձեռք է բերում ոչ միայն իր հայրենակիցների, այլև ժամանակի առավել հայտնի ֆրանսիացի գրողների և քաղաքական գործիչների հարգանքը: Շփվելով այնպիսի հեղինակությունների հետ, ինչպիսիք էին Անատոլ Ֆրանսն ու Ժորժ Կլեմանսոն, Չոպանյանը նրանց տեղեկացնում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդի տառապանքների մասին և ստանում ֆրանսիական հասարակության աջակցությունը:
Այնուամենայնիվ, Չոպանյանը մտահոգված էր հայերին` լոկ որպես զոհերի ներկայացնելու հետևանքով ֆրանսիացիների շրջանում արմատավորվող ոչ նպաստավոր տպավորություններից, ահա թե ինչու որոշում է ֆրանսիացիներին ներկայացնել հայ ժողովրդի գրական և մշակութային ժառանգության լավագույն նմուշները: Ֆրանսիական գրական ամսագրերում նա պարբերաբար տպագրում էր հայկական ժողովրդական հեքիաթների թարգմանությունները, կազմակերպում էր մշակութային միջոցառումներ (նրա հրավերով 1906 թվականին Կոմիտասն այցելեց ու ելույթ ունեցավ Փարիզում), ինչպես նաև հայոց պատմության ու գրականության վերաբերյալ սեմինարներ ու կոնֆերանսներ:
Տարիների ընթացքում հայկական սփյուռքը Ֆրանսիայում սկսում է ինքնուրույն կազմավորվել և, շնորհիվ նորաստեղծ հաստատությունների (դպրոցներ, եկեղեցիներ, ասոցիացիաներ, թերթեր ևն), ավելի հաճախակի են դառնում հայերենից ֆրանսերեն կատարված ծավալուն թարգմանությունները: Հետաքրքիր օրինակ է ցույց տալիս «Յառաջ» (Haratch) օրաթերթը, որը հաջողությամբ թողարկում է շաբաթական ֆրանսիական գրական տպաքանակ, կամ`«France-Armenie» ամսագիրը, որը սկսել է տպագրվել Լիոնում, կամ` 1930 թ. օգոստոսին Փարիզում բացված «Սամուէլեան» արևելյան գրախանութը։
Ներկա օրերը
Շատ չի փոխվել թարգմանիչների վիճակը. Ֆրանսիայում սահմանափակ է հայերեն սովորելու հնարավորությունը, թվում է թե ներդրումը չափազանց մեծ է, բայց և չափազանց վտանգավոր է առանց աշխատելու հեռանկարի:
Սակայն, եթե նույնիսկ թարգմանված աշխատանքների հարաբերական ու բացարձակ թիվը մնում է փոքր (շատ կարևոր է հարաբերական թիվը) և մեծանում է ֆրանսահայ համայնքի՝ հատկապես երիտասարդ սերնդի հետաքրքրությունը, ապա կարող ենք ակնկալել Ֆրանսիայում ժամանակակից հայ գրականության հետևողական (և հուսով ենք աճող) առկայությունը: Որոշ հրատարակիչներ, ում հետ կապ եմ հաստատել, սկսում են հայ գրականությունը (մասնավորապես մանկական պատմությունները) հետաքրքիր և գնայուն համարել, այդ իսկ պատճառով պետք է հետևել, թե ինչ է կատարվում ոլորտում, ակնկալվում է, որ այդ միտումը կշարունակվի:
I. ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԵՎ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ․ԱԿՆԱՐԿ
Հրատարակչական շուկան
Ինչպես ասում է բարձր պահանջարկ վայելող գրքերի XO փոքր հրատարակչության սեփականատեր և հրատարակիչ Բերնարդ Ֆիքսոտը` «Կա երկու իր, որ Ֆրանսիայում չեն շպրտում՝ հացն ու գիրքը»։
Իրոք, ըստ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության 2012 թվականի մարտին տպագրված «Գրքի էկոնոմիկա» (“Économie du Livre”) վերտառությամբ վերջին վիճակագրական հաշվետվության, 4.19 մլրդ եվրո արժողությամբ 67,278 գրքանուն է տպագրվել 2010 թվականին, 2011 թվականին՝ 70,109 գրքանուն, իսկ 2012-ին ավելի բարձր արդյունք է սպասվում: Ֆրանսիայի գրահրատարակչական շուկան համակարգված է և դինամիկ։ 2003-2011 թթ. Ֆրանսիայում գրքի առևտրի միջին աճը կազմել է 6,5%։ Այս զարգացումների վրա բացասաբար են անդրադառնում թվայնացված գրքերը։ Ինչ վերաբերում է էլեկտրոնային գրքերին, 2011 թ. հուլիսին «Syndicat National de l’Edition» (SNE)-ն հավակնում է Ֆրանսիայի ընդհանուր գրաշուկայում էլեկտրոնային գրքերի 1,8%-ի բաշխմանը, կամ` նախորդ տարվա համեմատ 54 մլն եվրոյի վաճառքին, ցավալի իրողություն՝ ԱՄՆ-ի 6,4 %-ի համեմատ։ Վերջերս Գուգլը Ֆրանսիայի հրատարակիչների ասոցիացիայի և Société des Gens de Lettres-ի հետ կնքեց պայմանագիր, համաձայն որի հեղինակների այդ խումբը պետք է թույլ տա, որ հրատարակիչները վաճառքի նպատակով Google-ին առաջարկեն իրենց ստեղծագործությունների թվայնացված տարբերակները։ Մինչև օրս Ֆրանսիան և եվրոպական երկրների զգալի մասը ետ են մնացել էլեկտրոնային գրքերի վաճառքի ասպարեզում` իրավունքերին վերաբերող վեճերի պատճառով։
Ֆրանսիացիները դարավոր պատկառանք ունեն տպագիր գրքի նկատմամբ։ Իրականում, Ֆրանսիայում գրքի պատմության մասին հնարավոր չէ խոսել, առանց նշելու որոշ «պատմական» հրատարակչությունների դերը, որոնք իրապես խթանել են մշակութային ասպարեզի զարգացմանը։ Այդ հրատարակչություններն են՝ Hachette (1826), Calmann-Levy (1836), Fayard (1857), Flammarion (1876), Albin Michel (1900), Grasset (1907) Gallimard (1911), le Seuil (1935) և այլն, որոնցից մի քանիսն այսօր Եվրոպայի ամենամեծ հրատարակչություններից են։
Չենք կարող նաև հաշվի չառնել ֆրանսիական մշակույթում գրքին հատկացված հատուկ կարգավիճակը, ինչը մեծապես դրսևորվում է նաև պետության միջամտությամբ և օրենսդրությամբ (Lang law), ըստ որի խմբագիրը կարող է ամրագրել գինը` սահմանափակվելով 5 % զեղչով:
Այս չափորոշիչների շնորհիվ գրքարտադրությունը դասվում է ֆրանսիական տնտեսության դինամիկ ոլորտների շարքը:
Ավելին, Կաթոլիկ եկեղեցու շնորհիվ (այսինքն՝ նորընտիր Պապի) վերջին տարիներին վերելք են ապրում կրոնական գրքերը։ Աճել է նաև բառարանների ու հանրագիտարանների վաճառքը։ Վերջին երեք տարիներին առաջին անգամ աճել է գիտական գրքերի վաճառքը։ Մյուս կողմից, առաջին անգամ անկում է ապրել գեղարվեստական գրքերի իրացման ցուցանիշը։
Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը` կոմիքսների նկատմամբ հատուկ վերաբերմունքի շնորհիվ և՛ Ֆրանսիան և՛ Բելգիան եզակի են այն մի հարցում, այդ երկրներում շատ կոմիքս-գրքեր (կամ “bandes dessinées”) սիրված են և՛ երեխաների և՛ մեծահասակներկ կողմից։ Դրանք ընդգրկում են շատ թեմաներ՝ սկսած ավանդական մուլտֆիլմերի կերպարներից մինչև պատմական և ֆանտաստիկ կերպարներ։ Կոմիքսները շատ տարածված են, և չեն սահմանափակվում հատուկ հետաքրքրված խմբերով կամ կոլեկցիոներներով։ 2011 թվականին կոմիքսների առևտրից գոյացած հասույթը կազմեց ավելի քան 170 մլն եվրո` Ֆրանսիայում վաճառված գրքերի ընդհանուր եկամտի 6%-ը։ Պատանեկան գրքերից հետո կոմիքսների եկամտի աճը երկրորդն է։
Թարգմանչական շուկան
2008-2009-ի միջև ընկած ժամանակահատվածում, 9% արժեզրկումից հետո ֆրանսիական թարգմանչական արդյունաբերությունը 3,5%-ով աճեց 2009-2010 թթ. ընթացքում՝ բերելով 205 մլն եվրոյի համընդհանուր եկամուտ` 2008 թ. 220 մլն-ի դիմաց։
Այս աճը բաժին է ընկնում մասնավորապես խոշոր կազմակերպություններին, որոնք ընդլայնել են իրենց շրջանառությունը և հարթել իրենց ճանապարհը, իսկ միջին կամ փոքր թարգմանչական գործակալությունների եկամուտը հակված է նվազման։ Դրանցից շատերը դեռևս տառապում են պարտքերի կրճատման հոգսից։ Այդ զգացումը կիսում են նույնիսկ ֆրիլանսերները` հարկերից չվճարողները, քանի որ նկատվել է ցուցանիշների ընդհանուր անկում։
Հարկ է նշել նաև 200 այն ընկերությունների մասին, որոնց 2009 թ. շրջանառությունը 2010 -ի համեմատ գերազանցում է 200 K€-ով (շուկայի անկայունության ապացույց)։ Մյուս կողմից, «Ատենաո» (Atenao) թարգմանչական գործակալությունը վայելում է եկամտի 27,33% աճը՝ համարվելով ոլորտի ամենաարագ զարգացող 5 գործակալություններից մեկը։
Գրքանունների քանակի աճով (2009-ին` 9,088 գրքանուն, 2011-ին՝ 9,406, իսկ 2012-ին՝ 10,226) Ֆրանսիայում թարգմանչական շուկան նույնպես համակարգված է և դինամիկ: Այսօր այն ներկայացնում է Ֆրանսիայում հրատարակչական շուկայի 15,9%-ը (աղբյուրը՝ Livres Hebdo/Electre)։ Սակայն, հետաքրքիր է նշել որ թարգմանությունների մեծ մասը կատարվում է անգլերենից (2011-ին` 6,130 գրքանուն), որը կազմում է ամբողջ թարգմանությունների 65,17%-ը), հաջորդում է ճապոներենը (2011-ին 898 գրքանուն՝ 9,54%) և գերմաներենը (2011-ին 669 գրքանուն՝ 7,11%)։ Հավեմատելով այս թվերը և հաշվի առնելով անգլերեն, գերմաներեն ու ճապոներեն լեզուներով խոսողներին՝ էլ ավելի են կարևորվում հայերենից թարգմանված ստեղծագործությունները։
Ընդհանուր վիճակագրություն և ժանրային դասաբաշխում
Հայերենից ֆրանսերեն թարգմանությունների մեծ մասը գրական գործեր են` հայկական հայտնի հեքիաթներ, գրական ամսագրերում տպագրված բանաստեղծություններ և մի շարք վեպեր՝ բոլորը տպագրված Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո (1991)։ Ժանրային միակ բացառությունը Գրիգոր Նարեկացու գլուխգործոցն է, որը վերջին տարիներին թարգմանվել է տարբեր թարգմանիչների կողմից։
Սակայն, մանկական գրականության և մանկական ամսագրերի հրատարակիչները միշտ էլ հետաքրքրված են Հովհաննես Թումանյանի հեքիաթների կամ պատմվածքների հրատարակմամբ։ Դա միայն արդարացի է «դասական» մանկական գրականության բնութագրի տեսանկյունից, սակայն, ցավոք, մինչև օրս ժամանակակից մանկական ոչ մի գիրք չի թարգմանվել և չի էլ պլանավորվում առաջիկայում։
Ստորև ներկայացված աղյուսակը պատկերում է հայերենից թարգմանված գրքանունների ժանրային բաշխումը։
Հրատարակչություններ.
Ակնարկ`
այն ֆրանսիական հրատարակչությունների վերաբերյալ, որոնք տպագրում կամ տպագրել են թարգմանություններ հայերենից: Կան մի քանի այլ հրատարակչություններ, ինչպիսիք են Գալլիմար (Gallimard), La Pensée Universelle, Editions de la difference, l’Harmattan և Editions du Cert, որոնք վերջին տասնամյակներին նույնպես տպագրել են մի քանի թարգմանություններ:
- Editions PARENTHESES
Այդ ժամանակից ի վեր ստեղծվեց Diasporales կոչվող նոր ժողովածուն «Որովհետև ողջ իսկությունը տարագիր է» կարգախոսի շուրջ` հավաքելով արմատների և ծագումների, արմատավորման և արմատախիլ անելու վերաբերյալ ինքնակենսագրություններ և փոխաբերական վեպեր: Տարիների ընթացքում ժողովածուն հարստացել է այնպիսի տպագրություններով, ինչպիսիք են գրողների և արվեստագետների մանկության մասին նյութերը (Terres d’enfances), հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիան (Avis de recherche), կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին ստեղծագործությունները, չհրատարակված վկայությունների թարգմանությունները (Journal de déportation by Yervant Odian).
- Editions SIGEST
Լինելով անկախ հրատարակչություն 2006-2007 թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարվա ընթացքում հայերեն թարգմանել է աշխարհահռչակ Թինթին ալբոմը` ունենալով բացառիկ պայմանագիր Casterman հրատարակչության հետ։ Այս տպագրությունները մեծ ճանաչում բերեցին Սիժեսթ հրատարակչությանը: Այն 2008 թվականի հոկտեմբերին Երևանում կազմակերպված կոմիքսների փառատոնի համահիմնադիրներից էր:
Սիժեսթի գրքերը տարածվում են Ֆրանսիայի և Եվրոպայի գրախանութներում` շնորհիվ "La Générale du Livre-Librest"-ի և "La Maison du dictionnaire"-ի: Նրանք նաև մատչելի են հանրությանը Amazon.fr, Fnac.com, Decitre.fr և Chapitre.com կայքերում:Editions Le Cercle d'écrits caucasiens:
Հիմնադրվել է 1999 թվականին, Փարիզում։ Իր գործունեության սկզբից հիմնականում տպագրել է պատմավեպեր, ինչպես նաև 1915 թվականին տեղի ունեցածն ավելի լավ հասկանալու նպատակով թարգմանված գրքեր։ Այս գրքերի հեղինակները 1915-ի իրադարձությունների անմիջական ականատեսներն են եղել, որը էլ ավելի է նպաստում հասկանալու Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայ ազգաբնակչության ողբերգությունը։ «Այս պատմությունները կարդալով դուք պատկերացում կկազմեք Հայոց Մեծ Եղեռնի մասին»,-ասում է հրատարակչության տնօրեն Հրաչ Պետրոսյանը։ Ի լրումն ասվածի, պատմավեպերի միջոցով կարելի է պարզել, որ հայ ժողովրդի պատմությունը 1915 թ-ի ապրիլի առավոտյան չի սկսել։ Գրական ստեղծագործություների միջոցով հնարավոր է հետևել այդ պատմությանը։
- Editions Sources d’Arménie
- Editions EDIPOL
III. ՍՓՅՈՒՌՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ/ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏ-
ԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անդրադարձ
Հայկական համայնքներ ստեղծվել են Եվրոպայի տարբեր մասերում, երկար ժամանակ Միջին Արևելքում կամ Ասիայում` հիմնականում բյուզանդական, արաբական, պարսկական և թուրք-օսմանյան կայսրության հալածանքների պատճառով։ Սակայն ժամանակակից հայկական Սփյուռքը կազմավորվել է հիմնականում առաջին համաշխարհային պատերազմից հետո օսմանյան կառավարության գործած ցեղասպանության հետևանքով։ Հայ ժողովրդի լայնամասշտաբ տարագրման, այլ տարածաշրջաններում տեղաբաշխման և հայ համայնքների հախուռն ձևավորման դարավոր պատմության միջոցով կարելի է պարզորոշ բնութագրել հայերեն թարգմանչական գրականության ամբողջ պատկերը, որը համապատասխանում է միջազգային գրական թարգմանական համակարգին: Թարգմանություններին առնչվող այս անդրադարձի միջոցով նույնիսկ ավելի կարևոր է տեսնել, որ վերը նշվածը հանգեցրել է հայ մշակույթի անդրազգային բնույթին։
Հայերենից ֆրանսերեն թարգմանություններ Հայաստանից դուրս
Իրականում հետաքրքիր է Լիբանանի դեպքը։ Ունենալով մեծաթիվ ֆրանսախոսներ՝ հայկական համայնքը բնականաբար ներգրավվում է հայերենից ֆրանսերեն թարգմանությունների մեջ։ Այսօր Ֆրանսիայի հայկական դպրոցներում կիրառվող հայերեն-ֆրանսերեն հիմնական բառարանները հրատարակվել են Լիբանանում։ Լիբանանահայերի կատարած որոշ թարգմանություններ կրոնական գրքերից են կատարված։
Շատ կարևոր է նշել նաև, որ հայերենից ֆրանսերեն թարգմանված ոչ բոլոր գրքերն են տպագրված Հայաստանի Հանրապետությունում։ Մեծաքանակ գրքեր (գրականություն, մանկական գրականություն և պոեզիա) ֆրանսերեն թարգմանվել են արևմտահայերենից՝ հատկապես Սիրիայում, Թուրքիայում կամ Լիբանանում տպագրված գրքերից։ Ըստ Ֆրանսիայում գտնվող ACAM հայկական ասոցիացիայի, որը հիշատակում է հայերենից ֆրանսերեն թարգմանած բոլոր գրքերը, ոչ պակաս քան 30 գիրք թարգմանվել է արևմտահայերեն բնագրերից։ Այս գրքերի հեղինակները հիմնականում ապրում են Մերձավոր Արևելքի երկրներում, ստեղծագործում են հայերեն, իսկ գրքերը թարգմանվում և հրատարակվում են Ֆրանսիայում։
Սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում ավելի դժվարացել է պահպանել հայկական սփյուռքի պատմության գրական եզակի նկարագիրը։ 1991թ. ձեռքբերված անկախությունը և հայկական պետության` որպես ազգային գրականության պետական օջախի կազմավորումը, մեծապես նպաստեց տարբեր բարբառներով շփվող սփյուռքահայ համայնքների անկայուն դիմագծի ամրապնդմանը, ոչ միայն կոտրեց անգլերենի՝ որպես սփյուռքահայերի «համընդհանուր» լեզվի եզակիության պատկերացումը, այլև առաջ քաշեց հարցեր Հայաստանից դուրս հայոց լեզվի կիրառման վերավերյալ։ Այս երևույթը անմիջականորեն ազդել է նաև արևմտահայերենից ֆրանսերեն կատարվող ընթացիկ թարգմանությունների քանակի վրա։
IV. ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ
Ինչպես ուսումնասիրության սկզբում նկատեցինք, ի տարբերություն այլ լեզուների, հայերենից ֆրանսերեն թարգմանությունների միջնորդները և այն գործիչները, ովքեր ակտիվորեն նպաստում են ֆրանսերեն թարգմանություններին և դրանց տարածմանը Ֆրանսիայում, սովորաբար հայ համայնքի անդամներ են։ Իսկապես, շուկայի միջնորդների (թարգմանիչ, հրատարակիչ կամ նույնիսկ ընթերցող) մեծամասնությունն ունի հայկական ծագում։ Սա հանգեցնում է երկու շատ տարբեր շուկաների առաջացմանը, մեկը՝ Ֆրանսիայի հայ համայնքի համար, մյուսը՝ ոչ հայ բնակիչների։
Ավելին, չպետք է մոռանալ համայնքային ամսագրերի կարևորությունը, որոնք խթանել են հայ գրականությունը (հատկապես վեպեր) Ֆրանսիայում ներկայացնելուն և այսօր էլ դեռ պահպանում են այս ավանդույթը։
Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը, վերջին մի քանի տարիներին ականատես ենք եղել Ֆրանսիայում հայ մշակութային հասարակական կազմակերպությունների կազմակերպած գրքի հաջողված տարեկան տոնավաճառներին, գրքի փառատոներին ու հանրային ընթերցումներին` հիմնականում Փարիզի, Լիոնի և Մարսելի մեծաթիվ հայաբնակ շրջաններում։ Դրա վառ ապացույցն են 10 տարուց ի վեր Փարիզում, Ծննդյան տոների առթիվ, Chênes ՀԿ-ի կազմակերպած ամենամյա շուկան կամ Ալֆորվիլլում հիմնված հայ մշակութային ՀԿ-ի վերջերս կազմակերպած Armen’Livres գրքի փառատոնը։
VI . ՀԱՅԵՐԵՆԻՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Հայերենից (կամ այլ ոչ եվրոպական լեզուներից) թարգմանողների դրությունը շատ չի տարբերվում մյուս թարգմանիչների պայմաններից։ Քանի որ գրական թարգմանությունը շահութաբեր գործունեություն չի համարվում, և թարգմանիչներն իրենց ապրուստը չեն կարող վաստակել միայն գեղարվեստական թարգմանությամբ: Արևմտյան գրականության ոչ բոլոր թարգմանիչներն (և նաև այլ լեզուների թարգմանիչների մեծամասնությունը) ունեն այլ մասնագիտություններ (կոմերցիոն թարգմանություն, խմբագրում, դասավանդում և այլն) և միայն ազատ ժամանակ են զբաղվում ստեղծագործական թարգմանությամբ։
VII. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ինչպես նշվել է այս ուսումնասիրության սկզբում, հայ համայնքը մեծ դեր է խաղացել գրականության միջոցով ամբողջ Ֆրանսիայում հայկական մշակույթի տարածման գործում։ Լսարանի ճնշող մեծամասնությունը եղել է հենց համայնքը։ Ինչևէ, 2006 թ. սեպտեմբերից մինչև 2007 թ. հուլիսը տեղի ունեցած “Arménie, mon amie” միջոցառումը դրական ազդեցություն է ունեցել և մեծացրել է Ֆրանսիայից դուրս գտնվող ավելի մեծ լսարանի հետաքրքրությունը։
Սփյուռքից այն կողմ
Ամեն տարի CulturesFrance-ը կազմակերպում է օտարերկրյա մշակութային սեզոն, որի շրջանակում ասես համախմբվում են աշխարհով մեկ տարածված հարյուրավոր միջոցառումներ։ 2006 թ. սեպտեմբերից մինչ 2007 թ հուլիս Ֆրանսիայում տեղի ունեցավ “Arménie, mon amie” խորագրով փառատոնը։ Այս փառատոնը հայկական մշակույթը ֆրանսիական լայն լսարանին ներկայացնելու մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այս ժամանակահատվածում ծրագրված 400 միջոցառումներին ներկայացվեց Հայաստանի և սփյուռքի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը` հնագույն ավանդություններից մինչև ժամանակակից ստեղծագործություններ։ Թանգարանները, Լիսաբոնի Գուլբենկյան հիմնադրամը և շատ այլ հայկական մշակութային հաստատություններ օժանդակեցին փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսներին և մյուս միջոցառումներին։ Ֆրանսիական հասարակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու խաչքարերին՝ ինքնատիպ հայկական քարե խաչերին, Մատենադարանից բերված ձեռագրերին, Արշիլ Գորկու ստեղծագործություններին և նույնիսկ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի հուզիչ ֆիլմերին։ Ընդհանուր առմամբ, լավ ընդունելություն էր՝ տարբեր միջոցառումներին բավականին մեծ թվով հաճախումներով։ Արդյունքում մենք հանդիպեցինք ֆրանսիացի մի քանի հայտնի հրատարակիչների (Editions Gallimard, Editions l’Harmattan), որոնք հրատարակում են թարգմանված ստեղծագործություններ հայ դասական գրականությունից (տես՝ մատենագրությունը)։ 2006 թ-ին Ֆրանսիայում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ ֆրանսիական մշակույթի փառատոն կազմակերպվեց նաև Հայաստանում, որը լավ առիթ էր ամրապնդելու երկու երկրների բարեկամական կապերը։
Հայկական համայնքը
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի «Հայկական գրաշուկային», ընդունելությունն ընդհանուր առմամբ լավ է և դրական։ Լրատվամիջոցների շնորհիվ Ֆրանսիայի հայկական համայնքը մինչև օրս գրքի բավականին հաջողված տոնավաճառներ է կազմակերպել։ Վերջերս բացվել ու բարեկարգվել են հայկական շատ դպրոցներ, տարիների ընթացքում աճել է հայախոսների թիվը։ Ընդլայնվում է թարգմանված ստեղծագործությունների պահանջարկը։
ՀԱՎԵԼՎԱԾ
Թարգմանությունների բազմակողմանի մատենագրություն. առկա է Գրքի Հարթակ կայքի որոնողական թարգմանությունների բազայում։
Թագմանությունների ընդհանուր թիվը
1991 թվականից ի վեր անմիջապես հայերենից ֆրանսերեն թարգմանած հրատարակությունների ընդհանուր թիվը 62 է։ Այնուամենայնիվ, այն չի ներառում արևմտահայերենից (Հայաստանից դուրս) թարգմանված գրքերը:
Մատենագիտական աղբյուրներ
Մատենագիտության 2 հիմնական աղբյուրներն են՝
- The Index Translationum: http://www.unesco.org/xtrans
- Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée: http://www.acam-france.org
Այլ աղբյուրներ - Հայաստանի ազգային գրադարան
- Ֆրանսիայի ազգային գրադարան
- Փարիզի Նուբարյան հայկական գրադարան
- Փարիզի արևելագիտության համալսարանի գրադարան (INALCO/BULAC)
- Ֆրանսիայի որոշ հայտնի հայկական հրատարակչություններ (Paranthèses, Sigest, Edipol, Cercles, Caucasiens…)
- Created on .
- Hits: 8060