«Մենք» հանդեսը
20-րդ դարասկիզբը բեկումնային էր աշխարհի երկրների ու ազգերի պատմության համար. պատերազմների, նոր աշխարհաբաժանումների, սոցիալական հուզումների ու ազգերի ճակատագրի դարը:
1915թ թուրքական կառավարության իրականացրած մեկ ու կես մլն հայերի սպանդը ու Արևմտյան Հայաստանից հայերի բռնի տեղահանությունը, անշուշտ, առաջ բերեցին բազում հետևանքներ: Սակայն դրանցից ամենաէականը ու հայերի համար անդառնալի իրողությունը սփյուռքի, սփյուռքահայության գոյացումն էր:
Ծնվում էր սփյուռքահայը, որ չուներ հող, երկիր ու գոյատևում էր, քանի դեռ ապրում էին հիշողությունները սեփական հայրենիքի, հողի ու ջրի հետ կապված, թեկուզ արդեն մթագնված: Եվ բնական է, որ այդ հիշողությունները պահողը հոգևորն էր, արվեստը, գրականությունը: Իսկ նոր կյանքի թելադրած հարցերն ու խնդիրները իրենց արտահայտությունը պետք է ունենային մամուլի օրգաններում: Գրական հանդեսները, ամսագրերը դարձան սփյուռքի, նոր իրականության արտացոլողները: Մամուլի էջերում շոշափվում ու արծարծվում էին կարևորագույն հարցեր`սկսած դավանաբանական բնույթից մինչև ազգային, կենցաղային ու սոցիալական խնդիրներ, ասպարեզ էին գալիս ազգային ու սոցիալ-բարոյական սյուժեներով ստեղծագործություններ: Ձևավորվում էր գրականություն,որ ոչ արդի գրականության նման էր, ոչ արևմտահայ գրականության: Աշխարհագրական, քաղաքական, տնտեսական ու հոգեբանական նոր պահանջներն ու գործոնները ձևավորեցին սփյուռքահայ գրականությունը, որի ստեղծման մեջ իր ուրույն ու հատկանշական դերը խաղաց ֆրանսահայ գաղթօջախը: 1920-ական թվականներին սկսած գրական նոր շարժումը ներթափանցեց ոչ միայն հայ, այլ ֆրանսիական գրականություն: Գրական մի սերունդ, որ եկել էր ոչ միայն շարունակելու նախորդ «վերապրող» սերնդի ավանդույթները,այլ նաև ստեղծելու նոր արժեքային գրականություն, որ ժամանակի հրամայականն ու արտահայտությունն էր լինելու:
1932թ. Փարիզում հունվարյան մի քանի համարներում լույս տեսավ Շահան Շահնուրի ձեռքով գրված «Մենք» հանգանակը: Ինչու մենք,ովքեր էին նրանք, ինչու Փարիզ: Այս ամենը հասկանալու համար պետք է ետ գնալ ժամանակի,տարածության ու պատմության մեջ. Հրաչ Զարդարյան,Նիկողոս Սարաֆյան, Շահան Շահնուր, Նշան Պեշիկթաշլյան, Զարեհ Որբունի, Վազգեն Շուշանյան,Փայլակ Միքայելյան, Շավարշ Նարդունի:
1915թ. եղեռնի հետևանքով քաղաքակրթության կենտրոն, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայտնված մի խումբ երիտասարդ հայ գրողներ, ովքեր անցել են մահվան միջով, ետևում են թողել կորսված հայրենիք, մղձավանջային սպանդը ու փորձում էին ապրել «նյութապաշտ, հսկա, անհավասարակշիռ դարի» պարտադրած օրենքների ու պայմանների մեջ,այն դարի, որ «տասն անգամ ավելի արագ կվազի քան նախորդները»:
«Մենքը» ստեղծվում է մի ժամանակաշրջանում, երբ արդեն եղեռնի հետևանքով արևմտահայության սփռված բեկորներից ձևավորվել էին հայ գաղթօջախներ աշխարհի տարբեր անկյուններում: Հետպատերազմյան շրջանում ձևավորված գրական սերունդն էր, որ 1920-ական թվականներին ստեղծեց նոր գրականություն, որը կոչվեց սփյուռքահայ գրականություն: Սփյուռքահայ գրականությունը ստեղծվեց հիմնականում այն գրողների ջանքերով, որոնք եղեռնից հետո լինելով տասներեք, տասնչորս տարեկան երեխաներ, կորցնելով ոմանք հայրերին, ոմանք մայրերին մի կերպ կարողացել են փրկվել և ֆրանսիական, ամերիկյան նավերի շնորհիվ բնակեցվել Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
«Մենքը» ուղղված էր հենց այդ մասնիկների, աշխարհի տարբեր կողմերում ծվարած ազգակիցների միասնականացմանն ու պահպանմանը. «առանց մեղավոր ըլլալու պետք է պահել մեր միջի ազնվականը, վեհը ու մաքուրը»:
«Մենքի» լույս տեսած հինգ համարներում հանդես եկան երիտասարդ գրողները իրենց քննադատական հոդվածներով, կարծիքներով ու իրենց գեղարվեստական ստեղծագործություններով: Գրողներ, որոնք գտնվում էին գրական տարբեր հարթությունների վրա, որոնք տարբեր էին իրենց քաղաքական կողմնորոշումներով, հայացքներով ու ըմբռնումներով, միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի ու գաղափարի շուրջ:
Ստեղծագործություններ, որ նրանցից յուրաքանչյուրի ճակատագիրն էր. Շահան Շահնուր, Նիկողոս Սարաֆյան, Վազգեն Շուշանյան, Հրաչ Զարդարյան, Զարեհ Որբունի, Շավարշ Նարդունի` արդեն առաջին համարներում առանձնացնում էին իրենց դիրքորոշումը. «Մենք գտնվում ենք օտարության մեջ, բայց օտարությունը չպետք է մեզ ապազգայնացնի, և մենք պետք է հաստատուն լինենք, պետք է ծառայեցնենք մեր ազգային ինքնության պահպանմանը, ամուր արմատ պետք է նետենք, որ երկրում էլ ապրելիս լինենք, պետք է ծառայեցնենք մեր ազգային ինքնության պահպանմանը, սփյուռքի հայ քաղաքակրթության համար»:
«Մենքի» առաջին համարը լույս է տեսնում Շ. Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպի հերոսին ուղերձով. «Խոսե,- լաց ինքնզինքիդ վրան անոնց, որոնք կը տառապին ու տառապեցան գիտակցորեն թե անգիտակցորեն: Խոսե և լաց մեռնողներուն ու ողջերուն համար… լքե ինչ որ բերած էիր արևելքեն պատճառ տառապանքիդ մեծ մասին ու միայն մեկ բան պահէ, որ հարազատ արևելքեն առած ըլլան: Հոգիդ, տակավին կույս հոգիդ»: Ուղերձ ոչ միայն Պիեռ դարձած Պետրոսին, այլ բոլոր տարագիր հայ երիտասարդներին, որ թոթափեն այն ինչ արևելքինն է, բոլոր զգացումները, որոնք թմրեցրել են իրենց: Թոթափեն դարերից եկած ողջ տառապանքը, ազգային ցավը, հոռետեսությունը, վախը և պահեն միայն մտքի ծաղիկներ` արվեստը: Քանի որ միայն արվեստի միջոցով է, որ հնարավոր է հաղթել կյանքին ու այն ճակատագրին, որին իրենք անկեղծորեն «հավատում էին»:
Հայ մարդը, հայտնվելով Ֆրանսիայի կենտրոն Փարիզում, ենթարկվում էր օտար քաղաքակրթության, բարքերի, միջավայրի, նոր, անծանոթ ու խորթ մարդկային հոգեբանության ծանր ազդեցությանը: Բախումը օտար բարքերին ու միջավայրին, անհատի օտարումը ազգային գաղափարից ու հասարակությունից հայ մարդու նկարագրի մեջ առաջ էին բերում բարոյա-հոգեբանական տարաբնույթ խեղումներ: Այս ու մի շարք այլ խնդիրներ են արծարծվում Շ. Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպում:
«Մենքը» պետք է հավաքական կանչ լիներ աշխարհի հայության համար. Ամերիկայից Չինաստան, Ֆրանսիայից Սիրիա, ստեղծել հոգևոր հայրենիք և մտածել «Հայու» պես բոլոր այն օտար երկրների մեջ, որ «մեր դժբախտությունը եղան և մեր մեծ առիթները նույնպես»:
Պատմությունը, ժամանակաշրջանը դաջել էին հայ երիտասարդ գրողի, մտավորականի հոգեկերտվածքում նոր հոգեբանություն, նոր հարցադրումներ, խնդիրներ, թեմաներ, նոր մոտեցումներ գրականության հարցերին այլևս տարբեր նախորդներից: Հարցադրումներ, որոնք միտված էին գտնելու գերխնդիր, գլխավոր այն հարցի պատասխանը, որ ցավ էր դարձել այդ գրողներից յուրաքանչյուրի ուղեղի ու գիտակցության մեջ. թե ով ենք մենք. հայի գիտակցությունը տարրալուծվել, խախտվել է նրա մասնիկների բնականոն ներդաշնակ զարգացման ընթացքը, ուրեմն խաթարվել է հայը ամբողջապես, նշանակություն չունի այդ հայը գտնվում է աշխարհի քաղաքակրթության կենտրոն Փարիզում, թե Պոլսո հետամնաց գավառներից մեկում: Այդ մասնիկները տեղաշարժվել են իրենց տեղերից, ցաք ու ցրիվ եղել: Ուրեմն կամ պետք է ոչնչանան կենդանի մնացած մասնիկները ևս, կամ ամրանալով գոյատևեն ու ապացուցեն, որ հայը, հայերը ուղղակի ցեղախումբ չեն, որոնց կարելի է ջնջել աշխարհի երեսից, այլ ուրույն բազմադարյա քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող ազգ է հայը:

Սիրանուշ Նազլուխանյան
- Created on .
- Hits: 5261