ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

  «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» վերապատրաստման ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» 2015 թվականի մրցանակին: Ինչպես տեղեկացնում են Մշակույթի նախարարության լրատվական բաժնից, հրապարակային հայտարարությունն արվել է այսօր, առաջատար եվրոպական ժառանգության կազմակերպության՝ Եվրոպա Նոստրայի կողմից:
    «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունը ներկայացնում է եվրոպական այն երկրների ակնառու նվաճումները, որոնք չեն մասնակցում ԵՄ-ի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Հայաստանի մրցանակակիր նախագիծը «Եվրոպական Միության մշակութային ժառանգություն» միցանակի արժանացած տարվա մյուս հաղթողների նախագծերի հետ կներկայացվի «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի կունենա ս. թ. հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Հռչակավոր օպերային երգիչ և Եվրոպա Նոստրայի նախագահ Պլասիդո Դոմինգոն կլինի Եվրոպայի ժառանգության մրցանակաբաշխության արարողության համահաղորդավարը:
    Հայաստանում պահպանվող մշակութային ժառանգության նախագիծը ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի Արտաքին գործերի նախարարության, Միլանի Պոլիտեխնիկի և Ճարտարապետության և շինարարության Հայաս­տանի ազգային համալսարանի միջև համատեղ ձեռնարկն է: Այն նպատակ ունի խթանել ժառանգության պահպանության, ինչպես նաև գիտելիքի և լավագույն միջազգային փորձի փոխանակումը: Ծրագիրն իրականացվել է 2012-2014 թվականների ընթացքում:
hamagorcakcutyun    Ավելի քան 60 խորհր­դատուներ և փորձագետներ միացել են նախագծին և նպաստել Հայաստանի, Պարս­կաստանի կամ Սիրիայի՝ ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաս­տում­ներին: 56 ուսանող Միլանի Պոլիտեխնիկի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համասարանի (ՃՇՀԱՀ) կողմից իրականացվող 4 մագիստրոսական կուրսերից մեկին ազատ մասնակցության իրավունք է ստացել: Մոտ 150 ուսանողներ, ճարտարապետներ, ինժիներներ, հնագետներ, վերականգնողներ, վարպետներ, թանգարանային մասնագետներ և պետական ​​պաշտոնյաներ մասնակցել են մասնագիտացված գործնական կուրսերին: Ծրագիրը նաև նպաստել է Քոբայրի վանական համալիրի որմնանկարների վերականգման աշխատանքներին, ինչպես նաև Արուճի հնագիտական ​​վայրի ու տաճարի հետազոտությանը` ներառյալ պեղումները, վերականգնման նախագծերը և որմնանկարի պահպանությունը:
    2014 թվականի հունիսին` 14 տարբեր երկրների փորձագետների մասնակցությունը ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին, ցույց տվեց միջազգային հանրության հետաքրքրվածությունը Հայաստանի ժառանգության նկատմամբ և մեծացրեց իրազեկվածության մակարդակը ներկա և ապագա սերունդների համար ժառանգության պահմանման կարևորության մասին: Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ներկայացուցիչների ներկայությունը ցույց տվեց, որ մշակույթը և ժառանգությունը կարող են հսկայական դեր ունենալ խա­ղաղության հաստատման գործում:
    «Այն, ինչը մեծ տպավորություն է թողել Ժյուրիի վրա, երկու ժողովուրդների արդյունավետ գործընկերության արդյունք է, որոնք, հարևաններ չլինելով, կիսում են իրենց անցյալի փիլիսոփայությունը: Միլանի Պոլիտեխնիկի հավաստմամբ` մոտեցումը բացառապես գիտական և օբյեկտիվ է, և Հայաստանը չէր կարող առանց իտալական տեխնիկական նոր մոտեցումների: Պատասխանատվությունը ընդունելի է, իսկ օգուտները` զգալի, դիվիդենտներ բերող նաև Հայաստանի սահմաններից դուրս, դեպի հայկական սփյուռք»,- հայտարարել է մրցանակաբաշխության ժյուրին:
    «Մշակութային ժառանգության պահպանումը, որը հայկական մշակութային ժառանգության հիմքերից մեկն է, ապահովում է քաղաքակրթության զարգացումը: Ես համոզված եմ, որ վարպետության դասընթացներին մասնակցող մասնագետների ունակությունները հարստացել են ժամանակակից գիտելիքներով, և նրանք ձեռք են բերել նոր հմտություններ, որոնք կարող են օգտագործել ազգային մշակութային ժառանգության ուսումնասիրության և պահպանման գործում: Միևնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ հայ-իտալական համագործակցության արդյունավետ ավանդույթը մշակութային ժառանգության պահպանության բնագավառում շարունակական կլինի»,- նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 
    Իտալական համագործակցությունը մշակույթը համարում է տնտեսական և սոցիալական զարգացման շարժիչ ուժ: Ծրագիրը, որը համատեղ իրականացվում է Իտալական համագործակցության և Միլանի Պոլիտեխնիկի կողմից, զգալի ներդրում է մշակութային ժառանգության գործում, նպաստում է հետագա սերունդների կյանքի որակի բարելավմանը, նպաստում է տվյալ տարածքում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև` զգալի խթաններ ստեղծում տեղական ձեռնարկատիրական գործունեության համար:
    Եվրոպական ժառանգության մրցանակաբաշխության արարողությունը Եվրոպա Նոստրայի Եվրոպական ժառանգության տարեկան համագումարի մասն է, որը տեղի կունենա Օսլոյում՝ 2015 թ. հունիսի 10-14-ը: Համագումարը աջակցություն է ստանում Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից, նորվեգական «Ռիկսանտիկվարեն» մշակութային ժառանգության և արվեստների խորհրդի տնօրինությունից, Օսլո քաղաքից, ինչպես նաև Նորվեգիայի բազմաթիվ հասարակական և մասնավոր կառույցներից:
    Եվրոպա Նոստրան մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է: Ընդգրկելով 42 երկիր՝ կազմակերպությունը քաղա¬քացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակու¬թային և բնական ժառանգությունը: Եվրոպա Նոստրան, Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի համագործակցությամբ, քարոզում է «7 առավել վտանգ¬ված» ծրագրի շրջանակներում եվրոպական վտանգված հուշարձանները, վայրերը և բնապատկերները պահպանելու գաղափարը:
    «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է ԵՄ-ի Մշա-կութային ժառանգության մրցանակի կարևորությունը, ինչպես նաև ժառան¬գության պահպանության հետ կապված եվրոպական ռազմավարությունն ու քաղա¬քակա¬նությունը: Հիմնադրվելով 1963 թվականին ՝ Եվրոպա Նոստրան համարվում է ամենա¬ներ-կայացուցչական և ազդեցիկ ժառանգության ցանցը Եվրոպայում: 2014 թվականին կազմա-կերպությունն արժանացել է ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի դրամաշնորհին` Եվրոպայում «Ժառանգության ինտեգրման» ցանցային գործունեությանն աջակցելու համար:
    2014 թվականին Իտալիան նոր օրենք է ընդունել Համագործակցության զարգացման վերաբերյալ: Համաձայն վերոնշյալ օրենքի (n125/2014) 1-ին հոդվածի՝ համագործակցության զարգացումը իտալական արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է կազմում: Ծրագրի նպատակն է խթանել խաղաղությունը և արդարությունը, փոխադարձ հարաբերություններն ու համագործակցությունը: Օգնության և արդյունավետության զար-գացման թեմայով միջազգային քննարկումներին հետևելուց հետո, Իտալիայի արտաքին գործերի և Միջազգային համագործակցության նախարարությունը պարտավորվում է նպաստել ուժերի կենտրոնացմանը հետևյալի շուրջ. գերակա ճյուղերի քանակի նվազում՝ մասնավորապես սննդամթերքի անվտանգության և սնուցման, մարդու իրավունքների պաշտպանության՝ հիմնականում կանանց ներուժի բացահայտման և կառավարման, ինչպես նաև առողջության և կրթության հարցում: Շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը, ինչպես նաև մշակութային ժառանգությունը, համարվում են հիմնախնդրի խաչաձև հարց, որը վերաբերում է յուրաքանչյուրին:
    ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությունը Եվրոպա Նոստրա կազմակերպության հետ սկսվել է 2012 թվականից: Այդ համագործակցության շրջանակում մինչ օրս իրականացվել են երկու ծրագրային նախագծեր, որոնք «7 ամենավտանգված հուշարձաններ» ծրագրով ներառվել են կազմակերպության նախնական ցուցակում:
  • Created on .
  • Hits: 3109

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: