• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Ֆրանսիական մշակույթը նորից Հայաստանում է․ մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոց»-ի 4-րդ թողարկումը

Ֆրանսիական մշակույթը նորից Հայաստանում է․ մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոց»-ի 4-րդ թողարկումը

Ֆրանսիական ու հայկական մշակույթները նորից միախառնվում են․ Հայաստանում հունվարի 10-ին մեկնարկել է երկլեզու դրամատիկական արվեստանոցի չորրորդ թողարկման առաջին շրջանը։

Այս տարի այն ևս կհամախմբի 25 երիտասարդների, որոնք ֆրանսերեն և հայերեն անցկացվող դասընթացների միջոցով կծանոթանան ոլորտի միջազգային փորձին։

Ավեստանոցի դասընթացները կազմակերպվում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Մասնակիցների մեծ մասը բուհի ուսանողներ են, շրջանավարտներ։

Erklezu dramatikakan arvestanoc 2

Արվեստանոցի չորրորդ թողարկման առաջին շրջանի համար Ֆրանսիայի դեսապանատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացուիցչները մանրամասնեցին՝ 2024 թվականի շրջանը արվեստանոցի համար բավականին հարուստ էր։ Սա հայ-ֆրանսիական համագործակցության մշակութային ոլորտի իրականացվող ծրագրերից է։

Ասուլիսին ներկա Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինը իր խոսքում կարևորեց՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և ֆրանսիական ինստիտուտը վաղուց օրգանական հարաբերությունների մեջ են։ Նրա խոսքով՝ մշակույթի ոլորտը միավորել է երկու պետությունների արվեստասեր երիտասարդներին։

Erklezu dramatikakan arvestanoc 3

Օլիվիե Դըկոտինյին նաև շնորհավորեց Սերժ Ավետիքյանին, որը արվեստանոցի գաղափարի հեղինակն է․«Նա գաղափարն իրականացրեց մեծ համառությամբ և տոկունությամբ։ Հպարտ ենք, որ աշխատում ենք Ավետիքյանի հետ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են այս նախաձեռնությանը»։

Ֆրանսահայ դերասան, կինոբեմադրիչ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ  է, որ արդեն 3 տարի է գործում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցը»: Ասուլիսի ընթացքում նա նկատեց, որ երջանիկ է, որ այն շարունակում է գործել․ «Արվետսանոցի աշխատանքները իրականություն չէին դառնա առանց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի դերը նույնպես շատ մեծ է։ Ֆրանսիացի արվեստագետները ժամանում են Հայաստան, քանի որ պատրաստ են աշխատելու հայ երիտասարդների հետ»։

Erklezu dramatikakan arvestanoc 4

Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն, ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը ևս ներկայացրեց՝ այս տարի էլ հայ ֆրանսիական մշակույթային միջոցառումները հարուստ կլինեն։ Ըստ նրա՝ դրանք կարևորագույն նախաձեռնություններ են։

ԵԹԿՊ ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով էլ արվեստանոցը մեծ դերակատարություն է ունենում մշակույթի զարգացման գործում․«Այն երիտասարդ ստեղծագործողներին իրենց մտահորիզոնն ընդլայնելու հնարավորություն է ընձեռում։ Բուհը թատերական արվեստի բազա է տալիս, իսկ արվեստանոցի շնորհիվ մասնակիցները նոր մոտեցումներ են յուրացնում։ Ամենակարևորն այն է, որ նրանցից մի քանիսը մեկնում են Ֆրանսիա  և այնտեղ են ծանոթանում նորամուծություններին ու այդ ամենը բերում են Հայաստան»։

Ըստ նրա՝ ուրախալի փաստ է նաև այն, որ թատրոնի ուսանողները հնարավորություն ունեն իրենց մասնագիտությունը շարունակելու նույն շենքում։

Erklezu dramatikakan arvestanoc 5

Չորս տարի շարունակ  երկլեզու դրամատիկական արվեստանոցն ունեցել է շուրջ 80 երիտասարդ շրջանավարտ։ Ամեն տարի 60 հայտ են ստանում, դիմորդներն անցնում են հարցազրույցի փուլ Սերժ Ավետիքյանի հետ, որիրց հետո հավաքվում է 25 հոգանոց խումբ։ 18-25 տարեկան երիտասարդներից է կազմված լինում խումբը, նրանք սովորաբան այն ուսանողներն են, որոնք ընդունվել են ինստիտուտ, կամ չեն կարողացել ընդունվել, ոլորտի կայուն մասնագետներ են, կամ այլ մասնագետներ են, որոնք ցանկանում են փոխել իրենց մասնագիտությունը։

Նախագծի ընթացքում մասնակիցները 2024 թվականի նոյեմբերից ուսումնասիրում են ֆրանսերեն՝ SPFA ասոցիացիայի Երևանի և Գյումրիի գրասենյակներում։ Սերժ Ավետիքյանը շեշտում է՝ Հայաստանը ոչ թե ֆրանկոֆոն, այլ ֆրանկասեր երկիր է։

Երկլեզու դրամատիկական արվեստանոցն այս տարի կունենա հինգ շրջան։ Հրավիրյալ արտիստներն են Լիզա Թորոմանյանը, Անն Կուտյուրոն, Լորան Բերժեն, Իվան Մորանը (Ֆրանսիա) և Լինա Ռիյադ Աբյադը (Լիբանան)։ Արդեն հինգերորդ շրջանի ավարտին Արվեստանոցի տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Վիլեր Կոտրեի Ֆրանսերեն լեզվի միջազգային ավանում։

Չորրորդ թողարկման գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Փարիզի քաղաքապետարանը, Ազնավուր հիմնադրամը, SPFA ասոցիացիան, Miassine հիմնադրամը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Վիլեր Կոտրեի ֆրանսերեն լեզվի միջազգային ավանը։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 111

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: