Ծաղկաձորում՝ Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը, մեկնարկեց 2014 թվականի «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով միջազգային գիտաժողովը:
Լուսավորված քանդակներ` մութ սրահում: Աշոտ Գևորգյանը, Գեղամ Աբրահամյանը, Սարգիս Բաբայանը, Գևորգ Թադևոսյանը և Արգիշտի Հարությունյանը միմյանցից տարբեր, բայց և մեկ խորագրի ներքո կարողացան ներկայացնել իրենց քանդակները՝ Նկարիչների միությունում:
Արդեն մի քանի տարի է հայ-իտալական միջպետական ծրագրի շրջանակներում պարբերաբար Հայաստան են ժամանում իտալացի ճարտարապետ-վերականգնողներ՝ այստեղ իրականացնելով ինչպես դասընթացներ հայ մասնագետների համար և այնպես էլ տարբեր վերականգնողական աշխատանքներ:
Իր «Լավագույն նվերը գիրքն է» սկզբունքի համաձայն Բուկինիստն էլ դատարկաձեռն չթողեց ոչ միայն իր հաճախորդներին, այլև պատահական անցորդների: Անցորդները գրքախաղ էին խաղում հենց մուտքի մոտ, պատասխանում հինգ հարցերից գոնե երեքին և ընտրում իրենց նվեր գիրքը:
Այսօր` փետրվարի 11-ին, Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Դավիթ Մուրադյան.« Նա կարողացավ զգալ ավելի ազատ, քան թույլ էր տալիս իր ժամանակը: Հովհաննես Գրիգորյանին հաջողվել էր գտնել մարդկանց հետ խոսելու ինտոնացիան, քանի որ փողոցով քայլելիս և հենց մարդկանց կողքին էր բանաստեղծում իր և նրանց կյանքը»: