«ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ»
2013թ. դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում տրամադրելու վերաբերյալ:























