«Երևան. հայացք 21-րդ դարից»
Ցուցահանդեսում ներկայացված են լինելու 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի Երևանի լուսանկարները: Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին՝ առանձին փողոցներ, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներ, որոնք ընդգծում են Երևան քաղաքի այդ ժամանակահատվածին բնորոշ կոլորիտը:






















