Էվռիթմիա. ներդաշնակ գեղարվեստական շարժում

Փառատոնի կապակցությամբ Հայաստան էին ժամանել էվռիթմիստներ տարբեր երկրներից: Տիկնիկային թատրոնում երկու օր հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու տարբեր տարբեր երկրների ու տարբեր լեզուներով ներկայացումներ:

Փառատոնը կրկին հետաձգվում է…

Այս տարի ևս մասնակցության հայտերն արդեն իսկ շատ են: Այս անգամ մասնակից քաղաքների աշխարհագրությունն էլ է մեծացել: Մեծ ոգևորությամբ են պատրաստվել ոչ միայն Երևանի այլ նաև մարզերի թատրոնները և թատերախմբերը: Սա այն եզակի փառատոներից է, որի պետական աջակցությունը շատ քիչ է։

Գրադարանավարի օրը Հայաստանում

ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00-ը Հայաստանի Հանրապետության շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար:

Թանգարանը շրջանակից դուրս

«Շրջանակից դուրս» ծրագիրը նպատակ ուներ ֆիլմ-պատմությունների միջոցով ավանդական շրջանակներից դուրս բերել թանգարանի ասելիքը:

Ուսուցանում ուսուցանողների համար

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ոչ-ֆորմալ կրթության ոլորտի զարգացումը, պատրաստել ոչ-ֆորմալ կրթության որակյալ մասնագետներ և ապահովել նրանց նորագույն եվրոպական չափանիշների համաձայն տեսական, մեթոդական և պրակտիկ-կիրառական գիտելիքներով: Ծրագիրն ակնկալում է հասարակական կազմակերպությունների ուսուցանողներին, ակտիվ երիտասարդներին վերապատրաստել ուսուցողական ծրագրեր կազմելու և դրանք արդյունավետ իրականացնելու համար:

Բարքեմփը Գյումրի քաղաքի լիարժեք անդամ

Բարքեմփն այս տարի զգալի աճ էր գրանցել. մասնակիցները թիվը նախորդ տարվա 120-ից հասել էր 250-ի, ընդլայնվել էր նաև չկոնֆերանսի աշխարհագրությունը. կային մասնակիցիներ Երևանից, Աբովյանից, Արմավիրից և այլ քաղաքներից:

Դժվար է նկարել դիտողների հայացքի ներքո

Ներկաները, որ հիացմունքով և մեծ հետաքրքրությամբ էին դիտում, թե ինչպես էր ստեղծվում աշխատանքը, անկեղծ հիանում էին նկարչի վարպետությամբ, տեխնիկայի, սահուն վրձնահարվածներով, մանրակրկիտ և նուրբ մշակումներով:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: