Դասընթացների լուրը արագ տարածվեց և շատ ոգևորիչ էր: Բազմաթիվ սկսնակ (և ոչ միայն) երաժիշտների և ուղակի ջազի սիրահարների համար սա բացառիկ առիթ էր շփվելու նման բարձրակարգ երաժշտի հետ, իսկ լրագրողների մասնակցության արգելումը առանձնահատուկ հմայք և սպասում էր հաղորդել կայանալիք միջոցառմանը (չմոռանամ նշել, որ մուտքն ազատ էր): Շփումը միանշանակ կայացավ և շատ ջերմ ու ռիթմիկ ընթացքով: Տիգրանին անգամ հաջողվում էր որոշ ժամանակով պրոցեսին ներգրավել ողջ դահլիճը: