Երանի մեքենա լինեի, անցնեի, ետ չնայեի: Սիրուն կինը կտրեր մազերս, ու ես հրճվեի ու տունդարձի ճանապարհին ողբայի, որ գեշ եմ: Տուն մտնեի, մազերս նորից կտրեի, նոր առած կոշիկներիս ցավից ճչալով`անբռնազբոս գոռայի փողոցում, ու արնոտված բամբակները հանելով` ես ինձնից դուրս նետեի սեռը, սեռերն ու կանացիությունը…
Ամբողջ ճանապարհին մի բան էի մտածում` որտեղ, երբ մեծացավ էս անսեր սերունդը, ոնց կարելի է ատել զինվորին, ոնց կարելի է պատռել նրա ժպիտը: Սեր չկա: Անհետացել է մի տեղ:
Սահմանը մի բան է, որը հորինել են մարդիկ, որից էն կողմ «չի կարելին» է, սահմանը հորինել են մարդիկ, սահմանը հորինել են մարդիկ... սահմանը հորինել են, հո-րի-նել: Մարդն անսահմանություն է, մարդը եզր չունի, մարդը անվերջ է...
Ասում են՝ երկու անօգնական ճյուղերի պես մարմնից կախ ընկած ոտքերը նա քարշ էր տալիս ձեռնափայտի օգնությամբ, մի տեսակ կանացի ժպիտ ուներ, որ ուրվագծում էր սաթի պես սև մազերի տակից փայլող սպիտակ գանգը: Ջեքը համառորեն մի ոտքը առաջ էր դնում, և զգում էր՝ ինչպես է հաջորդը կամավոր, հնազանդ կնոջ պես քարշ գալիս ետևից: