ԱՆՇԱՐԺ ՁԱՅՆ

Լուսինե Եղյան. «Ես իրերին իրի աչքերով եմ նայում, ինչպես Թալեսն էր նայում բնությանը, դա խիստ քրոստոնեական սեր է, որի միջոցով միայն ես գիտեմ եգիտական բուրգի իրական բարձրությունը, ինչպիսի գույն ունի երկինքը կեսգիշերից մեկ վայրկյան առաջ, կամ ինչպես է սերտաճում սերը այս հյուծվող քաղաքում»:

Ռուբեն Ֆիլյան. Քո երկրի դեսպանը

Արամ Պաչյան. «Մեքենայով, որ իմ կառքն է, եւ Ես, որ դեռ Մենք ենք, իջնում եմ Աբովյան փողոցով, կառքը կայանում Նկարիչների տան դիմաց: Կավե սափորների, կախազարդերի, հուշանվերների միջով առաջանում եմ, դուրս գալիս «Դալան» սրճարանի բակ ու նստում այն նույն սեղանի մոտ, որ իմ ու Հասմիկի սեղանն էր: Եվ Մենք գիտեինք, որ այդ սեղանը Մեր երկիրն էր, եւ Մենք առանց շաքարավազի սուրճ խմելով ու խորը շնչելով՝ երազում էինք Մեր երկրի մասին, որ Մեր փնտրված գիրքն էր: Ու հիմա Ես, որ դեռ Մենք ենք, բացում եմ Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպը, նստում եմ Նրա, այսինքն՝ Մեր կառքն ու ճանապարհ ընկնում Մեր միակ, Վերջին երկրով»:

ՓՈՐՁԵԼՈՎ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ (1)

Լուսինե Եղյան. «Շարունակ զգում եմ, որ մեջս ավելորդ բնություն կա, ավելորդ մարդիկ, պատմություներ, թղթեր, գրքեր, էմոցիաներ, որոնք հաճախ են ստիպում քայլել անդունդի եզրագծով ու երազել այնտեղ եղած երանելի դատարկության մասին»:

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորայր Սարգսյան. «Այս մտքերը գոռալու համար չեն, այս մտքերը շշնջալու համար էլ չեն, սրանք պիտի գրվեն»:

Ես այստեղ եմ ապրում

Արամ Պաչյան, էսսե. Հակոբ Հակոբյանի «Ներհայեցում» խորագրով հետմահու ցուցահանդեսը

Նորայր Սարգսյան․ Երազ

Նորայր Սարգսյան. «Ա՛յ տղա, իմ խումհարը հանգիստ թող, դու տենց չես կարա խմես,- ընդհանրապես իրեն նման չէր, ես համեստ էի պատկերացնում, բայց լավ էլ գիտեր իր մեծությունը, ճզմում էր իմ նմաններին, առաջ գնում»:

ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՉԱՐԻ ՄԱՍԻՆ

Չարի ու բարու գոյությունը հնարավոր է միաժամանակայնության մեջ՝ իբրև մեկը մյուսի հակակշիռ: Ուրեմն վերջիվերջո չարն է հաղթում, և այդ պատճառով են հեքիաթներն այդքան արագ ավարտվում նախկին բարու նպատակաուղղված հաղթանակից հետո. նախկին բարու համար հակակշիռ է պետք՝ նոր բարի:

Գրավիտացիոն Բառ

Լուսինե Եղյան. «Մայաների օրացույցը ավելի ճշգրիտ է, քան ժամանակակից մարդունը, որովհետև նրանք գիտեին, որ ժամանակային բևեռները հատվում են բառի շուրջ՝ ստեղծով ամուր կապ պատմության մեջ եղած ու լինելիք քաղաքակրթությունների միջև, որովհետև գիտեին, որ միայն քչերը կկարողանան մարսել բառի վարակը ու վերջում արնոտված ու կեղտոտ մարմնով կպառկեն դագաղի մեջ՝ որպես ստրուկ, որը չնայած մասնակցություն չունեցավ եգիպտական բուրգերի կառուցմանը, բայց եղավ բառի կրողը, ինչպես Մերի Կյուրին էր ռադիումով լի սրվակը կրում կրծքանշանի պես: Եվ մարդը սկսեց երկրպագել մահը բառի մեջ ու բառից դուրս...»:

Դեռ փնտրվող բանալին

Դավիթ Մուրադյան. «Փարաջանովի «Նռան գույնը» հարազատի պես խոսում է Արևելքի հետ: Պարսիկներն ու արաբները կարդում են այդ կախարդական գորգը` սեփական նշանային համակարգով: Բայց Արևելքից ամբողջապես դուրս լեհերը, նաև ֆրանսիացիք ու իտալացիք (վերջիններս` Արևելքը, անուամենայնիվ, շոշափող), վերցնում են նույն ֆիլմը ազատորեն՝ իր քրիստոնեական հոգեհյուսվածքի ձգողականությամբ»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: