Հին գարնան նորություններ

Դավիթ Մուրադյան. «Հայ մարդու մեջ մի կարևոր բան էր կատարվում 60-ականների սկզբից՝ ավելի հայ և ավելի ազատ դառնալու փոփոխությունը»:

ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՐ

Դավիթ Մուրադյան. «Իսկ հույսը, ինչպես միշտ, ճգնավորների վրա է: Ավազուտների խստիվ հավերժականությանը հանդիման՝ մարդ ու տիեզերք քննող հոգիների»:

Կոշիկի մեջ մորս ոտքն էր

Մանե Գրիգորյան, էսսե «Ինձ զատիկին ներկած ձու տվեցին ու նայեցին այնպես, ինչպես որբին են նայում: Դրանից հետո ամեն տարի ավելի խորն էի զգում որբությունս: Ես Նոր տարին հիշում եմ ինձ միջանցքում կանգնած, որովհետև եղևնու հոտը հարևանի տնից էր գալիս, ու մենք արդեն մենակ էինք: Հետագայում ավելի էինք մենակ լինելու»:

Վեպ գրելու Stop-ները

Նորայր Սարգսյան. «Թերևս էլի ինչ-որ մարդիկ պետք է լինեին, որ ժամանակին տառապել էին եսի փնտրտուքով ու բնորոշումներ ման գալով՝ ոչինչ չէին գտել: Ֆիզիկայի հասարակ օրենքների գործելու դեպքում վախը այսքան մեծ չէր լինի, բայց տեքստին թելադրել չի լինում, այն ինքնին թելադրած է: Այս ցնորքը մասշտաբային էր դառնում ու տեքստերի մեջ ի սկզբանե իմաստ դնող տղան գտնում էր ուրիշ բազմաթիվ իմաստներ, այսինքն՝ անիմաստ դարձնում սկիզբը, ունենալով պրոցես՝ չէր տեսնում վերջը նաև: Եվ ինչ էր վերջիվերջո տեքստը, եթե ոչ շարադրություն, և նրա ուզածը երևի հինգն էր տետրում, իսկ մնացածը ուղղակի կապիկություն է»:

Աննյութեղեն պատերին գրառելով

Դավիթ Մուրադյան. «Մինչդեռ վերջին մեծ վեպը գրվել է համարյա կես դար առաջ: Վերնագիրը՝ «Մենության հարյուր տարին»: Իսկ հետո, իհարկե, լավ վեպեր կամ հետաքրքիր, նկատելի կամ նույնիսկ` տաղանդավոր, բայց մեծը, դարակազմիկը, կեցության առեղծվածների հետ մերձեցողը, որ կյանքն առասպելի չափով է վիպերգում և գաղտնազերծում է իրականությունը երևակայությամբ, դեռևս ոչ»:

Էգոյանի հետադարձ հասցեն

«Արարատը» հայտնություն էր միլիոնավոր օտարերկրացիների համար ու սպասված և միաժամանակ անսպասելի`հայկական միջավայրերում: Այդ ֆիլմում Էգոյանին առաջին հերթին հետաքրքրում էր մարդու հարաբերությունն իր անցյալի հետ: Իսկական արվեստագետի տեսողությամբ նա հայտնաբերում էր, որ անցյալը նույնպես զննում է ժամանակակիցներիս և նույնիսկ ազդեցություն գործում ներկայի վրա: Հատկապես, եթե եղել է ճակատագրական:

ՍՈՒՐԱՆԿՅՈՒՆ, ԽՈՐԱԶԱՐԿ, ԼԱՅՆԱԳԻԾ

Դավիթ Մուրադյան «Ահա մի չվարագուրված կյանք: Այն, ինչի մեջ, սովորաբար, թափանցում է Լևոնի գրիչը: Ավելի ճիշտ՝ գրող-քանդակագործի հատիչը, սուրանկյուն, խորազարկ, լայնագիծ: Այս մարդու հետ վստահորեն հնարավոր է քայլել անծանոթ և անգամ ոչ այնքան անվտանգ ճանապարհներով: Ի վերջո, նրա մեջ անընդհատ կարելի է որսալ հողի դողը ու նաև մի լռակյաց սեր՝ խնկի ծառերի հանդեպ»:

Դրոշակ, որ նայում է մեզ

Դավիթ Մուրադյան. «Վարդապետը ողջույնի խոսք էր ասում մեզ, իսկ մենք` երիտասարդ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, ակնդետ նայում էինք հանդիպակաց պատին, որտեղ կողք կողքի երկու դրոշակներ էին համակեցված` Խորհրդային Հայաստանի կարմրակապույտը և Առաջին հանրապետության եռագույնը: Այսինքն` ընթացիկ քաղաքական իրողությունն ու պատմական չդադարող հիշողությունը, անկախության ճիգը կրող խորհրդանիշ, որն այսպես կենդանի ու առարկայական, հավասարազոր և այլընտրանքային, հուշում էր, հարցնում, հորդորում»:

Դարը դարին կապելով

Դավիթ Մուրադյան. «Հարուստ ճանապարհ է, վաստակած: Դարից դար տեղափոխված մեր գրականությունը ունի այդ տեղափոխությանը մասնակից վարպետ: Իսկ ինքը`Պերճ Զեյթունցյանը, այսօր հավանաբար կասի «Ես առաջին անգամ դարձա յոթանասունհինգ տարեկան»:

ԱՆԲԱՑԱԿԱ ԼԵՌԸ

Դավիթ Մուրադյան. «Գերմաներենից հայերեն թարգմանված մի գրքում ինձ համար անսպասելիորեն կարդացել եմ, որ Արարատը հավասարաչափ հեռավորության վրա է... Աֆրիկայի հարավային ծայրակետը կազմող Բարեհուսո հրվանդանից, Ասիան ու Ամերիկան բաժանող Բերինգի նեղուցից, Խաղաղական ու Ատլանտյան օվկիանոսներից»:

Հո՞ երթաս, մարդ աստծո

Հուսիկ Արա. «Մարդը մտքի կրողն է, և նրա մտքի բացառիկությունը գեղարվեստական դրսևորումն է: Ի տարբերություն հրեշտակների, որ միայն միտք են ու հոգևոր գոյակցություն` մարդը նաև նյութական արժեքների կրողն է և միշտ պահպանել է հավասարակշռությունը»:

Հունը և հոսանքը

Արվեստը միշտ էլ զգուշացնում է: Այս դեպքում`ինքնավերադարձի մասին: Ոչ թե դեպի ետ, այլ հենց ներկայի մեջ: Այս խնդիրն ավելին է... կինոյից: Ինքնության վերահայտնաբերման պահանջը`նոր կենսափորձով հարստացած, կանգնած է մեր ժամանակի ծանրությունը տանող և նույնիսկ`այդ ծանրությունից փախչող մարդու, մեր կյանքի ամբողջ բովանդակության առջև, թեպետ այդ բովանդակության հեղինակներից մեկը, - ոչ ամենավերջինը, անշուշտ, - էլի մշակույթն է մնում:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: