Գևորգ Կաաս․ մամ պապ ես վաղուց թռել եմ

◾◾◾

մինչև երբ

ինչքան

 

հրաշքի եմ սպասում

ու երևի ինչ-որ բան էնպես չեմ անում

ու սպասում եմ

ու կյանքս գնում է

 

ուշացե՞լ եմ

 

փողոցի վաճառականները ինձ վաճառեցին

ցիտրուսային մրգեր ծաղիկներ քաղցրավենիք

և ոչ սեր

 

բայց հույս ունեմ —

աշխարհի սառույցները հալվում են

մի բան էլ ինձ կհասնի երևի

 

ես գրում եմ

բայց իմ մեջ ամեն ինչ կարգին է

մի անհանգստացեք

մամ պապ

ես վաղուց թռել եմ

ու էլ չկամ

 

◾◾◾

մենք այստեղ ենք

ու չգիտենք

ինչ անել

մեր ներկայության հետ

 

◾◾◾

նրա մասին

սիրո մասին

ուրիշ ոչինչ

ուրիշ ոչինչ

 

պոեզիայի մասին

սիրո մասին նորից

գեղեցիկ մազերի մասին

իմ մասին

միլիոնավոր աստղերի

սպանող հանճարեղ գեղեցկության

գիշերային լույսի տակ ապրող մարդկանց մասին

 

գրողը տանի —

իմ մասին ամեն ինչ պարզ է

 

դժոխք չկա դրախտ էլ

կա միայն շրշյունը

հեռու հեռավոր մոլորակներից

մեզ հասանելիք ուրիշ ոչինչ

 

չեմ ուզում բուրժուա մարալիստի

տպավորություն թողնել

գրողը տանի

բայց եթե քեզ տային գիրք

որում կյանքիդ պատմությունն է —

դու վերջը կկարդայիր

 

հիմա գիտեմ

որ դու գիտես

որ ես գիտեմ

 

ուրիշ ոչինչ

 

նրանք բոլորն ունեն մի թերություն

նրանք դու չես որովհետև

բոլոր կերպարները հորինված են

հենց այդ պատճառով բացում եմ աչքերս

որ քեզ էլ չտեսնեմ

մեզ հավերժն էր կապում —

սակայն դու հոգու քաղցկեղ ունես

 

ես բաղկացած եմ անձրևներից

որոնք կորցրել եմ

 

կհիշես երևի —

փողոցներում մենք փնտրում էինք երջանկություն

բայց գտանք գինի —

կավիճով գրված պատերին

 

չգտանք փնտրածը

 

կհիշես երևի —

ասում են ամեն երեկույթից հետո

խոհանոցում մնում են երկուսը

որոնք ամբողջ գիշեր նստած

ծխում և խոսում են կյանքի մասին —

 

մենք բոլոր խոհանոցների

էդ երկուսն էինք

 

հիշում ես

 

մտածել թախծել հետո ժպտալ

գոռալ ժպիտով անցորդների վրա

էստեղ էմոցիաները իրենք իրենց գալիս են իներցիայով

 

էս վայրն անվանում եմ

մելանխոլիկների ավերված հրապարակ

որից հարյուր կիլոմետր այն կողմ օվկիանոսն է —

 

օվկիանոսը իմ մեջ է

 

ուրիշ ոչինչ

 

◾◾◾

ամեն օր

բացում եմ մեյլս

սպասելով կյանքս փոխող նամակների

բայց իզուր

 

  • Hits: 2871

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: