Սպիտակ թղթի առջև

Զրույց գրողի և գրականության դերի մասին հայ և օտարազգի գրողների մասնակցությամբ

Բայց դա իմը չէր, և ես դրա համար սրտացավ չէի

Արսեն Բաբաջանյան. «Ժամանակի իմ հիմնական մտահոգությունն այն է, որ չի կարելի ընդմիջում տալ կողմնորոշվելու համար: Խոսքը չի գնում անվերջության մասին: Ոչ, ուղղակի ասում եմ, որ հնարավորություն տրվի մի պահ կողմնորոշվելու, հասկանալու, թե ինչ ենք անում, իսկ դրանից հետո «միապաղաղ» թող ընթանա կյանքը, անկասելի և իհարկե մոտենա իր մայրամուտին: Սիրով մոտենա»:

Պոեզիան գաղտնի, շշուկով ասված բառերի ամբողջություն է

Ռուզաննա Ոսկանյան. «Հետո և ավելի հետո»-ն ժամանակների զուգահեռում է` անցյալի ու ավելի անցյալի, ներկայի, վաղվա ու դեռ չհորինված ապագայի: Այն նաև բանալի է հոգեկան տարածության աստիճանական բացահայտման` մաս-մաս դրվում եմ ընթերցողի առաջ: Վերնագիրը կնմանեցնեի չավարտվող թունելի. խորանում ես, բայց վերջ չկա: Մի խոսքով` ներս թափանցում է»:

Զրույց միֆի մասին

Ալվարդ Սեմիրջյան. «Մենք մշտապես հնագույն միֆերն ենք վերստեղծում՝ նորագույն ժամանակներին համահունչ հարցադրումներով, և անընդհատ կարծես թե շրջանառության մեջ են հնագույն միֆերը. դրանց կողքին նոր միֆեր չեն ստեղծվում, այլ հին միֆերը պարզապես վերաձևակերպման են ենթարկվում»:

Հարցազրույց Քշիշտոֆ Պենդերեցկու հետ

Արթուր Ավանեսով. «Պենդերեցկու երաժշտությունը անցյալ դարի երկրորդ կեսի երաժշտության պատմության անբաժան մասն է և լայնորեն հայտնի է ամբողջ աշխարհում: 1980-ականների սկզբին կոմպոզիտորն ապրել է ոճական բեկման շրջան, որը ոչ միանշանակ ընդունվեց մասնագետների կողմից: Նրա նոր երաժշտական լեզուն լայն հնարավորություններ բացեց քանակական առումով, սակայն շատերը մեղադրեցին նրան հետադիմական, անգամ գրամոլ լինելու մեջ: Այդ առումով կարիք հասունացավ վերահրատարակելու դեռևս 2008-ին ձայնագրված հարցազրույցը, որը ժամանակին տպագրվեց «Ռուբիկոն» ամսագրում»:

Սա ամենադժվար դասն է, քանի որ այն չեն ուսուցանում

Իհարկե երաժիշտը կարող է գտնել Բախ, Բեթհովեն կամ Բրամս նվագելու ճանապարհը, բայց արդյո՞ք գտել է նա իր ձայնը: Սերգեյ Խաչատրյանի դեպքում պատասխանը միանշանակ մեծ այո է: Սա ամենադժվար դասն է, քանի որ այն չեն ուսուցանում: Տաղանդավոր ջութակահարների փայլուն խմբից երիտասարդ հային չի առանձնացնում միայն 1740թ.-ին Ջ. Գվարներիի ստեղծած «Իզայի» ջութակի հարուստ ձայնը, այլ այն, թե նա որքան յուրատիպ և հզոր է ստեղծում այն:

Դա սովորելու բան չէ, ներքին գործոն է…

Լևոն Չաուշյան. «Ինձ համար երաժշտությունը առաջին հերթին լռության և հնչողության ճիշտ համաստեղությունն է: Երաժշտության մեջ կա երկու հատկանիշ, որով ես գնահատում եմ երաժշտությունը: Առաջինը ստեղծագործության ներքին էներգետիկան է, որը կա՛մ կա, կա՛մ չկա, և կոմպոզիտորի ֆանտազիան»:

Հարցազրույց Կիմ Կի Դուկի հետ

Կիմ Կի Դուկ «Ատելության տեսակը, որի մասին խոսում եմ, յուրահատուկ մի բան չէ, որ ուղղված է կոնկրետ մեկի կամ մի բանի դեմ: Այն զգացմունք է, որը ձեռք եմ բերում՝ ապրելով ու տեսնելով այնպիսի բաներ, որոնք չեմ հասկանում: Ահա թե ինչու եմ ֆիլմեր նկարում: Ես տեսնում եմ մի բան, որ չեմ հասկանում և ֆիլմ եմ նկարում, որպեսզի հասկանամ դա»:

Խոսելն ինձ համար ծես է

Հովիկ Սարդարյան. «Մի օր Կոնսերվատորիան... չգիտեմ: Ավելի շուտ, չգիտեմ, թե ինչպես կարելի է լավատես լինել, երբ խոսքը Երևանի պետական կոնսերվատորիայի մասին է»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: