ԱՅԳԵՇԱՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ
Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է նաև Այգեշատի գյուղապետարան, որի երկրորդ հարկում գործում է համայնքի միակ գրադարանը (Այգեշատի դպրոցի գրադարանն այժմ չի գործում):
Գրադարանը վերջերս է տեղափոխվել գյուղապետարանի երկրորդ հարկ: Նախկինում այն գտնվում էր առաջին հարկում և ավելի խոնավ ու վատ պայմաններում:
Փոքր սենյակում, որը ծառայում է որպես գրադարանային տարածք, կա շուրջ 6000 գիրք: 200 ընթերցող ունեցող գրադարանից օգտվում են հիմնականում դպրոցահասակ երեխաներն ու մեծահասակները, միջին տարիքի անձինք գրեթե չեն օգտվում:
Բացի շենքային պայմաններից, որը լուրջ խնդիր է համայնքի միակ գրադարանի համար, կա նաև գրականության, նոր գրքերի կարիք:
Մ. Բաբայանի խոսքով իրենք մարզային գրադարանի հետ չեն համագործակցել: Այս առումով Հ. Պողոսյանը նշեց, որ գրադարանը պետք է լինի նախաձեռնող. «Խնդիրները պետք է բարձրաձայնել, քանի որ այս ուղղությամբ մի ամբողջ համակարգ է աշխատում»:
Մշակույթի նախարարը խոստացավ, որ գրադարանը շուտով կհամալրվի նոր գրքերով ու անհրաժեշտ գրականությամբ:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3021