«ՏԱՔ ԵՐԿԻՐ, ՑՈՒՐՏ ՁՄԵՌ». ՖԻԼՄ ԲՈԼՈՐԻ ՄԱՍԻՆ

Ապրելով լուսավոր 2000-ականներին շատերն արդեն մոռացել են, իսկ երիտասարդ սերունդը չի էլ հիշում 90-ականների Հայաստանը ու այդ տարիների դժվար կյանքը: Այդ մասին իր նոր լիամետրաժ խաղարկային ֆիլմով հիշեցնում է ռեժիսոր Դավիթ Սֆարյանը:
«Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի իրադարձությունները մեծամասամբ զարգանում են 1992 թ. դեկտեմբերի 2-ին՝ Երևանում, «տեղական ժամանակով 28:94»: Հացի հերթ, ծառահատումներ, ցուրտ երեկոներ մոմի լույս ներքո, մի խոսքով այն ամենն ինչ ապրել է այդ տարիների հայը:
Ֆիլմի պրեմիերան կայացավ մայիսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Գլխավոր հերոսներին մարմնավորել են Աշոտ Ադամյանն ու Յանա Դրուզը: Վերջինս նաև ֆիլմի սցենարի համահեղինակն է: Խոսելով աշխատանքի մասին՝ համահեղինակն ասաց. «Ֆիլմի առաջին նկարահանումները կատարվել են 2002 թ.-ի դեկտեմբերին: Չեմ ուզում՝ ծափահարեք, ֆիլմը ժամանակների մասին չէ, որով պիտի պարծենանք... Ինչ վերաբերվում է նկարահանումներին, բարեբախտաբար, այսքան տարի արտադրության մեջ լինելու մինուսը մենք կարողացանք դարձնել պլյուս և վերջում ստանալ սպասված արդյունքը»:
Ֆիլմի հերոսները, թվում է՝ զգալիորեն ծերանում են մի տարվա ընթացքում, կորցնում են իրենց նախկին դեմքը: Ըստ ռեժիսորի՝ կյանքի դժվար պայմանները սիպում են մարդուն կորցնել իր դեմքը, բայց ինքն ուրախ է, որ ժողովուրդն անցնելով այդ ամենի միջով, բայց երբեք չկորցրեց դեմքը:
Կինոթատրոններում ցուցադրելու համար հեղինակը ստիպված է եղել կրճատել ֆիլմը, ասում է՝ մեծագույն դժվարությամբ է հրաժարվել այդ 26 րոպեից: Աշխատանքը ներառված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հոբելյանական ծրագրում: Այս տարվա փետրվարին մասնակցել է նաև Բեռլինի փառատոնի կինոշուկային և արժանացել եվրոպական կինոպրոդյուսերների ուշադրությանը:
Ֆիլմում իրենց վերջին դերն են կերտել Հեղինե Հովհաննիսյանն ու Կարեն Ջանիբեկյանը: «Սա ինքնակենսագրական ֆիլմ չէ, սա ֆիլմ է բոլորիս մասին»,- նշում է ռեժիսորը:

Լառա Հակոբյան
- Created on .
- Hits: 3057