«ՄՈԿԱՑ ՍԱՐԵՐ». ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՐԳԸ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ Է

Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։
Հայրիկ Մուրադյան
Մայիսի 3-ին լրացավ երգիչ, բանահավաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 111-ամյակը։ Այս առիթվ մայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ հուշ-երեկո։ Երեկոն վարում էր ջութակահարուհի Նարինե Դելլալյանը:
Հուշ-երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան «Ակունք», «Վան», «Շողակն» և «Կարին» խմբերը։ Երաժշտասերներին ներկայացվեց Հայրիկ Մուրադյանի երկրորդ՝ «Մոկաց սարեր» ձայնասկավառակը։ Ինչպես նախորդ ձայնասկավառակը, այնպես էլ «Մոկաց սարերը» լույս է ընծայել «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը։
«Հրաշալի աշխատանքային ընթացք էր, դժվար, բայց հետաքրքիր, գործ ունեինք արխիվային ձայնագրությունների հետ, պետք էր ընտրել լավագույնները։ Ամեն երգն ապրում էի»,- նշում է Նարինե Դելլալյանը։
Ջութակահարուհին վստահ է՝ միայն իր համար չէ, որ Հայրիկ Մուրադյանը դարձել է գանձարանի բանալի, ինքն իրեն գտնելու միջոց։ Երաժշտագետ, ֆոլկլորագետ Ալինա Փահլևանյանը դեռ տասնամյակներ առաջ նոտագրել և մեկ ժողովածուում է ամփոփել բանահավաքի 150 երգերը։
«Երբ կենդանի կատարումն ես լսում, ավելի հեշտ է այդ ձայնագրությունից նոտագրել․ ձայնն ականջներումդ է»,- ասում է երաժշտագետը։ Փահլևանյանի համոզմամբ՝ Հայրիկ Մուրադյանի մասնակցության արդյունքն էր, որ 60-ականներին հայերն առաջին անգամ զգացին՝ ժողովրդական երգը միաձայն երգով կարող է գոյություն ունենալ, և այդ միաձայն երգը կարող է մարդուն ամբողջապես կլանել և տանել իր հետևից։
Ֆոլկլորագետը սկսնակ էր, երբ Հայրիկ Մուրադյանին հանդիպելու առիթ ստեղծվեց։ «Մեծ երջանկություն էր Հայրիկ Մուրադյանի հետ ծանոթությունը։ Նրա դստեր դասընկերուհին էի, միասին հաճախում էինք նաև ստեղծագործական խմբակ, բայց Հայրիկին ճանաչելը պետք է լիներ երգի միջոցով։ Ծանոթացանք, նվաճեց իմ հոգին։ Հայրիկի թավշյա ձայնն ուրիշ աշխարհ էր։ Նվագակցություն պետք չէր, երբ Հայրիկն էր երգում»,- պատմում է նա։
Աննա Կարապետյան

- Created on .
- Hits: 3466