Ֆոտոպատմության ցուցադրություն՝  նվիրված 44-օրյա պատերազմի մասնակիցներին

 

ՀՀ նկարիչների միությունում այսօր՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։

Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է:

Եռօրյա ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կցուցադրվի նաև «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները:

Ցուցադրության մուտքն ազատ է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

  • Created on .
  • Hits: 1005

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: