2091 թվական. Հայաստանի ոդիսականը. Գիտաֆանտաստիկ կարճ պատմվածքների մրցույթ

«Պարադիգմա» կրթական հիմնադրամը և Գիտուժ / Gituzh նախաձեռնությունը «Կանայք և աղջիկները գիտության մեջ» օրվա առթիվ դպրոցականների և բակալավրի ուսանողների համար հայտարարում են գիտաֆանտաստիկ կարճ պատմվածքների մրցույթ՝ «2091 թվական. Հայաստանի ոդիսականը» վերնագրով։

Մրցույթի շրջանակում ուզում ենք, որ դու պատկերացնես, թե ինչպիսին կլինի Հայաստանը 2091 թվականին, գիտատեխնոլոգիական ինչ առաջընթաց ապրած կլինի, և այդ ընթացքում պատմության հերոսը՝ երիտասարդ կին գիտնականը, ինչով կզբաղվի և ինչ խնդիրներ կունենա։ Այս բոլոր հարցերի պատասխանը որոշում ես դու և պատմում է քո երևակայությունը։

Գիտաֆանտաստիկ պատմությունները գնահատելիս ուշադրություն ենք դարձնելու պատմության գիտական հենքին, գործողությունների՝ կերպարի մտքերի և որոշումների զարգացմանը, թե որքան է հաջողվել պատմության հեղինակին ներկայացնել գիտություն և հասարակություն կապը, և տարբեր գիտակարգերում կանանց դերը։

Պատմությունը պետք է ունենա առնվազն 1,000 բառ և ոչ ավելին քան 7,000 բառ։ Պատմությունն ուղարկելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը մինչև մարտի 8-ը՝ https://forms.gle/CCF9KKisz9NNh3xd9։

Մրցույթի գլխավոր երեք հաղթողները կստանան Հայաստանում գործող կին գիտնականի հետ ընթրիքի հնարավորություն, իսկ մրցույթի լավագույն հիսուն մասնակիցները կստանան «Մարի Կյուրի. լույսի շողը խավարում» գրաֆիկական վեպը։

 

Եթե ցանկանում ես մասնակցել մրցույթին, կարդա՝ ինչպիսին պետք է լինի պատմության կառուցվածքը

Ինչի՞ մասին պետք է լինի պատմությունը և ո՞վ է հերոսը

Քո պատմությունը 2091 թվականի Հայաստանի մասին է։ Հայաստանի Հանրապետությունն անկախ է արդեն 100 տարի։ Հայաստանում ապրում է մի երիտասարդ կին գիտնական, որը, ինչպես աշխարհի տարբեր երկրներում գտնվող իր գործընկերները, երազում է իր աշխատանքով Հայաստանում և աշխարհում դրական փոփոխություն բերելու մասին։ 

Գործողությունների զարգացման մասին

Նկարագրիր աշխարհն ու Հայաստանն 2091 թվականին։ Ինչպիսի՞ն է այն։ Արդյո՞ք ուտոպիստական աշխարհ է, որտեղ գիտությունն ու տեխնոլոգիաները լուծել են բոլոր խնդիրները (ուտոպիա), թե՞ մարտահրավերներով ու երկընտրանքներով լի աշխարհ է, որտեղ գիտությունն ու հասարակությունն անընդհատ ընդհարումների մեջ են գտնվում (դիստոպիա)։ Հայաստանը գիտական առաջընթացների առաջնագծո՞ւմ է, թե՞ ոչ, զարգացման ի՞նչ պայմանների է հասել և ի՞նչ պատասխանատվություններ են ի հայտ եկել այդ առաջընթացի հետ մեկտեղ։ 

Պատմության գլխավոր հերոսը երիտասարդ կին գիտնական է։ Նա գիտական և էթիկական երկընտրանքի առաջ է կանգնած։ Նա շատ մոտ է գիտական նոր հիմնարար լուծումներ մշակելուն որոնք էական օգուտ կտան հասարակությանը, սակայն կստեղծեն  հասարակական մի շարք լուրջ խնդիրներ։

Կին գիտնականն էթիկական երկընտրանքի առաջ է կանգնած։ Նկարագրիր՝ ի՞նչ խնդիր է լուծում կին գիտնականը,  գիտա-տեխնոլոգիական ի՞նչ առաջընթացի մասին է այս պատմությունը, ի՞նչ երկընտրանքի առաջ է կանգնած քո հերոսը։

Այս բոլոր հարցերի պատասխանը որոշում ես դու և պատմում է քո երևակայությունը։

Իր առաջ դրված խնդիրը լուծելիս պատմության հերոսը պետք է փորձի գտնել իր դերը որպես երիտասարդ կին գիտնական և որպես քաղաքացի, ինչպես իրենից առաջ արել են բազմաթիվ կին գիտնականներ՝,  Մարին Կյուրին, Էլիզաբեթ Գարեթթ Անդերսոնն, Կատերին Ջոնսոնը և շատ ուրիշները. չէ՞ որ գիտությունն ու հասարակությունն իրար հետ սերտ փոխկապակցված են։ 

Այնպես որ, պատկերացրու ու պատմիր մեզ 2091 թ. Հայաստանի ոդիսականը (Armenian Odyssey 2091)։

Կարևոր մանրամասներ մրցույթի մասին

Գիտաֆանտաստիկ պատմությունները գնահատելիս ուշադրություն ենք դարձնելու պատմության գիտական հենքին, գործողությունների՝ կերպարի մտքերի և որոշումների զարգացմանը, թե որքան է հաջողվել պատմության հեղինակին ներկայացնել գիտություն և հասարակություն կապը,  և տարբեր գիտակարգերում կանանց դերը։

Այս մրցույթին կարող ես մասնակցել ավագ դպրոցի աշակերտները և բակալավրի ուսանողները։

Պատմությունը պետք է ունենա առնվազն 1,000 բառ և ոչ ավելին քան 7,000 բառ։ Պատմությունն ուղարկելու համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը մինչև մարտի 8-ը։ 

Մրցույթի գլխավոր երեք հաղթողները կստանան Հայաստանում գործող կին գիտնականի հետ ընթրիքի հնարավորություն, իսկ մրցույթի լավագույն հիսուն մասնակիցները կստանան «Մարի Կյուրի. լույսի շողը խավարում» գրաֆիկական վեպը։ 

  • Created on .
  • Hits: 750

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: