Վիրջինիա Վուլֆի վերջին նամակը ամուսնուն
1941 թվականի մարտի մի երեկո անգլիացի գրող, գրաքննադատ Վիրջինիա Վուլֆը վերադարձավ տուն ամբողջությամբ թրջված, ինչը հետագայում գնահատվեց որպես ինքնասպանության փորձ: Ցավոք, մի քանի օր հետո՝ մարտի 28-ին, նա նորից փորձեց և այս անգամ հոգեկան հիվանդության պատճառով կյանքից փախչելու նրա փորձը հաջողությամբ պսակվեց. նրա մարմինը ավելի ուշ գտան Օուս գետում՝ վերարկուի գրպանները ծանր քարերով լցված:
Այս սրտակեղեք նամակը նրա ամուսինը՝ Լեոնարդը, գտել է նրա մահվան օրը:
Այս սրտակեղեք նամակը նրա ամուսինը՝ Լեոնարդը, գտել է նրա մահվան օրը:
Թանկագինս,
Զգում եմ, որ կրկին խելագարվում եմ: Կարծում եմ, այս սարսափելի ժամանակների միջով չենք կարող անցնել: Այս անգամ ես չեմ առողջանա: Սկսում եմ ձայներ լսել և չեմ կարողանում կենտրոնանալ և անում եմ այն, ինչ թվում է, թե լավագույնն է, որ պետք է անեմ: Դու ինձ տվել ես հնարավոր մեծագույն երջանկությունը: Եղել ես ամեն ինչ բոլոր առումներով, քան ինչ-որ մեկը կարող էր լինել: Չեմ կարծում, որ երկու հոգի կարող էին ավելի երջանիկ լինել, քան մենք ենք եղել մինչ այս սարսափելի հիվանդության ի հայտ գալը: Չեմ կարող մարտնչել այլևս: Գիտեմ, որ փչացնում եմ քո կյանքը, որ առանց ինձ դու կկարողանայիր աշխատել: Եվ կանես, ես գիտեմ: Տեսնում ես՝
անգամ սա չեմ կարողանում գրել, ինչպես հարկն է: Չեմ կարողանում կարդալ:
անգամ սա չեմ կարողանում գրել, ինչպես հարկն է: Չեմ կարողանում կարդալ:
Միայն մի բան եմ ուզում ասել, այն է, որ պարտական եմ քեզ իմ կյանքի երջանկության համար: Դու ինձ հետ լիովին համբերատար ես եղել և աներևակայելի բարի: Ուզում եմ ասել, որ բոլորը գիտեն այդ մասին: Եթե ինչ-որ մեկը ինձ պահպանել է, դա դու ես եղել:
Ամեն ինչ հեռացել է ինձնից բացի քո անտարակույս բարությունից: Չեմ կարող այլևս փչացնել քո կյանքը:
Չեմ կարծում, որ երկու մարդ ավելի երջանիկ եղել են, քան մենք:
Վ.
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
- Hits: 7986