Բոլոր ժամանակների խոշորագույն գրավաճառ. «Ես պատկանում եմ «Shakespeare and Company»-ին»
Ամերիկացի արձակագիր, էսսեիստ Բիլլ Հիլմանի[1] հարցազրույցը Ջորջ Վիտմանի (1913-2011թթ.) հետ
Ջորջ Վիտմանը եղել է աշխարհի ամենահայտնի՝ փարիզյան «Shakespeare and Company» գրախանութի տերը: Ամերիկացի արձակագիր, էսսեիստ Բիլլ Հիլմանը 2010 թվականին այցելում է Ջորջ Վիտմանին և փոքրիկ հարցազրույց անում արդեն վատառողջ գրավաճառի հետ, որից մեկ տարի հետո՝ 2011 թվականի դեկտեմբերի 14-ին, Վիտմանը մահանում է: Ստորև ներկայացնում ենք Բիլլ Հիլմանի հարցազրույցը իր իսկ առաջաբանով:
Ջորջ Վիտմանը 1950թ. Փարիզում վերաբացեց «Shakespeare and Company» գրախանութը: Սիլվիա Բիչի սիրելի խանութը փակվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քաղաքը գրավվել էր նացիստների կողմից: Բիչի ժամանակաշրջանում «Shakespeare and Company»-ն ապաստարան է եղել Կորուսյալ սերնդի համար, իսկ արդեն Վիտմանի ղեկավարությամբ այն դարձավ մի կենտրոն Պարտված սերնդի այնպիսի գրողների համար, ինչպիսիք են Ուիլիամ Բերոուզը և Ալեն Գինզբերգը: Ջորջ Վիտմանը ստեղծեց բաց դռան քաղաքականություն գրողների համար՝ թույլ տալով նրանց քնել գիշերը իր խանութում, որի փոխարեն նրանք վերադառնում էին այնտեղ աշխատելու գրախանութի աշխատանքային ժամերին: Վիտմանը նրանց անվանում էր «Դաշտագլոր», և այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Մի քանի տարի առաջ Ջորջը պաշտոնաթող եղավ և ղեկավարումը հանձնեց իր դստերը` Սիլվիա Վիտմանին: Նախորդ տարի ես հատուկ ուղևորություն ձեռնարկեցի՝ տեսնելու Ջորջին: Այդ առավոտ նա թույլ էր զգում, և Սիլվիան համոզված չէր՝ կարող եմ բարձրանալ նրա մոտ, թե ոչ: Բայց Սիլվիան հարցրեց նրանից՝ վերադառնալով դողացող ժպիտը դեմքին, և երեք աստիճանաթռիչքով առաջնորդեց ինձ դեպի նրա հանգստավետ սենյակը, որտեղ Ջորջը պառկած էր մահճակալին: Նրա վառ երկնագույն աչքերը անմիջապես շոյեցին ինձ (դրանք ճիշտ նույն աչքերն էին, ինչ դստերը), ինչպես նրա սուր բանականությունն էր շոյում ինձ: Գրավաճառը մահացավ մեկ տարի անց, 98 տարեկան հասակում: Սա նրա վերջին հարցազրույցն է:

- Ջորջ, ի՞նչ եք զգում, երբ աշխարհի ամենահայտնի գրախանութը Ձեզ է պատկանում:
- Նա չէ ինձ պատկանում, ես եմ իրեն պատկանում:
- Տասնամյակներ շարունակ հազարավոր երիտասարդ գրողներ և զբոսաշրջիկներ քնել են Ձեր գրախանութում: Ինչո՞ւ որոշեցիք բացել ձեր դռները նրանց առջև:
- Որ եթե տեղ չունենայիր գիշերը մնալու, կարողանայիր գալ ու գիշերել իմ մահճակալներից մեկի վրա: Շատ մարդիկ են եկել-գնացել մեզ մոտ, իմ եղբայրակից թափառաշրջիկները: Ես շատ հավատարիմ եմ նրանց:
- Պատմեք ինձ գրքերի հետ կապված Ձեր պատմությունը:
- Երբ ես փոքր տղա էի, ամբողջ ժամանակ գիրք էի կարդում: Նույնիսկ գիշերը, հայրս գիշերը երեքին իմ սենյակ էր մտնում, անջատում էր լույսը և խլում գիրքը: Կարծում եմ՝ ինչ-որ կախարդական բան կա գրքերում: Այն կարող է լինել մի ամբողջ տիեզերք: Այն կարող է լինել ինքնին մի ամբողջ աշխարհ: Որոշ մարդիկ կարողանում են իրենց երևակայությունը վերածել գրքի: Դա հրաշալի բան է:
- Ոմանք ասում են, որ Ձեր գրախանութի պես գրախանութները կարող են անցյալի մաս դառնալ, որ էլեկտրոնային գրքերը հնարավոր է խորտակեն տպագրական գրքի արտադրությունը:
- Ի՞նչ: Այլևս գիրք չի՞ լինելու: Դա դժվար է պատկերացնելը: Ես փորձում եմ պատկերացնել իմ կյանքն առանց գրքերի…
- Ջորջ, ի՞նչ եք կարծում, ո՞րն է էլեկտրոնային գրքերի և իրական գիրքերի ամենամեծ տարբերությունը:
- Էլեկտրոնային գրքերը իրական գրքեր չեն: Դրանք իրական գրքեր չեն (ժպտում է):
- Լավ, Ջորջ, ես մասամբ համաձայն եմ Ձեզ հետ, բայց ի՞նչ նկատի ունեք ասելով` էլեկտրոնային գրքերը իրական գրքեր չեն:
- Օ՜, բարի, ես կռահում եմ, որ դրանք հավանաբար իրական են…
- Ի՞նչ եք մտածում գրքերի ապագայի մասին:
- Կարծում եմ՝ մենք մեծ ապագա չունենք առանց գրքերի: Կարծում եմ՝ դրանք ապագայի հիմնական հենարանը դառնալու ճանապարհին են կանգնած՝ դարձնելով ապագան կենդանի, երջանիկ և… Ես իսկապես չեմ կարողանում մտածել աշխարհի մասին առանց գրքերի…
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
[1] 2014-ին “Curbside Splendor” հրատարակչության կողմից լույս կտեսնի Բիլլ Հիլմանի «Հին հարևանություն» գիրքը:
- Hits: 6867