Մեր քաղաքը

Մերի Շարոյան. «Քաղաքն այնքան սիրուն է պատուհանից, այնքան ամսագրային, որ սկսում եմ չպատկերացնել՝ ինչպես կարող է իմ նման գարշանքի ներառել: Փոքր տարիքում սովորեցրել էին, որ վիրուսը սպանում է յուրաքանչյուր անառողջ օրգանիզմ, ուղղակի ոչ ոք չէր բացատրել, որ օրինաչափությունը ինձ էլ է վերաբերում»:

Գրիգ, Մի մարդու քաղաքը

Լևոն Շահնուր, պատմվածք

Մանե Գրիգորյան, իրական պատմություններ շարքից

Մի պահ ուզում էի մոտենալ, փորձել հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը և մերկ էր, բայց համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն:

Մանե Գրիգորյան, Կենդանիների տերը (իրական պատմություններ շարքից)

Ինձ երբեք ոչ ոք չի գրկել կամ մխիթարել, երբ լացել եմ, ինչքան էլ այդ պահին դա ավելորդ լիներ… Պատմում են, որ ժամանակ առ ժամանակ ես երկար լաց էի լինում ու հեկեկալս վերջացնելուց հետո դիմում ընտանինքիս անդամներին` ինչու ոչ մեկդ չեք հարցնում` թե ինչի համար եմ լալիս: Սակայն Ես այսօր խաղաղ սրտով եմ մոտենում եսասիրությանն ու անտարբերությանը. ժամանակի ընթացքում մարդը հոգնում է իր զգացածներից`դրանց հանդեպ դառնալով բութ, որից հետո միայն փողոցում հանդիպածներն են, որ քեզ նկատել են տալիս, որ դու տխուր ես կամ որ, օրինակ, լալիս ես… թեկուզ հենց այնպես…