ԵՐԲ ՆԵՐԿԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ՄՈՄԸ…

էնկաուստիկան` մոմանկարչությունը, նկարչության տեսակ է, որտեղ վրձնին փոխարինինում է արդուկը, ներկերին` մոմսմատիտը, իսկ կտավին` ֆոտոթուղթը: Հայաստանում էնկաուստիկայով սկսկել են զբաղվել դեռ 1800-ականներին վերջին: Արվեստի այս տեսակը որոշ ժամանակ լայն տարածում է գտել հատկապես Երվանդ Քոչարի շնորհիվ: Այսօր էնակուստիակայով քչերն են զբաղվում: Նրանցից մեկը մեր զրուցակից Նելլի Կարապետյանն է:

Նելլի, մի փոքր պատմիր` ինչպե՞ս են ստացվում այս նկարները:
Էնկաուստիկա հունարենից թարգմանաբար նշանակում է այրել. հենց սա է ընկած ամբողջ գործընթացի հիմքում: Գունավոր մոմամատիտները հալվում են տաք արդուկի ջերմությունից և արդուկի օգնությամբ, ձեռքի շարժումներով ու երևակայության շնորհիվ ստեղծվում են պատկերները, որ դուք տեսնում եք:

enakustika5Ինչո
՞ւ որոշեցիր էնկաուստիկայով  զբաղվել:
Ես  նկարում էի, սակայն էնկաուստիկան բացահայտում էր ինձ համար: էնկաուստիկայի մասին տեղեկացա համացանցից և որոշեցի անպայման զբաղվել: Արդեն առանց  այս ամենի ինձ չեմ պատկերացնում. սա մի աշխարհ է, որը դու կարող ես ամբողջովին լցնել քո երևակայությամբ: Բացի այդ, Հայաստանում այն տարածված չէր և դա էլ ինչ-որ չափով դրդիչ ուժ հանդիսացավ: Որոշել եմ նաև ամեն ինչ անել, որ երիտասարդները սկսեն հետաքրքրվել ու զբաղվել էնկաուստիկայով:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի էնկաուստիկան:
Էնակուստիկան կարելի է նաև կիրառական արվեստ համարել: Հնում էնակուստիկաները նկարել են մշակված փայտի վրա: Հիմա դա նույնպես տարածված է: Օրինակ` կարելի է փայտից պատրաստված կենցաղային իրերի վրա հետաքրքիր պատկերներ նկարել և այդպիսով էնկաուստիկան կիրառել նաև կենցաղում:
Այդ նմուշները մոմի քիմիական ցածր ակտիվության շնորհիվ  կարող են երկար ժամանակ պահպանել իրենց թարմությունն ու գունաշերտի ակտիվությունը:

Գեղանկարչության հմտություններին տիրապետելն այստեղ  պարտադի՞ր է:
enakustika7
Այո, այն կերպարվեստի ճյուղ է համարում, ուստի կարևոր է ունենալ այդ հմտություններ: Անհրաժեշտ է նկարում համաչափորեն կիրառել լույսը և ստվերը, պարտադիր պայման է պահպանել գծի կուլտուրան, հմտորեն շարժել ձեռքը: Իհարկե, անհրաժեշտ է նաև մեծ սեր ունենալ դեպի արվեստը:

Հայաստանում որտե՞ղ կարելի է սովորել մոմանկարչություն:
Ներկայում մեր երկրում էնակուստիկայի խմբակներ չեն գործում, սակայն շուտով «Art house» ուսումնական կենտրոնում խմբակկբացվի: Մինչ այդ ես և իմ ընկերները անհատական պարապմունքներ ենք կազմակերպում և փորձում այդ ձևով Հայաստանում զարգացնել և տարածել արվեստը:

Նկարների ցուցահանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ կազմակերպվե՞լ են, մոմանկարները պահանջարկ ունե՞ն:
enakustika6Ոչ, ցուցահանդեսներ դեռևս չեն կազմակերպվել, սակայն նման մտադրություն կա: Նկարները չենք վաճառել, քանի որ սպասում ենք ցուցահնեսդին, սակայն կարող եմ ասել, որ նկարները մեծ պահանջարկ ունեն, շատերն են հետաքրքրված դրանցով, հաճախ նաև դիմում են գնելու համար:
                                                                                                 
Զրուցեց Էլմիրա Միրաբյանը
 
  • Created on .
  • Hits: 3133

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: