Մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը

    Այսօր մահացել է անվանի հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։ 

    Կոմպոզիտորը ծնվել է 1921թ.-ի մայիսի 12-ին, Գորիում (Վրաստան)։ 1941-ին ավար­տել է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յի ստեղ­ծա­գոր­ծա­կան բա­ժի­նը, 1946–48թթ. կա­տա­րե­լա­գործ­վել Մոսկ­վա­յի Հայ մշա­կույ­թի տան երաժշ­տա­կան ստու­դի­ա­յում: 1948-ից դա­սա­վան­դել է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յում (1965 թ-ից՝ պրո­ֆե­սոր): 

    Միր­զո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում առանձ­նա­նում են  Ավե­տիք Իսա­հա­կյա­նի և Եղի­շե Չա­րեն­ցի խոս­քե­րով գրած ռո­մանս­նե­րը («Ասում են, թե...», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբեր­գը: Ընդգծ­ված դի­նա­մի­կա­յով աչ­քի են ընկ­նում նրա «Սիմ­ֆո­նիկ պա­րեր», «Տո­նա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջու­թա­կի և նվա­գախմ­բի հա­մար) գոր­ծե­րը: Կոմ­պո­զի­տո­րի Լա­րա­յին կվար­տե­տը հայ կա­մե­րա­յին երաժշ­տու­թյան ու­շա­գրավ եր­կե­րից է: Հայ­րե­նա­սի­րա­կան շնչով են տո­գոր­ված «Հա­յաս­տան», «Տո­նա­կան» և այլ կան­տատ­ներ: Հայ­կա­կան սիմ­ֆո­նիկ երաժշ­տու­թյան նվա­ճում­նե­րից են Թավ­ջու­թա­կի և դաշնամուրի սո­նա­տը, Սիմ­ֆո­նի­ան՝ լա­րա­յին նվա­գա­խմբի և լի­տավր­նե­րի հա­մար: Գրել է նաև «Ալ­բոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­վոտ», «Մա­րի­ամ» և այլն), Պո­եմ՝ դաշ­նա­մու­րի, Պո­եմ-էպի­տա­ֆիա՝ կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հա­մար, և այլ գոր­ծեր:

    Միր­զո­յա­նը գրել է նաև կինո­երաժշտու­թյուն (գե­ղար­վես­տա­կան` «Փլու­զում», 1959 թ., «Քա­ոս», 1974 թ., «Հեղ­կո­մի նա­խա­գա­հը», 1977 թ., «Աք­սո­րա­կան դ 011», 1979 թ., «Խաչ­մե­րու­կի դե­ղա­տու­նը», 1988 թ., վա­վե­րագ­րա­կան` «Այ­սօր արև­ոտ օր է», 1975 թ., բո­լո­րը՝ Հայ­ֆիլմ): 

    Միրզոյանի աշա­կերտ­նե­րից են կոմ­պո­զի­տոր­ներ Ջի­վան Տեր-Թա­դև­ո­սյա­նը, Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նը, Ավետ Տեր­տե­րյա­նը, Խա­չա­տուր Ավե­տի­սյա­նը, Ռո­բերտ Ամիր­խա­նյա­նը և ու­րիշ­ներ: 

    1956-91թթ. եղել է Հա­յաս­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի մի­ու­թյան վար­չու­թյան (1994-ից՝ պատ­վա­վոր), 1977-ից՝ Հա­յաս­տա­նի խա­ղա­ղու­թյան հիմ­նադ­րա­մի (2009-ից՝ պատ­վա­վոր) նա­խա­գահ:

    Միր­զո­յա­նը պար­գև­ատր­վել է «Կի­րիլ և Մե­ֆո­դի» (1971թ., Բուլ­ղա­րիա), Հայ եկե­ղե­ցու Սուրբ Սա­հակ-Սուրբ Մես­րոպի, ՀՀ Սուրբ Մես­րոպ Մաշ­տոցի (եր­կուսն էլ՝ 2001թ.), «Պետ­րոս Մեծ» (2005թ., Գեր­մա­նիա) շքան­շան­նե­րով, ՀՀ Մով­սես Խո­րե­նա­ցու (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոս­կե (2006թ.), Լե­ո­նար­դո դա Վին­չիի ան­վան մի­ջազ­գա­յին (2006թ.), «Եկա­տե­րի­նա II» (2006թ., ՌԴ) մե­դալ­նե­րով, ար­ժա­նա­ցել ՀԽՍՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան Արամ Խա­չա­տրյա­նի ան­վան մրցա­նա­կի (1988թ.):

  • Created on .
  • Hits: 3021

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: