Սեպտեմբերի 12-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Համերգային մեծ ծրագիրը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը:
Լույս է տեսել Րաֆֆու երկերի նոր ժողովածու: Գրքում զետեղված են գրողի թարգմանությունները, ինչպես նաև Րաֆֆու ակադեմիական 12-հատորյակից դուրս մնացած` «Մշակում» տպագրված մի շարք հոդվածներ ու նամակներ:
Դանիական Օրհուս քաղաքն ընտրվել է Եվրոպայի 2017 թվականի երկու մշակութային մայրաքաղաքներից մեկը: Ընտրությունը կատարվել է Դանիայի Օրհուս և Սոնդերբորգ քաղաքների միջև:
Առաջնությունը տեղի է ունեցել երկու փուլով, որոնցից առաջինում Կարեն Զոհրաբյանը կատարել է «Առանց Մասիս», «Էրեբունի-Երևան» և «Ուռին» ստեղծագործությունները, որոնց համար արժանացել է դիպլոմների` հաջող մասնակցության և բարձր արտիստիզմի համար: Երկրորդ փուլում հայ մասնակիցը կատարել է «Սիրո ամառ», «Հայաստան» և «Ծիրանավառ գիշերներ» ստեղծագործությունները և ստացել «Ոսկե Օրփեոս» մրցանակ և ոսկե մեդալ, ինչպես նաև դափնեկրի դիպլոմ:
Ուշադիր եղեք. հանկարծ հնոտիքների շուկայում դուք էլ կարող եք պատահաբար տեր դառնալ Ռենուարի կամ մեկ այլ աշխարհահռչակ նկարչի կտավի: Վիրջինիա նահանգի բնակչուհին հենց այդպիսի շուկաներից մեկում է ընդամենը 50 ԱՄՆ դոլարով գնել ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի ստեղծագործությունը:
Կազանական 7-րդ միջազգային մուսուլմանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել Սեյիդ Ռեզա Միր-Կամիրի «Մի կտոր շաքար» ֆիլմը (Իրան): Մրցանակը հինգ հազար ԱՄՆ դոլար է:
Տրետյակովյան պատկերասրահում ամենից հայտնի և հետևողական սուպրեմատիսներից երեքի՝ Կազամիր Մալևիչի, Իլյա Չաշկինի, Նիկոլայ Սուետինի ցուցահանդեսն է՝ «…մենք կլինենք երեքով…»:
Թանգարանի տնօրեն Անի Նազարյանի հետ զրուցել ենք Գյումրու մշակութային հիշողության, թանգարանի՝ այդ հիշողությունը պահպանելու և փոխանցելու առաքելության մասին։
Կանադայի Սոկան հիմնադրամի հայտարարած «Սոկան հիմնադրամի մրցանակներ երիտասարդ կոմպոզիտորների համար» 2012 թվականի 21-րդ ամենամյա մրցանակաբաշխության 15 մրցանակակիրների թվում է հայազգի երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանը: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 167 կոմպոզիտոր: Հայ կոմպոզիտորը 3-րդ պատվավոր տեղում է:
Սիրահարների այգում երիտասարդ գրողների և գրասերների նախաձեռնությամբ տեղի ունեցան Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի ընթերցումներ, որին ներկա էր նաև բանաստեղծն անձամբ: