Առաջիկայում փառատոնի շրջանակներում ծրագրված է ևս երեք համերգ: Ամփոփիչ համերգը կայանալու է հոկեմբերի 20-ին ու նվիրված է լինելու Միշել լեգրանի 80-ամյակին:
Շուրջ 1000 այցելուներ են ողջունել ֆիլհարմոնիայի` 2010-ին ընտրված գլխավոր դիրիժոր Միշայել Զանդերլինգի և թավջութակահար Յան Ֆոգլերի համերգը, որը, ըստ տեղական dresdeneins հեռուստաալիքի, անցել է մեծ հաջողությամբ: Վերջինն իհարկե պայմանավորված է նաև համերգային ծրագրով: Բեթհովենի, Շոստակովիչի երաժշտությունը շրջանակում են հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը:
Այսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ ճարտարապետ Արմեն Զարյանի և ժամանակակից ճարտարապետների ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Այս տարի «Թատերական Լոռի» 21-րդ, միջազգային կարգավիճակով՝ 3-րդ փառատոնը, նվիրվում է անվանի դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի հիշատակին:
«Ռոմանտիկ կոմեդիա» ներկայացումը (բեմադրիչ` Ժան Նշանյան, գլխավոր դերում` Գուժ Մանուկյան) ստեղծվել է Բեռնարդ Սլեյդի համանուն ստեղծագործության հիման վրա: Հերոսները` Ջեյսոնը և Ֆիբին, թատերագիրներ են, որոնք տարիներ շարունակ աշխատում են միասին, իսկ արդյունքում արթնանում է սերը, որը շարունակում է ծածուկ մնալ, անգամ երբ Ֆիբին լքում է գործընկերոջը և ամուսնանում է Լիոյի հետ:
Ավստրալացի օպերային երգչուհի Լիզա Բելլը ցանկանում է Հայաստանում հանդես գալ բարեգործական համերգով` համերգի ողջ հասույթը տրամադրելով «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին` օգնելու արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին:
2002թ. նա 5 հազար դոլար է նվիրաբերել Սպիտակի երկրաշարժի հետևանքով ծնողազուրկ դարձած մոտ 100 երեխայի, 2005թ. ձմեռային բաճկոններ պատվիրել 100-ից ավելի երեխաների համար, 2009թ. Սպիտակի Նանսենի հիմնադրամին պատվիրել է անկողնային պարագաներ: Այս այցի ընթացքում Եվգենի Կիսինը Սպիտակին կնվիրաբերի շուրջ 25 հազար դոլար՝ մարդասիրական ծրագերի համար:
Մենք առաջին անգամ ենք Արցախում: Երկար ժամանակ կպահանջվի մեր տեսածը մարսելու և խորապես հասկանալու համար: Սակայն մի բան փաստ է` մեր տպավորություններն անկրկնելի են: Հենց Արցախ ոտք դնելու առաջին պահից անմիջապես զգացինք արցախցիների ոգևորությունն ու հպարտությունը` կապված իրենց երկրի անկախության տոնի հետ: Այս տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հակամարտություններ կան, սակայն հույս ունենք, որ արցախյան հիմնախնդիրը շուտափույթ ու խաղաղ լուծում կստանա, և այս փոքրիկ, բայց տաղանդավոր ժողովուրդը հնարավորություն կստանա ապրել ու արարել ազատ երկրում: