Ռուս գրական պատվիրակությունը Հայաստանում
Այս օրերին Հայաստանում է գտնվում գրական լուրջ պատվիրակություն Ռուսաստանից: Պատվիրակության մեջ ընդգրկված են «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Յակովլևիչը, «Знамя» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ն. Բ. Իվանովան, ռուս նշանավոր արձակագիրներ Օլեգ Պավլովը և Լեոնիդ Յուզեֆովիչը, բանաստեղծ Մարիա Վատուտինան, երիտասարդ բանաստեղծ, քննադատ Լև Աբորինը և ուրիշներ:



















