Քիչ հետո Դանիելը հասկացավ, որ անձրևի տակ է` ծեծվող թիթեղի այդպիսի զնգռտոցը լեփ-լեցուն ջրհորդանից էր գալիս: Դեռ ավելի շատ մութ էր: Դանիելը ձեռքերը շալվարի գրպանը մտցրեց, շենքի հարավային կայանատեղին գնաց: Փոսերի մեջ այնքան ջուր էր կուտակվել, որ երբ ընկնում էր մեջը, չլմփում էր: Նա իրեն բռնեց այն մտքի վրա, որ անձրևից վախեցած չէր լինի տղան. ինքը նրան է որոնում:
Անցյալ դարի ութսունականները սևացնելու ցանկությամբ դուռը բացեցի:Հայելիների սևը փոշոտվել, ծալքավորվել էր: Ա+Բ=Սեր-ը զարմանալիորեն նույն էր մնացել: Հետո էլ ասում են «սեր» կոչվածը մաքսիմում չորս տարի է տևում: Սերը չգիտեմ, բայց մթնոլորտը փոխվել էր: Այսինքն` ավելացել էր երկու կամ շուրջ երկու ամսով: