Աղասի Այվազյան․ Կիրակոսը
Մի հոգին երկուս է դառնում, երկուսը` չորս, չորսը` հարյուր… Բոլորից առաջ եղել է մի մարդ: Հետո այդ մարդը սկսել է բազմանալ… Մարդիկ շատացել են… Իսկ ինքը տեղավորվել է բոլորի մեջ առանձին-առանձին… Դա Կիրակոսն է… Բոլորի մեջ Կիրակոսներ կան, ինչքան մարդիկ աշխատում են, այնքան առաջին մարդու վիճակը վատանում է… Մարդիկ մոռանում են, իրար չեն հասկանում, իրար ուրիշ են համարում, նույնիսկ թշնամի, իրար բզկտում են… Կիրակոսը ներսից գոռում է` վատություն մի անի ուրիշին, դա ես եմ, այսինքն` դու ես… Հասարակ հաշիվ է…





















